×


Jethro Tull

Jethro Tull

Իէն Անդերսոնը կրկին գալիս է Երեւան Լավ երաժշտության սիրահարները անշուշտ հիշում են, որ նախորդ տարվա գարնանը Երեւան ժամանեց բրիտանական լեգենդար Jethro Tull խումբը, որը հրաշալի երեկո պարգեւեց ռոքի երկրպագուներին: Եւ ահա հաջորդ շաբաթ Երեւանում կրկին հնչելու է Jethro Tull-ի երաժշտությունը`այս անգամ մի փոքր այլ ներկայացմամբ: Ian Anderson «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, «Լույս» հիմնադրամը եւ «Ամերիաբանկը» սեպտեմբերի 24-ին, ժամը 19:45-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնեն Ian Anderson Plays the Orchestral Jethro Tull համերգային ծրագիրը: Jethro Tull-ի կազմից համերգին կմասնակցեն խմբի հիմնադիր եւ ֆլեյտահար Իեն Անդերսոնը, բաս-կիթառահար Դէվիդ Գուդիերը եւ ստեղնահար Ջոն Օ’Հարան: Ian Anderson Jethro Tull-ի անդամներին նվագակցելու են «Սերենադ» կամերային նվագախումբը եւ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը: Համերգի հատուկ հյուրը կլինի հայկական «Դոգմա» ռոք-խմբի երգչուհի Զառա Գևորգյանը` Իեն Անդերսոնի հետ Jethro Tull-ի, ինչպես նաև «Դոգմայի» գործերի համատեղ կատարմամբ: Զառան վստահում է Անդերսոնի ընտրությանը Այս տարվա մարտին Bravo.am-ը զրուցել էր Զառա Գևորգյանի հետ` սպասվող համերգի մասին: Ներկայացնենք մի հատված այդ հարցազրույցից. - Երեւի սպասում ես, որ կհարցնեմ, թե ի՞նչ է քեզ համար նման մեծության հետ ելույթ ունենալը: Բայց ինձ հետաքրքիր է՝ դու ինչպիսի՞ հյուրընկալություն ես սպասում: - Ճանաչելով Անդերսոնին՝ սպասում եմ, որ ամեն ինչ շատ ջերմ է լինելու: Ընդհանրապես, իր հյուրը լինելը մեծ պատիվ է: Մի փոքր հետաքրքրվել եմ, գիտեմ, որ ինքն իր հյուրերին ընտրում ու հատուկ ուշադրության է արժանացնում: Չգիտեմ՝ ինչ եմ կատարելու իրենց երգացանկից, բայց լիովին վստահում եմ Անդերսոնի ընտրությանը: Սիրով կկատարեմ: Zara - Ի՞նչ չափանիշներով է ընտրում իր համերգի “հյուրին”: - Չգիտեմ՝ ինձ ինչ չափանիշով է ընտրել, երեւի հաշվի առնելով պրոֆեսիոնալիզմն ու մարդկային որակները: Քանի որ ինքն այդպիսին է, չեմ կարծում, որ իր կողքին հանդուրժի իրեն ոչ հաճելի մարդու: - Ինչպիսի՞ն էր արձագանքդ հրավերին: - Մոտ մեկ շաբաթ առաջ եմ առաջարկը ստացել, պատասխանեցի բացականչական նշաններով: Շատ ուրախացա: - “Ջեթրո Թալ”-ի կայքում Իէն Անդերսոնը նշել է, որ դու ադամանդե ձայն ունես: - Երբ նման անձնավորությունն է քո մասին կարծիք հայտնում, ամենավերին աստիճանն է, որ երբեւէ կարող էիր ակնկալել որպես գործիդ գնահատական: Zara - Մեծամտացե՞լ ես: - Կարող էի մեծամտանալ այն ժամանակ, երբ իր հետ սկսեցի ընկերություն անել: Ծանոթացել ենք անցյալ տարվա երեւանյան իր համերգին: Բոլոր երաժիշտները հնարավորություն ունեցան հանդիպել նրան, ձայնասկավառակներ փոխանցել: Ես մի փոքր ավել կարողացա հետը շփվել: Ներկայացա, ինքն էլ ասաց. “Ես քո անունը կհիշեմ”: Իրոք, նման մարդու հետ խոսելուց, շփվելուց հետո, երբ հասկանում ես, թե ինչ լեգենդի կողքին ես, ու նա հավասարը հավասարի պես է քեզ հետ խոսում, ասես իր մտերիմն ես. ոչ մի ավելորդ փառք ցույց չի տալիս: Դրանից հետո ինքդ երբեւէ կամաչես մեծամտանալ: Լեգենդ է: Արամ Ասատրյանը անհամբեր սպասում է Վերջերս Bravo.am-ը զրուցել էր նաեւ “Սերենադի” կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի հետ, որը եւս անհամբեր սպասում է Իէն Անդերսոնի հետ համատեղ համերգին. Aram Asatryan “2009 թվականի մայիսին Երեւանում Jethro Tull-ի համերգից հետո բախտ ունեցա շփվել խմբի մենակատար Իէն Անդերսոնի հետ: Ֆանտաստիկ կերպար է եւ շատ լուրջ երաժիշտ: Զրույցի ընթացքում, երբ իմացավ, որ ջութակահար եմ եւ նվագախմբի կոնցերտմայստեր, շատ ուրախացավ եւ ասաց, որ կցանկանար համագործակցել, քանի որ սովորաբար ռոքից հեռու դասական երաժշտի հետ աշխատելը, ռոքին վերաբերող ինչ-որ բան բացատրելը հեշտ չէ: Չէի կարծում, որ որոշ ժամանակ անց  իսկապես կսկսենք իրականացնել այդ նախագիծը: Արդեն նոտաներն ունենք: Պետք է նշեմ, որ կատարողական առումով բարդ ծրագիր է, իսկապես շատ գործ ունենք անելու: Իզուր չէ, որ համերգից մեկ օր առաջ Անդերսոնը վեց ժամ փորձ է պահանջել: Անհամբեր սպասում եմ այդ համերգին, կարծում եմ`անկրկնելի տպավորություններ կունենանք”: Ian Anderson plays the Orchestral Jethro Tull համերգի տոմսերը վաճառվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Տեքստը եւ լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW