×


Իռեն Ուլիխանովա

Իռեն Ուլիխանովա

«Պարով ես գտա ինձ...»  :) Պարուհի Իռեն Ուլիխանովային շատերը ճանաչում են որպես Սոֆի Դեւոյանի “Հոգու եւ պարի” թատրոնի լավագույն պարուհիներից մեկը, ոմանք` որպես «32 ատամ»-ի Վահագն Գրիգորյանի կին, ոմանք էլ` «Կյանքի գինը» հեռուստասերիալի փոքրիկ դերասան Աշոտ Գրիգորյանի (սերիալում Արտաշես Ռուբինյանի թոռնիկի դերակատարը) մայր :): Bravo.am-ը զրուցեց Իռենի հետ` անդրադառնալով նաեւ նրա ընտանիքին: Iren Ulixanova Մեր զրույցից պարզվեց, որ Իռենը շատ է սիրում իր մասնագիտությունը, իրեն երջանիկ մարդ է համարում թե ստեղծագործական, թե անձնական կյանքում, չի սիրում կեղծավորությունն ու երբեք hետ չի նայում. իր կյանքի յուրաքանչյուր էջ պատռում է ու մի կողմ գցում: Պարն իր միակ մասնագիտությունն է համարում, ինչի համար շատ ուրախ է: - Մասնագիտության ընտրության մասին շատ էի մտածում, բայց չէի կողմնորոշվում: Բախտս բերեց, 15 տարեկանում գնացի պարի ու հասկացա , որ այն իմն է: Պարով ես գտա ինձ:) : - Ընտանիքդ ի՞նչպես ընդունեց որոշումդ: - Հումանիտար առարկաներից շատ լավ էի. ծնողներս շատ էին ուզում, որ ես ընդունվեի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: Ես չէի ուզում, բայց ծնողներիս ապացուցելու համար, որ կարող եմ, կատարեցի նրանց ցանկությունը, չնայած հետո չշարունակեցի ուսումս, քանի որ անիմաստ էի համարում գումար ու ժամանակ ծախսել մի մասնագիտության վրա, որով հետո չէի աշխատելու: Iren Ulixanova - Իսկ հիմա նո՞ւյն կարծիքին ես: - Այո:), երբեք չեմ զղջացել իմ մասնագիտության ընտրության համար: Այժմ դասավանդում եմ “Հոգու եւ պարի” թատրոնում` 8-12 տարեկանների խմբակում, ղեկավարում եմ ԵՊՀ պարի խմբակը` միեւնույն ժամանակ պարելով Սոֆի Դեւոյանի մոտ: - Սեփական խմբակ երբեւէ կկազմե՞ս: - Նման ծրագրեր ունեմ, բայց դեռ դրա ժամանակը չէ. այն, ինչը ես անում եմ, պետք է շատ լավը, որակով լինի: Բացի այդ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի մի տեղ պարեմ որպես սան ու միեւնույն ժամանակ սեփական խմբակս ղեկավարեմ: Դրա ժամանակն էլ կգա: :) Iren Ulixanova and Vahagn Grigoryan - Իսկ մինչ այդ նոր համերգների կամ շրջագայության կմասնակցե՞ս: - Շուտով կլինի ԵՊՀ պարի խմբակի մենահամերգը, Սոֆի Դեւոյանի խմբով էլ այս տարի համերգ ու շրջագայություններ կունենանք, որոնց մասին դեռ չեմ կարող մանրամասն խոսել: - Ասացիր համերգներ, շրջագայություն կունենաք. հե՞շտ է համատեղել աշխատանքն ու անձնականը: - Հա, շատ... :) - Իսկ փոքրիկի խնա՞մքը: - Աշոտիկի խնամքով ես եմ զբաղվում: Տղաս ամբողջ օրն ինձ հետ է` աշխատանքի վայրում, որտեղ ինձ օգնում են մեր աղջիկները: Ես գիտեմ, որ իմ պարապմունքի ընթացքում նա կուտի, կքնի, ու այդ ամենը կլինի ճիշտ ժամանակին: Iren Ulixanova - Ի դեպ, փոքրիկ դերասանն այժմ գործազուրկ է, հեռուստադիտողը նրան նոր դերում կտեսնի՞: :) - Դեռ չգիտեմ, եթե առաջարկ լինի, ես նախ ուշադրություն կդարձնեմ դերին. դրանից է կախված երեխայի հոգեվիճակը: «Կյանքի գինը» սերիալի բացասական պահն այն էր, որ խախտվեց նրա գրաֆիկը: Մի սենյակում երեխան քնած էր, մյուսում նկարահանումներ էին ընթանում, բարձր ձայներ, երեխան անհանգիստ էր, երբեմն ես էի նրան քնից հանում, որ նկարահանվի, անկողին չկար, նրան գրկած էի քնեցնում: Սերիալից հետո կրկին փորձում եմ նրան իր հին գրաֆիկին վերադարձնել: Iren Ulixanova and Vahagn Grigoryan - Իսկ պարի հանդեպ հակում ունի՞: - Շատ ուշադիր է, որ սենյակում երաժշտության ձայն է լսում, գնում է այնտեղ, մագնիտոֆոնի ձայն բարձրացնում կամ իջեցնում, հետո սկսում է պարել: Անցած օրն էլ` տանը, ոտքերի շարժումներ էի ցույց տալիս, եւ իր ընկալածին համապատասխան փորձում էր կրկնօրինակել դրանք: :) - Իսկ Վահագնը դեր ունի՞ քո աշխատանքում: - Վահագնը ինձ շատ լավ մեղեդիներ է տալիս, որոնց վրա նոր պարեր եմ բեմադրում, ինչն ինձ համար շատ կարեւոր է. գրեթե բոլոր պարային խմբերում նույն դիսկերն են պտտվում, ուստի լավ երաժշտություն ունենալը մեծ բան է: Վահագնը շատ պլաստիկ է ու մեկ-մեկ իմ պարերի «տնազն» է անում:): - Սահմանափակումներ դնու՞մ է քո առջեւ: - Ոչ , նա գիտի, որ ես ամեն ինչում հավասարակշռված եմ գործում, եւ այն հարցերում, որտեղ սահմանափակումներ են պետք, ես գիտեմ իմ չափը: - Քո ոճի մասին. ունե՞ս ոճաբան կամ խորհրդատու: - Ես գիտեմ` ինձ ինչն է սազում, ինչը` ոչ, ուստի ոճաբանի կարիք չունեմ: Կարեւորը` ունեմ լավ վարսավիր, ով ամեն անգամ մի նոր ձեւով կտրում է իմ մազերը, իսկ ամենօրյա խնամքով ես եմ զբաղվում: Iren Ulixanova and Vahagn Grigoryan - Ո՞ր գույներն ես հագուստում նախընտրում: - Մոխրագույնի բոլոր երանգները, սեւը, սպիտակն էլ, բայց սպիտակը փոքր-ինչ «կապրիզնի» գույն է. այն կրելու համար պետք է անթերի լինել: - Իսկ հայելու առջեւ հաճա՞խ ես լինում: - Առավոտյան` տանից դուրս գալուց, պարապմունքից հետո: - Կա՞ մի իր, որը տանից դուրս գալուց անպայման վերցնում ես քեզ հետ: - Մազերի լաքը: Խնձոր էլ եմ շատ սիրում, բայց տանից դուրս գալուց այնքան բան է մոտս լինում, որ խնձորին տեղ չի մնում: :) Iren Ulixanova and Vahagn Grigoryan - Իսկ ազատ ժամանակ ունենու՞մ ես : - Ազատ ժամանակս լինում է երեկոյան 22-ից հետո, երբ երեխային քնեցնում եմ, մեկ բաժակ թեյ խմում ու քնում: Երբեմն էլ կիրակի օրերն են, որ հյուր ենք գնում, կամ Վահագենք են ինչ-որ բան կազմակերպում: - Ամփոփելով զրույցը` քեզ երջանիկ մարդ կանվանե՞ս: - Այո: Ճիշտ է, բոլորիս կյանքում էլ կլինեն պահեր, որ ինչ-որ բան այն չի լինի, բայց ես ինձ երջանիկ եմ համարում. ես գտել եմ իմ երկրորդ կեսին, ունենք բալիկ, ով լցնում է մեր կյանքն ուրախությամբ, սիրած աշխատանք ու լավ շրջապատ: Ես բոլորին մաղթում եմ, որ կյանքում գտնեն իրենց տեղը, ամենակարեւորը` գտնեն իրենց ու լիարժեք լինեն:) : Զրուցեց  Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW