×


Ժը տեմ, ժը տեմ, Հայաստան :)

Ժը տեմ, ժը տեմ, Հայաստան :)

Տոն Ֆրանսիական համալսարանում Հայաստանում Ֆրասիական համալսարանի այս տարվա շրջանավարտները  դեկտեմբերի 10-ին ստացան Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական նմուշի դիպլոմներ: Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Դիպլոմների շնորհումը Ֆրանսիական Համալսարանի շրջանավարտներին Հայ-ֆրանսիական տոնին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, “Ժան Մուլեն Լիոն-3” համալսարանի նախագահ Հյուգ Ֆյուլշիրոն, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը, “Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը եւ ուրիշներ: Հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական օրհներգները: Շրջանավարտները շնորհակալական խոսք ասացին եւ շնորհավորանքների արժանացան: Բոլորն էլ մաղթեցին արգասաբեր ապագա եւ  Հայաստանի զարգացմանը նպաստող գործունեություն: “Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը եւ Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը հանձնում են դիպլոմները Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայիս ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը  2009 թվականի հոկտեմբերին է ժամանել Հայաստան: Նրա ցանկությունն է “պահպանել ձեռքբերումները եւ զարգացնել համալսարանը”: Ռեկտորի վերջին հանձնարարությունը շրջանավարտներին ՀՖՀՀ-ի դրոշը բարձր պահելն ու համալսարանի հետ կապի մեջ լինելն է: Դիպլոմների շնորհումը Ֆրանսիական Համալսարանի շրջանավարտներին “Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ձեռք եք բերել գիտելիքներ, որոնք մեծ հեռանկարներ կբացեն ձեր առջեւ: Դասախոսները գիտելիքներ են տվել, ուղղորդել են, հիմա ձեր հերթն է ապացուցել, որ ունակ եք կիրառել դրանք: ՀՖՀՀ-ի եւ “Ժան Մուլեն Լիոն-3” համալսարանի նպատակն է, որ մեր շրջանավարտները հնարավորինս արագ տեղավորվեն աշխատանքի: Ցանկանում եմ, որ շրջանավարտների միություն էլ ստեղծվի”,- ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը: Դիպլոմների շնորհումը Ֆրանսիական Համալսարանի շրջանավարտներին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը նշեց, որ համալսարանը հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն արդյունքն է: “Մենք ջանում ենք լավագույն միջոցներն ի գործ դնել, որպեսզի ապահովենք որոկյալ դասավանդում երիտասարդության համար: Ողջունում եմ “Լիոն-3” համալսարանի մշտական ներգրավվածությունը ՀՖՀՀ-ի գործունեությանը” ,- ասաց Սերժ Սմեսովը: “Ժան Մուլեն Լիոն-3” համալսարանի նախագահ Հյուգ Ֆյուլշիրոնն էլ ասաց, որ մեծ հաճուքով է  մասնակցում ՀՖՀՀ-ի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությանը: “Հարգանքներս հայ գործընկերներին. ապագան վստահելի ձեռքերում է: Լիոնի եւ այստեղի դիպլոմ ստացող բոլոր ուսանողներն էլ արժանի են այդ պատվին”: “Ժան Մուլեն Լիոն-3” համալսարանի նախագահ Հյուգ Ֆյուլշիրոն, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը 2008-2009թթ. շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը կազմակերպվել էր “Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”-ի հովանավորությամբ: “Մեր բանկում աշխատող ուսանողները իրենց լավ են դրսեւորում: Վստահ եմ, որ այսօրվա շրջանավարտները նույնքան տաղանդավոր են”,- ասաց բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: Լուսինե Կսպոյանը ավարտեց ՀՖՀՀ-ի տնտեսագիտության բակալավրիատը, մասնագիտությունը` կառավարում: “Եվրոպական կրթության ոճն ինձ հոգեհարազատ է: Ֆրանսերենին լավ տիրապետում եմ, մեկնել եմ Ֆրանսիա պրակտիկայի”,- ասաց  Լուսինեն: Դիպլոմների շնորհումը Ֆրանսիական Համալսարանի շրջանավարտներին Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ “Նարեկացի” լարային քառյակը: Ներկայացրին ժողովրդական մեղեդիների մշակումներ: Հնչեց ՀՖՀՀ-ի հիմնը, շրջանավարտները ստացան իրենց զույգ դիպլոմները: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW