×


Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկոյի “Քուանշը”

Բայց ո՞ւմ Սեպտեմբերի 25-ին Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցավ ՀՏ Հայկոյի 2-րդ ձայնասկավառակի` “Քուանշ”-ի  շնորհանդեսը: “Սկավառակում ներկայացնում եմ, թե ում կամ ինչին չեմ հավատում: Քաղաքականության թեման եմ շոշափել, շոու-բիզնեսի, մարդկանց մտածելակերպի: Շատ բաների չեմ հավատում: Ուզում եմ ասել` հավատացեք ինքներդ ձեզ, դա ամենաճիշտն է, ձեր կյանքը կառուցեք ինքներդ: Դաջվածքիս գրության նման` բոլորը էթում են ձախ. բոլորի մեջ մտնում են մարդիկ, ովքեր իրենց ուղեղով չեն շարժվում”,- ասաց ՀՏ Հայկոն: Հ.Տ. Հայկոն եւ Խորեն Լեւոնյանը ՀՏ Հայկոյին շնորհավորելու էին եկել դերասան Խորեն Լեւոնյանը, ԴերՀովան, Ջուսը, Դավոն, Մարիաննա Հովհաննիսյանը, ռեժիսոր Արեն Բայադյանը եւ ուրիշներ: Թիվ մեկ ՀՏ Հայկոն “Մեր երիտասարդության ամենավառ ու ամենախելացի ներկայացուցիչներից մեկն է: Ճաշակով է եւ, ամենակարեւորը, գաղափար կա նրա գործերի մեջ: Առաջին մարդն եմ, որ դեմ եմ եղել նրան`  մտածելով այս լեկսիկոնը կարող է սխալ ընկալվել կամ սխալ ուղղությամբ տանել: Բայց ՀՏ Հայկոյի “Անցած էտապ” ալբոմում բավականին երգեր կան, որ շատ ճիշտ նկարագրում են 80-ականների` անկախության սերնդին, ովքեր անլույս ու անհույս ժամանակներում են մեծացել,  որոշակի հոգեբանական խնդիրներ ունեն: Դրանք արտացոլվում են նրա ստեղծագործություններում եւ ուղղորդող կարող են լինել մեր երիտասարդության համար”, - ասաց  ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Նա  համագործակցել է նաեւ դերասանական տաղանդ ունեցող ՀՏ Հայկոյի հետ: Նման փորձ եղել է “Տաքսի էլի լավա” ֆիլմում: “Հայկոյին ալբոմի ստեղծման ընթացքում եմ ճանաչել: Նա ցանկություն հայտնեց, որ որոշ երգեր վերջնական տեսքի բերեմ: Մեծ հաճույքով համագործակցեցի, կարծում եմ` մեր երկրի ամենալավ ռեպ կարդացողն է: Ինձ համար նա թիվ մեկն է”,- ասաց ԴերՀովան: “Ես ու ՀՏ Հայկոն շատ լավ ընկերներ ենք: Մեր դուէտն էլ կայացավ, որովհետեւ համոզված էի, որ ռեպը լավագույնը կկատարեր նա: Նրա երգերը շատ սիրում ու հաճույքով լսում եմ”,- ասաց նորահայտ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը: Ռեպեր Դավոն ՀՏ Հայկոյի ֆանատը չի, բայց “Հայկոյի արածը իմ համար շատ հոգեհարազատ է, համագործակցությունից դարձանք լավ ընկերներ: Ներկա եմ եղել “Քուանշ”-ի ձայնագրություններին, տեսել եմ` որքան հոգի է ՀՏ Հայկոն դրել դրա մեջ ու չգնահատել դա չի լինի: Ֆանատ ասելը սխալ կլինի, բայց նրա գործերը ինձ շատ հոգեհարազատ են”,- ասաց Դավոն: Ի դեպ, ձայնասկավառակում զետեղված 15 երգերի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ՀՏ Հայկոն է: CD-ն արժե 2000 դրամ, իսկ “կեղտոտ” տարբերակը /ցենզուրայից դուրս տեքստերով/` 3000 դրամ: Ի դեպ, կարող եք գնել նաեւ ՀՏ Հայկոյի նկարով շապիկները: Դա էլ 5000 դրամ արժե: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Ասատուր Եսայանցի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Նմանատիպ նորություններ չկան