03 Դեկտեմբեր 09
Իէն Գիլանը կրկին կայցելի Հայաստան
Երգիչը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանը Երեւանում հանդես կգա երկու բարեգործական համերգներով` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Իէն Գիլանի համերգները տեղի կունենան “Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որն իրականացնում են “Մեդիամաքսը” եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:

Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Ս.թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ս.թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության “Պատվո շքանշաններ” հանձնվեցին համաշխարհային ռոքի լեգենդներ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջեֆ Դաունսին եւ “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ Ջոն Դիին:
Այն մասին, թե ե՞րբ են կայանալու համերգները, Bravo.am-ը կպատմի վաղը, դեկտեմբերի 4-ին:

Իէն Գիլլանը եւ Թոնի Այոմին

Ջեֆ Դաունսը եւ Իէն Գիլանը մամուլի ասուլիսին Երեւանում
Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Ս.թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

Իէն Գիլլանը եւ Թոնի Այոմին Երեւանի կոնյակի գործարանում
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ս.թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության “Պատվո շքանշաններ” հանձնվեցին համաշխարհային ռոքի լեգենդներ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջեֆ Դաունսին եւ “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ Ջոն Դիին:
Այն մասին, թե ե՞րբ են կայանալու համերգները, Bravo.am-ը կպատմի վաղը, դեկտեմբերի 4-ին:
Գնահատեք նյութը
693 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
693 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: