×


Հրաժեշտ դպրոցին

Հրաժեշտ դպրոցին

Երբ հագնվում ես ինչպես “աստղերը”:) “Uni staff”-ն որոշել է այս տարվա շրջանավարտ աղջիկների համար ավարտական երեկոն իսկական տոն դարձնել: Աղջկական ընկերության ներկայացուցիչներից հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանն ու Դինան,  երգչուհիներ Հասմիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Նառան, Սիլվա Հակոբյանը, Լուսինան, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւ այլ հայտնիներ իրենց բեմական զգեստները նվիրեցին “վիպուսկնոյ” կոչվածին նախապատրաստվող աշակերտուհիներին: Գոհար Գասպարյանը, Վարդուհի Ալեքսանյանը, երգչուհի Նառան եւ Էմմա Բալբաբյանը Շրջանավարտների ու հայտնիների հանդիպման “պատմական պահը” մայիսի 18-ին էր: “Allure Exclusive” խանութ-սրահում Գոհար Գասպարյանը, Դինան, Վարդուհի Ալեքսանյանը, Նառան, Էմմա Բալբաբյանը եւ Սոֆի Մխեյանը make-up էին անում արդեն իսկ երեկոյան զգեստները հագած աղջիկներին:): Գոհար Գասպարյանն իր երկրպագուին` Նարինեին, ֆրանսիական բուտիկներից մեկից գնած զգեստը նվիրեց Դինան աշակերտուհիներից մեկին նվիրեց Արեւիկ Սիմոնյանի կարած` Սվարովսկի քարերով իր կարմիր զգեստը: “Շատ հայտնի զգեստ է, կարծում եմ, բոլորը կճանաչեն: Հագել եմ կոնյակի գովազդի նկարահանման ժամանակ: Հաճախ է լինում, որ զգեստի պատճառով աղջիկները չեն կարողանում մասնակցել ավարտական երեկոյին: Իսկ կյանքում այն, որպես այդպիսին, առաջին կարեւոր խնջույքն է: Փորձում ենք նրանց օգնել”,- ասաց հաղորդավարուհին: Սոֆի Մխեյանը make-up անել սիրում է, բայց չի խոստովանի, որ շատ լավ է ստացվում:) Bravo.am-ին Դինան պատմեց, որ իր ավարտական երեկոյի զգեստը հարսի շորի է նման եղել:): “Այդ ժամանակ մի փոքր ֆինանսական խնդիր ունեի ու երկար ժամանակ չէի գտնում այն հագուստը, որ փնտրում էի: Այն ինձ նվիրեց իմ մեծ քույրիկի ընկերուհին: Բաց երկնագույն, եթերային զգեստ էր, շատերն ասում էին` հարսի շորի է նման: Մեկ ամիս առաջ այն բերել էինք մեր տուն, ու ես ամեն օր փորձում էի:)”: Աղջիկներին make-up էր անում նաեւ երգչուհի Նառան Երգչուհի Նառան ցանկացել է նոր զգեստ նվիրել, բայց նախաձեռնության  ամբողջ հետաքրքրությունը նրա մեջ է, որ աշակերտուհին ցանկանում է հագնել այն հագուստը, որ հայտնի արտիստն է կրել: “Երբ առաջարկը եղավ,  շատ ուրախացա, որովհետեւ իմ աղջիկն էլ է այս տարի ավարտում դպրոցը: Շատ ուրախ եմ, որ այդ օրը կարող եմ որեւէ մեկին ուրախացնել: Մեկ անգամ եմ կրել այս հագուստը “Երգ երգոց” հեռուստահաղորդման ժամանակ: Կապույտ գույնի է, երկար, առջեւի մասում ճեղքվածքով, շատ գեղեցիկ է, իր տարիքին ավելի համահունչ”,- նշեց Նառան: Ջուլին էլ շատ շնորհքով աղջիկ “դուրս եկավ”:). երգչուհուն իր ձեռքի աշխատանքը նվիրեց: Նառան էլ նրան  թեթեւ make-up արեց: Հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը “Uni staff”-ի միջոցառմանը Սոֆի Մխեյանը առաջին անգամ էր զգեստ նվիրում, make-up անել էլ սիրում է, բայց չի խոստովանի, որ շատ լավ է ստացվում:): “Շատ անձնական են, մեր բեմական հագուստներն են, եւ դրանցից բաժանվելը մի քիչ ավելի դժվար է լինում: Քանի որ ավելի շատ սպորտային հագուստներ ունեմ, դժվար էր ընտրել այնպիսի հագուստ, որ ավարտական երեկոյին կհամապատասխանի:  Դասական զգեստ եմ նվիրել, ընդամենը մեկ անգամ եմ կրել “Ոսկե քնար” մրցանակաբաշխության ժամանակ, երբ երգս արժանացավ փետրվար ամսվա լավագույնի տիտղոսին”,- ասաց Սոֆի Մխեյանը: “Uni staff”-ի նվերը այս տարվա շրջանավարտ աղջիկների համար Թիվ 51 դպրոցի աշակերտուհի Ինգա Գասպարյանը իր ավարտական երեկոյին երգչուհի Լուսինայի ճերմակ զգեստն է կրելու ու անչափ երջանիկ է. “Շատ եմ սիրում Լուսինային, նա Ամերիկայի մի փոքր մասն է Հայաստանում: Իր հագուստով ես եմ շողալու ավարտական երեկոյիս”: Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը հաճախ է բարեկամներին, քույրերին իր զգեստներից նվիրում: Իր երկրպագուին` Նարինեին, ֆրանսիական բուտիկներից մեկից գնած զգեստը նվիրեց: “Մենք բեմում զգեստը մի քանի անգամ ենք հագնում, ոչ թե նրա համար, որ մաշվել են կամ արդեն նորաձեւությունից դուրս են, պարզապես հանդիսատեսը մի քանի անգամ տեսել է, կրկնվել պետք չէ: Հետաքրքրվեցինք` այս պահի դրությամբ ովքեր  զգեստ չունեն: Իմ երկրպագուին մեծ հաճույքով նվիրեցի սեւ եւ սպիտակ եթերային զգեստս, որ պաշտոնական երեկոներին եմ կրել: Նա ինձնից նիհարիկ է, զարմացա` ինչպես է իր վրա եղել: Մի փոքր ավելի երկար է,  բայց դրանից զգեստի տեսքը չզիջեց”,- նշեց Գոհար Գասպարյանը: Գոհար Գասպարյանը եւ Նարինեն “Uni staff”-ի անակնկալը շրջանավարտներին շատ է ոգեւորել, կազմակերպիչները խոստանում են մյուս տարի ավելի մեծ ծավալով, ավելի շատ հայտնիներով ու շրջանավարտներով միջոցառում նախաձեռնել: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին