×


Դիսկոտեկ` սառույցի վրա

“Քաղաքները Համերգում”

Ժան Միշել Ժառի մենահամերգների նոր ֆորմատը Դեկտեմբերի 18-ին Մոսկվա կինոթատրոնում բացվեց ֆոտոցուցահանդես` նվիրված Ժան Միշել Ժառի առաջին մենահամերգի 30 ամյակին, որով Ժառը ստեղծեց մենահամերգների նոր ֆորմատ`այն անվանելով “Քաղաքը համերգում”: “Քաղաքները Համերգում” լուսանկարների ցուցահանդես Ցուցահանդեսին ներկայացված էին “Քաղաքը համերգում” ֆորմատով անցկացվող Ժան Միշել Ժառի ամենալեգենդար համերգներից 4-ի ավելի քան 50 լուսանկարները, որոնցից շատերը 25 տարվա վաղեմություն ունեն: “Քաղաքները Համերգում” լուսանկարների ցուցահանդես Ցուցահանդեսը կազմակերպել էր Ժան Միշել Ժառի հայկական ակումբը, որի անդամներից Արթուր Խաչտրյանը Bravo.am-ի հետ զրույցում, մեկնաբանլով ցուցահանդեսի խորագիրն, ասաց. “Նման ֆորմատով համերգների ժամանակ ողջ քաղաքը գտնվում է համերգի մեջ. շենքերը վերածվում են հսկայական էկրանների, դեկորացիաների, որոնք օգնում են հանդիսատեսին տեսնել ու լսել Ժառի յուրօրինակ երաժշտությունը”: “Քաղաքները Համերգում” լուսանկարների ցուցահանդես Վերջինս նշեց, որ “Քաղաքները համերգում” ցուցահանդեսի կազմկերպման համար իրենց օգնել են Ժան Միշել Ժառի մենեջեր Ֆիոնա Քոմինզին, լուսանկարիչ Ժակ դե Սելյին, ով տրամադրել է իր աշխատանքները, եւ ֆրանսիացի նկարիչ Միշել Գրանժեն, ով հանդիսանում է Ժան Միշել Ժառի ալբոմներից մի քանիսի հեղինակը: Էլեկտրոնային New Age եւ երաժշտական այլ ոճերում մասնագիտացած երաժիշտ, կոմպոզիտոր Ժան Միշել Ժառը արշխարհին հայտնի է իր բացօթյա մարդաշատ համերգներով, որոնցից անպակաս են լուսային դեկորացիաները, հսկայական էկրաններն  ու շքեղ հրավառությունը: “Քաղաքները Համերգում” լուսանկարների ցուցահանդես Ժան Միշել Ժառի անունը հայտնվել է նաեւ Գինեսի ռեկորդների գրքում` շնորհիվ իր բազմամարդ  համերգներից 4-ի. 1.000.000 մարդ ` Փարիզում 1979թ-ին, 1.300.000`ԱՄՆ-ում 1986-ին, 2.500.000`Փարիզում 1990-ին, եւ 3.500.000 Մոսկվայում 1997-ին: 2010 թվականին Ժառը կունենա համաշխարհայաին շրջագայություն, որի գլխավոր թեման կլինի տիեզերքը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW