16 Փետրվար 10
Իէն Գիլան եւ Թոնի Այոմի
 
 
0
Ռոքի լեգենդները գործիքներ են նվիրել Գյումրիի դպրոցին

Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell) գործիքներ են նվիրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:

Ian Gilan and Tomy Ayomi
Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell)


Երեւան են բերվել պրոֆեսիոնալ գործիքները Fender Musical Instruments Corporation-ից. ճապոնական Takamine ֆիրմայի 4 ակուստիկ կիթառներ եւ ամերիկյան Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք: Երաժիշտները դպրոցին նվիրել են նաեւ Paiste կիմբալներ եւ Vic Firth թմբուկի փայտիկներ` տրամադրված John Henrys Ltd ընկերության կողմից:

Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ
Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ)


2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի եւ ավստրալիական Do Something ընկերության կողմից իրականացված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում այցելել էին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց: Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը ռոք աստղերի հետ զրույցում ասել էր, որ իր աշակերտները շատ կցանկանային ունենալ լավ կիթառներ ու հարվածային գործիքներ: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ընթացքում եւ մինչ օրս տեղակայված է ժամանակավոր կացարաններում:

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց


“Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում մեծն երաժիշտներին բարդ պայմաններում երաժշտություն սովորող հայ երեխաների նկատմամբ նրանց ուշադրության համար: Գիլանի եւ Այոմիի Հայաստան այցից անցել է գրեթե 5 ամիս, սակայն այս նվերը վկայում է այն մասին, որ հայկական դպրոցին օգնելու նրանց ցանկությունը չի նվազել: Կցանկանայի նաեւ անկեղծ շնորհակալություն հայտնել երաժիշտների մենեջերներին` Ռալֆ Բեյքերին եւ Ֆիլ Բենֆիլդին, ովքեր անմիջապես  զբաղվել են գործիքների ձեռք բերմամբ”,- ասել է “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Ian Gillan
Իէն Գիլանն ու Թոնի Այոմին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների հետ


Մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կկայանան Իէն Գիլանի համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնցից ստացված ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:

“Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ի դեմս այդ մեծ երաժիշտների` Հայաստանն ունի մեծ ընկերներ”,- ընդգծել է Արա Թադեւոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին երաժշտական գործիքները Երեւան տեղափոխելուն աջակցելու համար: Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նվերը Երեւան է հասել ՀՀ նախագահի ինքնաթիռով, ով նախորդ շաբաթ այցելել էր Լոնդոն: “Դա շատ խորհրդանշական է, քանի որ Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագիծն իրականացվում է երկրի ղեկավարի հովանու ներքո”,- նկատել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրենը:

Ակնկալվում է, որ գործիքները դպրոցի ներկայացուցիչներին կհանձնվեն մարտին` Իէն Գիլանի Հայաստան այցի շրջանակներում:

Ամերիկյան Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք
Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք)


Հիշեցնենք, որ 2009թ. դեկտեմբերին “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորի եւ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի ղեկավարները այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց եւ դպրոցին նվիրեցին երաժշտական գործիքներ: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցին նվիրեց 8 ջութակ, 2 ֆլեյտա, սոպրանո-սաքսոֆոն եւ սինթեզատոր: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը դպրոցին նվիրեց 2 կիթառ:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը Իէն Գիլանի` մարտի 26-ին եւ 27-ին կայանալիք համերգների գլխավոր հովանավորն է: Համերգների գործընկերը bmi ավիաընկերությունն է:

 
 
Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք)

Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք)

Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell)

Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell)

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց

Իէն Գիլան

Իէն Գիլան

Իէն Գիլանն ու Թոնի Այոմին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների հետ

Իէն Գիլանն ու Թոնի Այոմին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների հետ

 Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ)

Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ)

 Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ)

Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ)

 Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ)

Ռոքի լեգենդների նվերը Գյումրիի դպրոցին (Ճապոնական Takamine ֆիրմայի կիթառ)

0
1231 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: