×


Իլոնան ու գարնանային ջազը

Իլոնան ու գարնանային ջազը

Երգչուհու առաջին համերգը “Կասկադ”-ում “Ոչ միայն սիրեք, այլեւ հավատացեք գարնանը”. մարտի 12-ին գարնանային ջազ էր հնչում Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: Առաջին անգամ ելույթ ունեցավ արդեն 11 տարի ջազով ապրող ու ջազ երգող Իլոնան: Երգչուհին մինչ կեսգիշեր ամերիկյան ջազային ստանդարտներ կատարեց: Հնչեց նաեւ Միշել Լեգրանի “Դու պետք է հավատաս գարնանը” /You must believe in spring/ ստեղծագործությունը: “Երգացանկս շատ մեծ է, այս եղանակի հետ կապված մի քանի երգ ունեմ: Կկատարեմ նաեւ “Երբ սիրահարվում եմ”, “Հիշում եմ քեզ”, “Շուտով”` շուտով դու չես լինի միայնակ երգերը: Սա էլ մենահամերգի պես է”,- ասաց Իլոնան: Ilona “Կասկադը” ջազ էր լսում, Իլոնան էլ հաճույքով էր ելույթ ունենում: «Սա միակ կենտրոնն է, ուր հանդիսատեսը կլանված քեզ է լսում: Մթնոլորտը շատ տաք է: Առաջին անգամ եմ ելույթ ունենում, հուսով եմ` վերջինը չէ»: Նա տարբեր երաժիշտների հետ է ելույթ ունենում, գուցե շուտով սեփական նվագախումբն էլ ունենա: Գաֆէսճյան արվեստի կենտրոնում Իլոնայի “գործընկերն” էր Մադաթ Ռոմանիչի գլխավորած ջազային քառյակը: “Սիրված երգեր եմ երգում: Եթե հանդիսատեսը սիրում է ջազ, իմ ներկայացրած ստեղծագործությունները նորություն չեն լինի իրենց համար: Պարզապես իմ ձեւով մեկնաբանում եմ”,- նշեց երգչուհին: Ilona Իլոնան Bravo.am-ին պատմեց, որ իր ստեղծագործությունները եւս ջազային ռիթմով են, բայց հայերեն խոսքերով. “Ինքս չեմ գրում, կարծում եմ` ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, եթե ես միայն երգելու շնորհք ունեմ, բավարարվում եմ դրանով: Գուցե տաս տարի հետո սկսեմ գրել, այդ ժամանակ էլ երեւի երգելը կթարգեմ”: Մի երգ ունի “Ջազ երազ” է կոչվում, երաժշտությունն ու խոսքերը Քրիստ Մանարյանինն են: “Քայլիր ինձ հետ”-ն էլ Արսեն Բարսեմյանն է գրել, խոսքերի հեղինակը Անինան է: “Առավոտ” երգը նոր է, անգամ անվանումը վերջնական որոշված չէ: Երեւանի մասին էլ երգ ունի` սամբա ոճի մեջ: Իսկ ակումբներում հիմնականում կատարում է Էլվիրա Մակարյանի ստեղծագործությունները: Մադաթ Ռոմանիչի գլխավորած ջազային քառյակը “Կասկադ”-ում Ձայնասկավառակ թողարկելու պլաններ Իլոնան դեռ չունի. դրա համար պետք է շատ երգեր գրվեն. “Շատ երգեր ունեմ, պետք է աշխատել իրենց վրա: Չեմ կարծում` ուշացնում եմ: Եթե կյանքում մի ձայնասկավառակ էլ թողարկեմ, լրիվ հերիք է: Ես քանակի վրա չեմ աշխատում: Իմ ժամանակն էլ նման ձեւով է ընթանում, դանդաղ է շարժվում: Եթե ուրիշի սկավառակը մեկ շաբաթում է ստեղծվում, իմը` հինգ տարում: Երեւի այդպես մարդկանց կարոտել եմ տալիս, որ շուտ-շուտ ինձ կարոտեն”: Ilona Երգչուհին ու ջազը միահյուսվել, նույնն են դարձել: “Իմ բոլոր լավ ու վատ էմոցիաները խառնվում է տվյալ ստեղծագործությանը, ու միայն բարին է դուրս գալիս այդտեղից: Առանց երգի չեմ կարող ապրել, առանց զազի չեմ կարող: Բնավորությանս գծերն էլ եմ դնում իմ կատարողականության մեջ: Հուսով եմ` մարդիկ կհասկանան դա: Սովորաբար չեմ սիրում խոսել բեմից, ամեն ինչ երգիս մեջ եմ դնում”: Իլոնան ջազի մեջ բոլոր եղանակներն է տեսնում: “Մարդ կա, ցուրտը չի սիրում, առանձնացնում է: Շատ եմ սիրում աշունը, ու բոլոր եղանակների մեջ ջազը պատկերացնում եմ իր գույներով: Ձմռանը` սեւ ու սպիտակի մեջ, գարնանը, ամռանը` վառ գույների, աշնանը` տերեւաթափի…”: Մինչ աշունը գա, ու ջազը տերեւների պես թափվի Իլոնայի վրա,  գարնանային Երեւանը ջազ է լսում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին