×


INDIVIDUUM Production

INDIVIDUUM Production

Քասթինգ փարթի “Kami”-ում Ֆիլմերի կամ սերիալների էպիզոդիկ դերերում, տեսահոլովակներում, գովազդներում նկարահանվելու կամ նորաձեւության ցուցադրություններին մասնակցելու ցանկությամբ “վառվողների”  համար երեկ տոն էր:): “Individuum production”-ը մայիսի 7-ին “Kami” ակումբում քասթինգ փարթի էր կազմակերպել: Քասթինգ փարթիի այցելուները Անթիվ-անհամար հյուրերը ակումբ էին եկել ոչ միայն պարելու, խմելու ու լիցքաթափվելու, այլեւ մի քանի նախագծերի քասթինգների մանրամասներին տեղեկանալու: Քասթինգ փարթիին ներկա էին երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, “Թիվ 5” խմբից Տիկոն, երգիչ Արմոն, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, դիզայներ Գեորգի Հարությունյանը, “Yes/Ես” ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը եւ ուրիշներ: “Շանթ” TV-ով հեռարձակվող “Ժառանգներ”, “Արմենիա” TV-ի  “Վերադարձ”, “Դիմակահանդես” սերիալների էպիզոդիկ դերերում նկարահանվելու համար քասթինգի մասին հայտարարվեց: Սուրեն Թադեւոսյանն էլ նկարագրեց այն կերպարը, որ անհրաժեշտ է նոր տեսահոլովակում հանդես գալու համար: Suren Tadevosyan “Ներկայացնում ենք մեր կենտրոնը, նախագծերը, կհետաքրքրվեն, կգան ու կգրանցվեն…Մուրադ Ջանիբեկյանն էլ իր  “Ավելորդ” ֆիլմի էպիզոդիկ դերերի համար “Individuum production”-ի հետ է աշխատել: Այն մայիսի 30-ից “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվի: Ինդիվիդումը միակ բառերից մեկն է, որ կարող է մարդուն նորմալ բնորոշել: Մարդիկ անհատականություններ են, ռեժիսորն էլ քասթինգների ժամանակ ինքնատիպ կերպարի է ընտրում”,- Bravo.am-ին ասաց “Individuum production”-ի գեղարվեստական ղեկավար Աշոտ Սարգսյանը: “Individuum production”-ը քասթինգներով է զբաղվում տարբեր նախագծերի, ֆիլմերի, տեսահոլովակների, մոդելային ցուցադրությունների, գովազդների, ամսագրերի նկարահանումների համար: Քասթինգ փարթիի մասնակիցները “էպիզոդիկ դերերի համար դերասաններ ենք տրամադրում: Մարդիկ են, ովքեր շնորհք ունեն, բայց գլխավոր դերում չեն: Ինքս մասնակցությամբ ատամնաբույժ եմ, բայց մասնակցել եմ նկարահանումների. քասթինգ անցած անձնավորություն եմ:): Մենք գրանցում ենք բոլոր դիմողներին, տարիքային սահմանափակում չկա, չափանիշներ չկան: Մեկ տարեկան երեխային կարող է ծնողը բերել: 78 տարեկան տատիկ ունենք` Կիման, որ գովազդում նկարահանվեց: Երիտասարդները, բնականաբար, ավելի շատ են դիմում”,- նշեց Աշոտ Սարգսյանը: Ani Qochar Ի դեպ, “Ինդիվիդում փրոդաքշն”-ը նաեւ TV հաղորդավարության, դերասանական արվեստի , մոդելային դեֆիլեի դասընթացներ է կազմակերպում, դասավանդում են Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանը, Անահիտ Հեքեքյանը, Դանիել Ջահանգիրյանը, Սուրեն Թադեւոսյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին