×


«Հուլիոս Կեսար»

«Հուլիոս Կեսար»

Պրեմիերա դրամատիկական թատրոնում Ապրիլի 30-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում կկայանա Վիլյամ Շեքսպիրի  «Հուլիոս Կեսար» ստեղծագործության հիման վրա վերաբեմադրված ներկայացման պրեմիերան: Խաղացանկում այս ներկայացման վերաբեմադրության մասին խոսեցինք թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանի հետ, ով մեզ ասաց, որ մեծամասամբ փոխվել է բեմադրությունը, փոխվել են դեկորները, դերասանական կազմը, ասելիքն էլ նոր է եւ յուրովի: «Հուլիոս Կեսար» «Մեծ ողբերգակի ստեղծագործության բեմադրությունը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանինն է, նկարչական ձեւավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանինը, իսկ երաժշտական ձեւավորումը` Աշոտ Փափազյանինն ու Արմեն Խանդիկյանինը»: Bravo.am-ը հետեւել է ներկայացման փորձին եւ ձեզ է ներկայացնում բեմադրությունից մի քանի մանրամասներ ու լուսանկարներ, որոնք կատարվել են փորձի ժամանակ: Artur Utmazyan Ներկայացման գլխավոր` Կեսարի դերում հանդես է գալիս Գրիգոր Գաբրիելյանը, որդու` Բրուտոսի դերում` Արթուր Ութմազյանը, Անտոնիոսի կերպարը մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը, կանանց դերերում հանդես են գալիս Լուիզա Ղամբարյանը` Կալփուրինիա, եւ Գոհար Իգիթյանը` Պորցիա: Դերերում հանդես են գալիս նաեւ դերասաններ Արմեն Բարսեղյանը, Գրիգոր Խաչատրյանը, Արտաշես Մխիթարյանը, Վահագն Գալստյանը եւ այլք: Hrachya Harutyunyan Bravo.am-ի հետ զրույցում ներկայացման թատերախմբի վարիչը նշեց, որ հավատարիմ են մնացել «Հուլիոս Կեսար» ստեղծագործության բնագրին. «Ուղղակի ժամանակի մեջ տեղավորվելու համար որոշակի սեղմումներ ենք արել, բայց շեքսպիրյան գիծն ու ոճը, անկասկած, պահպանել ենք»: Ի դեպ, ողբերգությունը բաղկացած է երկու գործողությունից, որի ընդհանուր տեւողությունն է 2 ժամ եւ 30 րոպե: Bravo.am-ը ներկայացմանը բարեհաջող պրեմիերա եւ մեծ պահանջարկ է մաղթում թատերասեր հասարակության կողմից` հուսալով, որ այն իր արժանի տեղը կգտնի նաեւ տարբեր փառատոններում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին