×


Ինգա & Անուշ

Ինգա & Անուշ

“Մենք ենք մեր սարեր”-ի տուրնեն մեկնարկեց Երեւանում : ) Կայացավ Արշակյան քույրերի մենահամերգը Bravo.am-ը պատմել է, որ Ինգա եւ Անուշ Արշակյանները “Մենք ենք մեր սարերը” խորագրով համերգային տուրնեի են պատրաստվում: Շրջագայությունների մեկնարկը տրվեց մայիսի 21-ին Երեւանում: Երգչուհի քույրերը նվագախմբի հետ ելույթ ունեցան Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Inga & Anush “Կփորձենք ձեզ տանել մեր փոքրիկ աշխարհը, շնորհակալություն, որ եկել եք”: Ջերմ ծափողջույններով սկսեցին իրենց մենահամերգը Արշակյան քույրերը: Մինչ երգչուհիների բեմ դուրս գալը դերասան եւ հաղորդավար Հրանտ Թոխատյանը բեմ բարձրացավ` ասելու, որ  սիրում է Ինգայի եւ  Անուշի երաժշտությունն ու ներկայացրած արվեստը:) : Inga & Anush “Վայ, վայ, հալվում եմ…”,- սոլո կատարմամբ հանդես եկավ Անուշ Արշակյանը: Կոմիտասի այս ստեղծագործությունը Անուշի սիրելիներից մեկն է:): Մոտ 20 երգ հնչեց: “Քառսուն կարաս” եւ “Աշնան գիշեր” երգերը հանդիսատեսը բեմից կենդանի կատարմամբ առաջին անգամ էր լսում: “Գութան”, “Թամզարա”, “Դինո”, “Խլպանե” ստեղծագործությունները Ինգայի եւ Անուշի հիթային երգերից են ու չափազանց ջերմ ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Anush Տարբեր ոճերի երաժշտություն էր հնչում` ռոք, փոփ-ռոք, ջազ-ռոք, բալադներ, ուղղակի մաքուր ֆոլկլոր: Քույրերի խոստացած երաժշտական էքսպերիմենտալ լուծումներով համերգը այլեւս իրականություն է դեռ միայն Երեւանում:): Ինգա եւ Անուշ Արշակյանների մենահամերգին բեք-վոկալ էին երգում Երգի պետական թատրոնի սաները: Inga & Anush Բեմի հետաքրքիր ու ճաշակով դեկորացիաներով, քույրերի լեզվով ասած, մենահամերգի ամեն ինչով, կազմակերպմամբ, շոուով զբաղվել էր “Շարմ” ընկերությունը: “Մենք ենք մեր սարերը” մենահամերգի հյուրերից երգահան Արմեն Մարտիրոսյանը չէր դադարեցնում բուռն ծափահարություններն ու բրավոները (Bravo.am:)): Inga & Anush Հիշեցնենք, որ “Մենք ենք մեր սարերը” խորագիրը կրող համերգային ծրագրով Ինգա եւ Անուշ Արշակյանները հանդես կգան Հայաստանի մարզերում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, հնարավոր է նաեւ Կանադայում: Երեւանյան մենահամերգին “Մենք ենք մեր սարերը” սիրված երգի կատարումը, բնականաբար, շատ բուռն ընդունվեց: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW