×


Իէն Գիլան

Իէն Գիլան

“20 տարի անց մենք դեռեւս անելիք ունենք Հայաստանում” Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը հայտարարել է, որ Թոնի Այոմիի հետ կստեղծի հատուկ խումբ` Who Cares, որը ելույթներ կունենա Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Իէն Գիլանն ու Թոնի Այոմին Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Իէն Գիլանն ասել է այս մասին, պատասխանելով իր կայքի այցելուի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Smoke on The Water երգի ռեմիքսի ձայնագրումը երկրաշարժից տուժած Հաիթիին օգնելու համար: Deep Purple-ի խմբի վոկալիստը նշել է, որ Հայաստանի օգտին 1989 թվականին համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ ձայնագրված Smoke on The Water երգի նոր տարբերակի  թողարկումը կկայանա մոտ ժամանակներս: Իէն Գիլանն ու Թոնի Այոմին «20 տարի անց մենք դեռեւս աշխատում ենք Գյումրի քաղաքում երաժշտական դպրոցի վերականգնման համար: Գյումրին, ինչպես եւ Սպիտակը, ավերվել էր, այն ժամանակ 25.000 մարդ էր զոհվել, եւ Աստված գիտի, թե որքան վիրավոր եւ անօթեւան մարդ էր մնացել երկրաշարժից հետո: Մեր գործերը բավականին լավ են ընթանում, մեզ աջակցում են քաղաքական գործիչները եւ գործարարները: Ինձ հաջողվեց պատկառելի  գումար հավաքել վերջերս Երեւանում կայացած երկու բարեգործական համերգներից», - ասել է Իէն Գիլանը: Իէն Գիլանն ու Թոնի Այոմին «Մենք նաեւ համատեղ գաղափար ունենք Թոնի Այոմիի հետ: Վերադառնալով Հայաստանից [2009 թվականի հոկտեմբերին], մենք որոշեցինք գրել մեկ կամ երկու երգ եւ ստեղծել հատուկ խումբ` Who Cares անվանմամբ, որը ելույթ կունենա միջոցների հավաքագրման համար: Մենք դեռեւս տարբերակներ ենք քննարկում` կապված խմբի կազմի հետ, սակայն կարեւոր քայլ արդեն արել ենք, սկսելով երգերը գրելուց: Ես վերջերս այցելեցի Թոնիին, եւ մենք մեկ-երկու բավականին լավ երգեր ձայնագրեցինք: Հույս ունեմ, մոտ ժամանակներս մենք կձայնագրենք դրանք պատշաճ ձեւով եւ կկարողանանք ավելի շատ միջոցներ հավաքել Գյումրիում դպրոցի վերականգնման նախագծի օգտին: Իէն Գիլանն ու Թոնի Այոմին Կարծում եմ, Հայիթիին օգնելու ձեր գաղափարը հրաշալի է, քանի որ մենք բոլորս ցնցված ենք այնտեղ կատարվածի ողբերգական հետեւանքներից: Միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ ավելի լավ է իմ բոլոր ջանքերն ուղղել այնտեղ, որտեղ դրանք առավել արդյունավետ են: 20 տարի անց մենք դեռեւս անելիք ունենք Հայաստանում», - հայտարարել է Իէն Գիլանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW