08 Մարտ 10
“Ի՞նչ տարբերություն, թե ում հետ”
 
 
0
Ինտերակտիվ քննարկում դերասանների մասնակցությամբ

“Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոնի շրջանակում քննարկվում են 2009 թվականի ընթացքում բեմադրված ու խաղացված ներկայացումները: Երեւանի Կամերային թատրոնի բեմում փառատոնի շրջանակում “Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացումն էր, որը դիտելու էին եկել դահլիճում նախատեսված հանդիսատեսից ավելի շատ մարդ: Ոմանց նույնիսկ չհաջողվեց ներս անցնել, քանի որ աստիճանների վրա նստելու տեղ էլ չկար: )

Գլխավոր դերերում Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը
Գլխավոր դերերում Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը


Ներկայացման բեմադրիչն ու նկարչական ձեւավորման հեղինակը երիտասարդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանն է: Խաղում են չորս դերասաններ` Լիլի Էլբակյանը, Արշալույս Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը եւ Արսեն Գրիգորյանը: Այն բեմադրված է Լեոնարդ Գերշի “Թիթեռներն ազատ են” պիեսի հիման վրա: Բեմադրության սաունդթրեքը “The Beautified Project” խմբի “Help me” երգն է:

Լիլի Էլբակյանը թռի-վռի, անզուսպ ու հանդուգն աղջկա դերում
Լիլի Էլբակյանը թռի-վռի, անզուսպ ու հանդուգն աղջկա դերում


Լուսինե Երնջակյանի խոսքերով, ներկայացումը հիպիների շարժման մասին է: Լուսինեն պատմեց, որ այս ներկայացմամբ այլ թատերական փառատոնների էլ են մասնակցել. “Փառատոնից առանձնապես սպասելիքներ չունեմ, հաղթելու մասին չեմ  մտածում: Որտեղ ներկայացված է “Սպարտակ” բալետը, հաղթանակի մասին մտածելն անիմաստ է”:

Դերասանուհու կարիերայի մասին երազող Ջիլը եւ Դոնիի խստաբարո մայրը
Դերասանուհու կարիերայի մասին երազող Ջիլը եւ Դոնիի խստաբարո մայրը


Ըստ հեղինակների` “Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացումը սիրո հանդեպ թերահավատ վերաբերմունք ունեցող ժամանակակից երիտասարդության մասին է, այն կարող է բացել անսահման քնքշության գաղտնիքը եւ օգնել հավատալու իսկական սիրուն: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, հերոսների անունները եւս ամերիկյան են` Ջիլ, Դոնի եւ այլն: Ներկայացման հիմքում սիրո մի պատմություն է` հարուստ ընտանիքից կույր տղայի (Արշալույս Հարությունյան) ու դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ, թռի-վռի ու հանդուգն աղջնակի մասին (Լիլի Էլբակյան): Տղան, կամ ինչպես նրան արձակագիր մայրն է անվանում՝ փոքրիկ Դոնին ուզում է ինքնուրույն լինել, գտնել իր տեղը կյանքում եւ ազատվել իր մոր (Լուիզա Ներսիսյան) սահմանափակումներից: Արսեն Գրիգորյանն էլ մարմնավորել է դերասանուհու կարիերայի մասին երազող աղջկա պրոդյուսերի կերպարը:

Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը
Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը


Մարտի 6-ի ներկայացումն առանձնանում էր նրանով, որ “սովորական” հանդիսատեսից բացի այն դիտում էին քննադատներ, ռեժիսորներ, թատերագետներ եւ “Թատրոն-X”-ի ողջ անձնակազմը: Ներկայացման ավարտից հետո դերասանները զգեստափոխվեցին ու ներկաների հետ քննարկեցին ներկայացումը:

Arsen Grigoryan
Արսեն Գրիգորյանը պրոդյուսերի դերում


Դերասաններն ու բեմադրիչը ունկնդրողի կարգավիճակում էին: Նրանք լսում էին հնչող քննադատությունը, կարծիքները եւ գովեստի խոսքերը: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանին ներկայացումը դուր էր եկել. “Ովքեր թատրոնի հետ կապ չունեն, թող գան նայեն այս գործը: Համոզված եմ` 180 աստիճան կարծիքները փոխած դուրս կգան թատրոնից”:

Բեմադրությունում խաղում են չորս դերասաններ
Բեմադրությունում խաղում են չորս դերասաններ


“Թատրոն-X”-ի համակարգող Մարիաննա Գրիգորյանն էլ նշեց, որ նման գործ բեմադրելը մի փոքր վտանգավոր է. “Մոր կերպարի հայտնվելուց հետո ներկայացման դինամիկան մի քիչ թուլացավ, բայց ընդհանուր դինամիկան պահվում էր մինչեւ վերջ: Կուզենայի անդրադառնալ նաեւ բեմի ձեւավորմանը. դեկորացիան շատ թեթեւ է, տրամադրող ու համահունչ բեմադրությանը”, - ասաց երիտատասարդ թատերագետը:

Լիլի Էլբակյանը` Ջիլի դերում
Լիլի Էլբակյանը` Ջիլի դերում


Հանդիսականներից Հռիփսիմեին դուր չէր եկել Լիլի Էլբակյանի մարմնավորած Ջիլը. “Ինձ համար Լիկայի կերպարը գռեհիկ էր, անբարոյական”: Իսկ Լիկան պատասխանեց. “Ջիլն անբարոյական չի: Ես չեմ վիրավորվում, կերպարս է վիրավորվում”:

Մեկ այլ թատերասեր նշեց. “Ներկայացումից մի բան սովորեցի. տղամարդուն գերելու համար Ջիլի նման խենթ պետք է լինել”:

Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2009թ. մարտի 16-ին
Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2009թ. մարտի 16-ին


“Թատրոն-X” փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսեց բեմադրության հաջողված կողմերի ու դերասանական խաղի մասին. “Հանդիսատեսը պատրաստ գալիս է նայելու ներկայացումը, եթե 5 րոպե հետաքրքիր ոչինչ չի կատարվում բեմում, ուրեմն ներկայացումը կորցնում է իր հանդիսականին: Բոլորդ էլ շատ անկեղծ եք խոսում մեզ հետ, դրա համար էլ ձեզ լսեցինք մինչեւ վերջ: Լուիզայի մոտ պակասում է ազատությունը, կերպարը չոր է, իմաստուն, այլ կողմից էլ պետք է ներկայանար, որ զարմացներ հանդիսատեսին: Արշալույսը համատեղում է պլաստիկան, խաղային ոճը, հոգեբանությունը: Բեմում տեսնում եմ ոչ թե կերպար, այլ դերասան-կերպար”:

Լուսինե Երնջակյանը, Արսեն Գրիգորյանը եւ Լուիզա Ներսիսյանը ներկայացման վերջում
Լուսինե Երնջակյանը, Արսեն Գրիգորյանը եւ Լուիզա Ներսիսյանը ներկայացման վերջում


“Թատրոն-X”-ի նախագահ Արա Խզմալյանն էլ նշեց, որ եթե դերասանները չեն վերածվում նոտաների, ուրեմն ներկայացումը հաջողված չէ. “Դուք ամեն մեկդ մի նոտա եք` գունեղ ու տարբերվող: Լիկա, դու այնքան արտիստիկ ես, օրգանական, որ ավելի լավ է անկախանաս ու տարբերվես քո մայրիկից”,- ասաց փառատոնի նախագահը եւ ավելացրեց, որ իրեն շատ էր դուր եկել մանր դետալների առկայությունը:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները, մի շարք թատերագետներ ու քննադատներ: Քննարկումն ավարտեց ծափահարություններով ու շնորհավորանքներով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/  եւ Սոնա Տեր-Մանյանի


 
 
Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը

Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը

Բեմադրությունում խաղում են չորս դերասաններ

Բեմադրությունում խաղում են չորս դերասաններ

“Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացումը սիրո հանդեպ թերահավատ վերաբերմունք ունեցող  երիտասարդության մասին է

“Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացումը սիրո հանդեպ թերահավատ վերաբերմունք ունեցող երիտասարդության մասին է

Դերասանները զգեստափոխվեցին ու ներկաների հետ քննարկեցին ներկայացումը

Դերասանները զգեստափոխվեցին ու ներկաների հետ քննարկեցին ներկայացումը

Ներկայացումը բեմադրված է Լեոնարդ Գերշի “Թիթեռներն ազատ են” պիեսի հիման վրա

Ներկայացումը բեմադրված է Լեոնարդ Գերշի “Թիթեռներն ազատ են” պիեսի հիման վրա

Այս ներկայացմամբ այլ թատերական փառատոնների էլ են մասնակցել

Այս ներկայացմամբ այլ թատերական փառատոնների էլ են մասնակցել

Տղան, կամ ինչպես նրան արձակագիր մայրն է անվանում՝ փոքրիկ Դոնին ուզում է ինքնուրույն լինել

Տղան, կամ ինչպես նրան արձակագիր մայրն է անվանում՝ փոքրիկ Դոնին ուզում է ինքնուրույն լինել

Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, հերոսների անունները ևս ամերիկյան են

Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, հերոսների անունները ևս ամերիկյան են

Լուսինե Երնջակյանը, Արսեն Գրիգորյանը եւ Լուիզա Ներսիսյանը ներկայացման վերջում

Լուսինե Երնջակյանը, Արսեն Գրիգորյանը եւ Լուիզա Ներսիսյանը ներկայացման վերջում

Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2009թ. մարտի 16-ին

Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2009թ. մարտի 16-ին

Լուսինե Երնջակյանը, Արսեն Գրիգորյանը եւ Լուիզա Ներսիսյանը

Լուսինե Երնջակյանը, Արսեն Գրիգորյանը եւ Լուիզա Ներսիսյանը

Լիլի Էլբակյանը թռի-վռի, անզուսպ ու հանդուգն աղջկա դերում

Լիլի Էլբակյանը թռի-վռի, անզուսպ ու հանդուգն աղջկա դերում

Լիլի Էլբակյանը` Ջիլի դերում

Լիլի Էլբակյանը` Ջիլի դերում

Կուլիսների ետեւում

Կուլիսների ետեւում

Արշալույս Հարությունյանը եւ Լիլի Էլբակյանը

Արշալույս Հարությունյանը եւ Լիլի Էլբակյանը

Գլխավոր դերերում Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը

Գլխավոր դերերում Լիլի Էլբակյանը եւ Արշալույս Հարությունյանը

Դոնիի մայրը եւ թռի-վռի Ջիլը

Դոնիի մայրը եւ թռի-վռի Ջիլը

Դերասանուհու կարիերայի մասին երազող Ջիլը եւ Դոնիի խստաբարո մայրը

Դերասանուհու կարիերայի մասին երազող Ջիլը եւ Դոնիի խստաբարո մայրը

Արշալույս Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը

Արշալույս Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը

Արսեն Գրիգորյանը պրոդյուսերի դերում

Արսեն Գրիգորյանը պրոդյուսերի դերում

0
1972 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: