×


Հ.Տ. Հայկո vs Միշո

Հաղթեց ընկերությունը

Հայ տղեքը բարիշել են “Իմ ու Հ.Տ Հայկոյի հարցը լուծվել ա, մանրանալը ավելորդ ա: Մեր մեջ ամեն ինչ նորմալ ա:  Քաղաքում երկու հարց են քննարկում` սահմանների բացումն ու Միշոյի, Հայկոյի հարաբերությունները: Ամեն բան պարզված ա, ամեն հարց լուծված ա: Ժողովրդին կոչ եմ անում, որ նման դեպքերում չառիթավորվեն. գնահատեք մեր երգերը, ոչ թե իմ ու Հայկոյի հարաբերությունները”, - ասօր “Արմատ” ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց  Միշոն:

Հ.Տ. Հայկոյի եւ Միշոյի մամլո ասուլիսը: Լուսանկարը` Արմատ մամուլի ակումբ
“Ինչ որ եղել ա, կոնկրետ ինձնից է սկսվել”. Հ.Տ. Հայկո
“Շատերը կարծում են` ես ու Միշոն էս ամենը պլանավորել ենք` մեր հեղինակությունը բարձրացնելու համար: Սաղ սուտ ա, շատ լուրջ թեմաներ ա շոշափվել իմ ու Միշոյի կողմից: Ինչ որ եղել ա, կոնկրետ ինձնից ա սկսվել, երկուսս էլ մի տեղ սխալ ենք, մի տեղ` ճիշտ:  PR չի, կոնֆլիկտը հարթել ենք”,- ասաց Հ.Տ. Հայկոն: Միշոն եւ Հ.Տ. Հայկոն իրենց “չուզողներին” մեջտեղի մատ ցույց տվին: “Շատ մարդիկ հիմա լոմկվեցին, բայց մեզ չի հետաքրքրում: Եթե ինչ-որ բան օգնում է երկու ընկերների հարաբերությունների բարելավմանը, ուրեմն պետք է”,- ասաց Հ.Տ. Հայկոն: Հ.Տ. Հայկոյի եւ Միշոյի մամլո ասուլիսը: Լուսանկարը` Արմատ մամուլի ակումբ Հ.Գ. Իսկ թե ինչու Միշոն ու Հ.Տ. Հայկոն երկար ժամանակ իրար հետ չէին խոսում,  կարող եք իմանալ նրանց երգերը լսելուց:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին