Music,
15 Փետրվար 10
Իէն Գիլան
 
 
0
Շահիր 2 տոմս ռոքի կենդանի լեգենդի համերգին

Bravo.am-ն իր այցելուներին ընձեռում է մարտի 26-ին կայանալիք` Իէն Գիլանի եւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգի 2 տոմս շահելու բացառիկ հնարավորություն:

Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել Bravo.am կայքում /եթե գրանցված չեք/, մուտք գործել ՇԱՀԻՐ բաժին, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, պատասխանել 5 հարցերի եւ պատասխաններն ուղարկել մեզ:

Ian Gillan
Իէն Գիլան


Նախապատվությունը տրվելու է առավել ընդգրկուն պատասխաններ տրամադրողին. հաղթողը կստանա 2 տոմս:

Պատասխանները ուղարկեք մինչեւ մարտի 5-ը ներառյալ: Հաղթողի անունը կհրապարակվի մարտի 6-ին:

Հարցեր.

1. Ի՞նչ  դերակատարություն է ունեցել Իէն Գիլանը 1989 թ-ին իրականացված “Rock Aid Armenia” նախագծում:

2. 1990 թ-ին Իէն Գիլանը համերգներ տվեց Երեւանում: Հստակ նշեք համերգների քանակը եւ դրանց անցկացման օրերը:

3. 1990 թ-ին Սպիտակ այցելելուց հետո Իէն Գիլանը մի երգ գրեց, որում ներկայացրեց իր տպավորություններն աղետի գոտուց: Նշեք երգի եւ ալբոմի անվանումը:

4. 2009 թ-ի հոկտեմբերին Իէն Գիլանի հետ Հայաստան էր եկել նաեւ հեվի-մեթալ ոճի կնքահայր համարվող` “Բլեք Սաբաթ” խմբի կիթառահար Թոնի Այոմին: Ե՞րբ եւ ինչպե՞ս է սկսվել Գիլանի եւ Այոմիի մտերմությունը:

5. 2009 թ-ին Իէն Գիլանը արժանացավ Հայաստանի բարձրագույն պետական պարգեւներից մեկին` “Պատվո շքանշանին”: 1990 թ-ին Երեւանում գտնվելու ընթացքում Իէն Գիլանը պարգեւ էր ստացել Խորհրդային Հայաստանի ղեկավարից: Ո՞վ էր այդ ղեկավարը եւ ի՞նչ էր պարգեւի անվանումը:

Ուշադրություն!!!

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`


1. Գրանցվել կայքում (եթե գրանցված չեք): Սա անհրաժեշտ է մրցութի մասնակիցների հետ կապը պաշտպանելու համար:
2. Սեղմել «Դարձիր Paparazzi» կոճակը, որտեղ կա տեքստային ֆայլ կցելու կոճակ:
3. Ուղարկել պատասխանները Word ֆորմատով: Կցեք ձեր տեքստային ֆայլը եւ ներքեւում սեղմեք “Ուղարկել” կոճակը:

Հաղթանակ ենք մաղթում ձեզ:
 
 
Իէն Գիլան

Իէն Գիլան

Իէն Գիլան

Իէն Գիլան

0
4006 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: