23 Սեպտեմբեր 09
ՀԱՅ ՖԵՍՏ 2009
 
 
0
Երեւանում 8 օր թատերական հրավառություն կլինի

Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի  “ՀԱՅ ՖԵՍՏ”  7-րդ միջազգային թատերական փառատոնը: Այն կբացվի բուլղարական “Կրեդո” թատրոնի “Շինել” ներկայացումով` ըստ Նիկոլայ Գոգոլի հայտնի նովելի: Փառատոնին կմասնակցեն 33 թատերական խմբեր 22 երկրից` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Սլովենիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իրանից, Հայաստանից եւ այլն: “ՀԱՅ ՖԵՍՏ”-ին կմասնակցեն նաեւ Ֆիլիպ Ժանտիի թատրոնը Ֆրանսիայից եւ շվեյցարական “Տրիկստերը”:

Զառամա Աֆրիկա (Կոտ Դ
Զառամա Աֆրիկա (Կոտ Դ'Իվուար): Լուսանկարը` Photolure


Փառատոնի շրջանակներում կցուցադրվի մոտ 50 դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացում, մատների թատրոն:  Կլինեն բազում բացօթյա ներկայացումներ:

“Փառատոնի գլխավոր նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը  եւ նպաստել հայ կատարողական արվեստի զարգացմանը: Ինչպես  նաեւ  միջազգային չափանիշ  ապահովել”,- ասում է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Փուչիկներով լոգոն

Կանադացի Շոն Ռունիի անցյալ տարի ներկայացված փուչիկներով շոուն այս տարի էլ կլինի` «Փուչիկստան 2» անվանումով:  Ռունին փուչիկներով  “ՀԱՅ ՖԵՍՏ”-ի լոգոն է պատրաստելու:

Շոն Ռունին իր փուչիկներով: Լուսանկարը` Photolure
Շոն Ռունին իր փուչիկներով: Լուսանկարը` Photolure


Փառատոնի շրջանակներում կանցկացվեն  “Բեմանկարչության զարգացումը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում” խորագիրը կրող վարպետության դասեր, ցուցահանդեսներ եւ “Արդի հայ դրամատուրգիայի ընթերցումների բաց փառատոն”:

Միջոցառմանը կմասնակցեն միջազգային փորձագետներ Նոյել Վիտսը եւ Պիտ Բրուկսը Լոնդոնի Արվեստի համալսարանից,  Յանա Պրեկովան` Պրահայի թատերանկարչության եւ բեմանկարչության կվադրիենալեից եւ շատ ուրիշներ:

 
 
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան: Լուսանկարը` Photolure

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան: Լուսանկարը` Photolure

Զառամա Աֆրիկա (Կոտ Դ'Իվուար): Լուսանկարը` Photolure

Զառամա Աֆրիկա (Կոտ Դ'Իվուար): Լուսանկարը` Photolure

Անտագոն թատրոն, Գերմանիա: Լուսանկարը` Photolure

Անտագոն թատրոն, Գերմանիա: Լուսանկարը` Photolure

ՀԱՅ ՖԵՍՏ 2009-ի լոգոն: Լուսանկարը` Photolure

ՀԱՅ ՖԵՍՏ 2009-ի լոգոն: Լուսանկարը` Photolure

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը եւ բրիտանացի անվանի դերասան եւ ռեժիսոր Մարկ Ռավենիլը: Լուսանկարը` Photolure

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը եւ բրիտանացի անվանի դերասան եւ ռեժիսոր Մարկ Ռավենիլը: Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Կազանցեւի կենտրոն (Ռուսաստան): Լուսանկարը` Photolure

Կազանցեւի կենտրոն (Ռուսաստան): Լուսանկարը` Photolure

Շոն Ռունին իր փուչիկներով: Լուսանկարը` Photolure

Շոն Ռունին իր փուչիկներով: Լուսանկարը` Photolure

0
1462 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: