14 Հունիս 10
“Ժանգոտ դդում”
 
 
0
Երբ տաքսիի վարորդն էլ է ռեժիսոր : )

Մեդիափառատոնի երկրորդ հայտնությունը

Օրերս “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում կայացավ սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը: Երկրորդ այլընտրանքային ամենամյա կինոփառատոնի կազմակերպիչը նույն կրթահամալիրի Կինոֆոտոդպրոցի անձնակազմն է:

“Ոսկե ծիրան”-ին հակադրվող կինոփառատոնը մասնակիցներին ազատություն է տալիս ներկայացվող տեսանյութի ժանրի, թեմայի եւ տեւողության ընտրության հարցում: Աշխատանքները կարող են նկարահանված լինել անորակ տեխնիկայով, թվային լուսանկարչական ապարատով եւ բջջայինով հեռախոսով: Մի սահմանափակում եւս չկա. կարելի է մեկից ավելի տեսանյութ ներկայացնել:):

“Ժանգոտ դդում”
Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում


“Ժանգոտ դդում 2010”-ին, ինչպես նախորդ տարվա մեդիափառատոնում,  մասնակցության հայտերը 35-ն են, հինգը` Ստամբուլից, Կանադայից, Շվեյցարիայից: “Դդումն ու ժանգը աբսուրդ համադրություն է, նույն ձեւով ֆիլմերն են ընտրվում. պարտադիր չէ ռեժիսոր նկարահանած լինի, տաքսիի վարորդն ու յուրաքանչյուր մարդ կարող է ներկայանալ: Թուրքիայից պրոֆեսիոնալ ֆիլմեր են ուղարկել, լավ տեխնիկայով նկարահանված ֆիլմեր կան, բայց դա կարեւոր չի, կարեւորը գաղափարն է: Ֆակտուրան հենց ասոցացվում է ժանգի հետ”, - Bravo.am-ին ասաց փառատոնի կազմակերպիչներից Սոնա Աբգարյանը:

““Ոսկե Ծիրանը” կարեւոր չի”. Սոնա Աբգարյան

Կինոֆոտոդպրոցի ղեկավարն ու արվեստաբանը նշում է, որ “Ժանգոտ  դդումը”  “Ոսկե ծիրանի” հետ ոչ թե պատերազմում, այլ հակադրվում է նրան  բովանդակության, իմաստի եւ ձեւի առումով: Մեդիափառատոնին ներկայացված տեսանյութերը սոցիալ-քաղաքական բովանդակություն ունեն, առնչվում են մեր իրականությանը` մասնակիցների աչքերով ու հայացքներով: ““Ոսկե ծիրանը” այս հարցադրումները չի դնում ու անհետաքրքիր է դառնում, ինչքան էլ շատ կարեւոր մարդիկ հրավիրվեն, լավ կազմակերպվի: Կարեւոր չի նրանով, որ չի վերաբերվում այսօրվա խնդիրներին: “Ժանգոտ դդումը” հայ մարդուն անհանգստացնող խնդիրներին է անդրադառնում”,- ասաց Սոնա Աբգարյանը:

Կինոփառատոնի կազմակերպիչը նույն կրթահամալիրի Կինոֆոտոդպրոցի անձնակազմն է
Կինոփառատոնի կազմակերպիչը նույն կրթահամալիրի Կինոֆոտոդպրոցի անձնակազմն է


“Տարօրինակ բան է ստացվել…”

Գրող Լուսինե Վայաչյանը վերջին երկու տարին է` ինչ բացի գրականությունից  առնչվում է արվեստի այլ ճյուղերին: Անցյալ տարի Ծոմակի հետ ռեփ են կարդացել “Ժանգոտ դդումի” շրջանակներում, հիմա էլ երկու փոքրիկ ֆիլմով ներկայացել: “Մեկը “Կլիպ” է կոչվում, մյուսը` “Կադրի մեջ”:  Ծոմակը երաժշտություն է գրել իմ բառերի համար, ու փորձել եմ տանը այդ երգի հիման վրա ռոմանտիկ տեսահոլովակ նկարահանել. տարօրինակ մի բան է ստացվել…”, - նշեց նա:

Կինոփառատոնում հաղթում են հետեւյալ անվանակարգերում` լավագույն այլընտրանքային ժանգոտ սցենար, անիմացիոն ֆիլմ, ամենաժանգոտ ֆիլմ, լավագույն ժանգոտ բջջային ֆիլմ, ժյուրիի հատուկ ժանգոտ մրցանակ :

Նշենք, որ մեդիափառատոնի շրջանակներում նաեւ ժանգոտ ֆոտոցուցահանդես ու վարպետության դաս եղավ:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/




 
 
Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Փառատոնի կազմակերպիչներից Սոնա Աբգարյանը

Փառատոնի կազմակերպիչներից Սոնա Աբգարյանը

“Ժանգոտ դդում 2010” մեդիափառատոն

“Ժանգոտ դդում 2010” մեդիափառատոն

Կինոփառատոնը մասնակիցներին ազատություն է տալիս ներկայացվող տեսանյութի ժանրի, թեմայի եւ տեւողության ընտրության հարցում

Կինոփառատոնը մասնակիցներին ազատություն է տալիս ներկայացվող տեսանյութի ժանրի, թեմայի եւ տեւողության ընտրության հարցում

Կինոփառատոնի կազմակերպիչը նույն կրթահամալիրի Կինոֆոտոդպրոցի անձնակազմն է

Կինոփառատոնի կազմակերպիչը նույն կրթահամալիրի Կինոֆոտոդպրոցի անձնակազմն է

Կինոփառատոնը մասնակիցներին ազատություն է տալիս ներկայացվող տեսանյութի ժանրի, թեմայի եւ տեւողության ընտրության հարցում

Կինոփառատոնը մասնակիցներին ազատություն է տալիս ներկայացվող տեսանյութի ժանրի, թեմայի եւ տեւողության ընտրության հարցում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

Սահմանափակումներ չճանաչող “Ժանգոտ դդում”-ը “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում

0
875 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: