×


Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմե Հակոբյան

Երգչուհու նոր տեսահոլովակը` “Հոգիս” Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` “Հոգիս”: :) Hripsime Hakobyan Bravo.am-ին պատմելով տեսահոլովակի մասին` Հռիփսիմեն ասաց, որ երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: “Սցենարի մտահաղացումն իմն ու ընկերուհունս է. իր հարսանիքին պատրաստվող աղջիկը նայում է հարսանյաց զգեստին եւ ուրախությամբ սպասում այն օրվան, երբ կհագնի այն”: Երգչուհին ասում է, որ տեսահոլովակը նկարահանվել է Ծաղկաձորում` ընկերուհու տանը: Տեսահոլովակի պրեմիերան կլինի փետրվարի 14-ին: Փետրվարի 14-ի մասին խոսելով` չէինք կարող չանդրադառնալ “Եվրատեսիլ”-ին (այդ օրը Հայաստանի մրցույթի նախընտրական փուլն է մեկնարկում). “Ես չեմ մասնակցելու մրցույթին, քանի որ այս պահին ցանկություն չունեմ”: Hripsime hakobyan Հռիփսիմեն ասում է , որ կան երգիչներ, ովքեր ավելի լուրջ են մոտենում այդ հարցին եւ պատրաստվում: Մրցույթի մասնակիցներից հավանական թեքնածու է համարում իր լավ ընկերոջը` Ռազմիկ Ամյանին. “Իհարկե, շատ լավ երգչուհի է նաեւ Էմմին”: Երգչուհին ասում է, որ իր համար նույնպես այդ պահը կհասունանա. “Սակայն չգիտեմ` դա կլինի մյուս տարի, թե ավելի ուշ”: Մինչ այդ Հռիփսիմեն շատ գործ ունի անելու. “Շուտով պատրաստ կլինի նաեւ իմ ձայնասկավառակը”: Հռիփսիմեն իր համագործակցությունը կշարունակի Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի, Վահրամ Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի, Հայկոյի եւ Արման Ղազարյանի հետ: Ունի նաեւ անակնկալ դուետ, որի փակագծերը դեռ չցանկացավ բացել: Hripsime Hakobyan Համերգային գործունեության մասին խոսելով` Հռիփսիմեն ասաց, որ այս տարի հնարավոր է ունենա մենահամերգ. “Ուզում եմ, որ դա սպասված լինի եւ ասելիք ունենա”: 2010 թ-ի ընթացքում Հռիփսիմե Հակոբյանը կունենա նաեւ համերգային շրջագայություն մարզերում: Իսկ այս պահին Հռիփսիմեն պատրաստվում է փետրվարի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք   “Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը, որին ներկայացված է մի քանի անվանակարգերում: Bravo.am-ը հաջողություն է մաղթում Հռիփսիմե Հակոբյանին եւ մրցույթի բոլոր մասնակիցներին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW