Հրաչ Քեշիշյան
27 Jan 2010
Տպել Տպել
 

“Բանգլադեշ”, “Երգ երգոց”, Խ. Աբովյան ու Ագիլերա…

Bravo.am-ը զրուցել է Հ1-ի պրոդյուսեր, ATV-ի բարեկամ, ռեժիսոր, քլիփմեյքեր Հրաչ Քեշիշյանի հետ` պարզելու համար, թե այս տարի ինչ հաղորդաշարեր, ֆիլմեր եւ տեսահոլովակներ են հայտնվելու եթերում եւ կինոէկրաններին: Միանգամից նշենք, որ առաջիկայում եթերում կհայտնվեն “Բանգլադեշ” եւ “Երգ երգոց” ծրագրերը: Շուտով պատրաստ կլինի նաեւ “Խաչագողի հիշատակարանը” ֆիլմը: Հրաչ Քեշիշյանն արդեն նոր ֆիլմ նկարելու նպատակ ունի, իսկ այդ ընթացքում ավտոմեքենա վարելիս լսում է Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուանդեր եւ Քրիստինա Ագիլերա:

Հրաչ Քեշիշյան

Հրաչ Քեշիշյան

- Այսօր ի՞նչ նախագծեր եք իրականացնում:

- 2009 թվականին սկսվեցին  “Խաչագողի հիշատակարանը” ֆիլմի նկարահանումները` ըստ Րաֆֆու համանուն վեպի: Դեռ նկարահանումները չենք ավարտել, բայց արդեն սկսվել է ֆիլմի post-production-ը: Կարծում եմ, ֆիլմի պրեմիերան կլինի այս տարվա առաջին կեսին: Աշխատանքային գրաֆիկս բավական ծավալուն ու բուռն է: Փետրվար ամսից Հանրային հեռուստատեսությունն երկու նոր նախագիծ է ներկայացնելու, որոնց մեջ ես էլ մի փոքր լումա ունեմ: Մեկի անունը “Բանգլադեշ”  է. հումորային ծրագիր` հիմնված միջազգային շատ հայտնի ֆորմատի վրա: Իմպրովիզացիոն շոու է, հայ աստղերի մասնակցությամբ 100 տոկոսանոց իմպրովիզացիա է սպասվում: Շատ վառ, գեղեցիկ, հետաքրքիր դեկորացիաներով, հետաքրքիր մարդկանցով շոու կլինի: Գլխավոր կերպարներն են Լեւոն Հարությունյանը, Խորեն Լեւոնյանը եւ Արմեն Մարգարյանը: Ամեն հաղորդում կունենա իր celebrity հյուրերը, ովքեր կհայտնվեն ոչ սովորական իրավիճակներում:

Հրաչ Քեշիշյան

Հրաչ Քեշիշյան

- Հաղորդավարն ո՞վ է լինելու:

- Մոդերատոր է լինելու, ով աստղերին խնդիրներ է տալու: Շատ թատերական, ծիծաղելի շոու է: Պատմությունը հետեւյալն է. Երեւանի արվարձաններից մեկում բնակվում է մի երիտասարդ, ում եղբայրը գյուղից հյուր է եկել մի քանի օրով, բայց մնացել է ընդմիշտ: Երկու հիմնական կերպարներն են, կողքից կլինեն հարեւան, ընկեր, սիրուհի, աղջիկ, հայր, մայր: Բոլորը հայտնվում են տարբեր իրավիճակներում, յուրաքանչյուր հաղորդում ունենալու է երկու թեմա:

- “Երգ երգոցն” էլ ներկայացրեք:

- Մյուսը, որ կմեկնարկի Հ1-ի եթերում  փետրվարի հենց առաջին շաբաթվանից, “Երգ երգոցն” է: Երաժշտական մեծ շոու է: Մասնակցելու են բոլոր աստղերը, բայց ոչ միայն նորերն ու նրանք, ում սովորաբար տեսնում ենք էկրաններին, այլեւ մարդիկ, ում վաղուց հեռուստաալիքներն ու ռադիոները մոռացել են. նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ առաջ ստեղծել են հայկական երաժշտական միջավայրը, հայկական փոփ երաժշտությունը: Փորձելու ենք նույնիսկ արտասահմանից գտնել բերել` Էռնա Յուզբաշյան, Զառա Տոնիկյան, Լեւոն Սեւան, Հայաստանում բնակվող, բայց այդքան էլ շատ չերեւացող, ակտիվ գործունեություն չծավալող երգիչներին էլ ենք ներկայացնելու` Ալիկ Գյունաշյան, Ռաիսա Մկրտչյան, Ռուբեն Մաթեւոսյան: Գեղեցիկ երաժշտական թոք-շոուներ են լինելու, որ կհետաքրքրեն թե նոր, թե ավագ սերնդին: Փորձելու ենք հաղորդման ընթացքում մեծարել մեր բոլոր կոմպոզիտորներին, այն մարդկանց, ովքեր տարիներ առաջ գեղեցիկ երգեր են գրել: Դրանք էլ հնչելու են:

Հրաչ Քեշիշյան

Հրաչ Քեշիշյան

- Ինչո՞ւ “Երգ երգոց”:

- Աստվածաշնչյան վերնագիր է, իհարկե: Բայց այս պարագայում միգուցե մեզ համար մեր երկրում ապրող ստեղծագործող մարդկանց մեծարման տեղ է լինելու, հնչեցնել երգեր, հետո ցույց տալ, որ դրանք արժեք են: Քանի դեռ կան, քանի դեռ հնչում են, նշանակում է` իրենք տեղ ունեին ծնվելու եւ ապրելու:

- Այդ երգերը ձեր ձայնադարանում կա՞ն:

- Եթե ասեմ` մեծագույն մելոման եմ, սուտ կլինի: Իմ մեքենայում էլ վեց CD է տեղավորվում` Սթիվի Ուանդեր, Մայքլ Ջեքսոն, Ցուկերո, Քրիստինա Ագիլերա, Ալեխանդրո Սանզ: Վեցերորդն էլ ազատ եմ թողնում, որ տարբեր բաներ լսեմ:

Հրաչ Քեշիշյան

Հրաչ Քեշիշյան

- ATV-ում ի՞նչ է կատարվում:

- Նորից նոր նախագծեր կան, չեմ ուզում շատ փակագծերը բացել: Մի քանի միջազգային նախագիծ կա, որ փորձում ենք իրականացնել: Մեր հաղորդումներն ենք թարմացնում, նոր շունչ ենք ուզում հաղորդել: Միգուցե նաեւ սերիալ ցուցադրվի: Այն կտարբերվի մյուս սերիալներից իր դրամատիկ ընթացքով, ավելի շատ դրամա կլինի, պատմությունը հայկական ու իրական է, կարծում եմ` հետաքրքիր կլինի: Ի տարբերություն մյուս սցենարների` մենք գիտենք սերիալի վերջը:

- Ձեր պաշտո՞նը ATV-ում:

- Որպես այդպիսին պաշտոն չունեմ: ATV-ի լավ բարեկամն եմ, փորձում եմ օգտակար լինել, որ այս հեռուստաալիքն էլ դառնա լավն ու հետաքրքիր: Սիրում եմ նոր հեռուստատեսություն, նոր բան զրոյից սկսել:

Հրաչ Քեշիշյան

Հրաչ Քեշիշյան

- Ձեր նկարահանած տեսահոլովակների թիվն է պակասել:

- Շատ անկեղծ կասեմ. չնկարեցի տեսահոլովակներ, որ չասեն` ինչու եմ շատ նկարում, հիմա էլ ասում են` ինչու եմ շատ ֆիլմեր նկարում: Կատակ եմ անում, իհարկե: Սիրում եմ տեսահոլովակ նկարահանել, դեռ ընթացքի մեջ չկա, բայց սպասվում է երեք նոր տեսահոլովակ: Մեկն անհայտ երգչուհի է, կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի. նոր ոճ է հայկական էստրադայում, մի քիչ Հասմիկ Կարապետյանի ոճում է, հետաքրքիր տեսակ է: Շուտով կսկսենք նաեւ Նառայի նոր տեսահոլովակը նկարահանել:

- Իսկ նոր ֆիլմ ե՞րբ եք նկարահանելու:

- Տարվա երկրորդ կեսից սկսելվելու են նորից մեծ ֆիլմի նկարահանումներ:  Այն Հանրային հեռուստատեսության հերթական նախագծերից է: Կենսագրական-գեղարվեստական ֆիլմ ենք նկարահանելու Խաչատուր Աբովյանի մասին: Հուզիչ ու գեղեցիկ դրամա է,  Խաչատուր Աբովյանի դերում էլ Խորեն Լեւոնյանն է լինելու:

- Հանգստացա՞ք արձակուրդներին:

- Ուզում էի, բայց չստացվեց: Այդ ընթացքում հիվանդացա, տանը մնացի, տանն էլ հանգստացա:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


    կարծիքներ չկան     1,379 Դիտումներ
Հաջորդ
Մարիաննա Հովհաննիսյան

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Եվա Ռիվաս
“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի
կարդալ...
Նունե Եսայան
Երգչուհին շնորհավորեց ՀՀ առաջին տիկնոջը
կարդալ...
Երեկույթ Ծաղկաձորում
Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին
կարդալ...
“Allure Exclusive”
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են
կարդալ...
Աստղիկ Սաֆարյան
“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”
կարդալ...
 
More news
 
“Օսկար 2010” afterparty
Երեկույթներ մրցանակաբաշխությունից հետո
կարդալ...
Իէն Գիլան
“Այլեւս չեմ համբերում”
կարդալ...
Չարլզ Դարվին
Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
կարդալ...
”Armenian Golden Star Awards”
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Pretty
 
anggg
 
LILY86
 
edgargumruyan
 
Hov_Art
 
Բառամպ
 
Միացեք մեզ





Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
ART
Fashion
MENU
CELEBRITIES
PAPARAZZI
Պապարացի Լուրեր
Պապարացի վիդեոներ
Դարձիր պապարացի
VIDEOS
Music Videos
Bravo TV
Paparazzi videos
ԺԱՄԱՆՑ
Կարաոկե
Ակումբներ
Կազինոներ
Սրճարաններ
Ռեստորաններ
Գիշերային Ակումբներ
ՇԱՀԻՐ
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed & developed by