Music,
23 Մարտ 10
Ջոն ՄքԼաֆլին
 
 
0
Շահեք տոմսեր լեգենդար կիթառահարի համերգին

Ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը:

Համերգի կազմակերպիչը` «Վիֆրոգրաֆուս» ընկերոթյունը եւ Bravo.am կայքը առաջարկում են մասնակցել մրցույթի, որի հաղթողն որպես մրցանակ կստանա երկու տոմս Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension խմբի համերգին:

John Mclaflini
Ջոն ՄքԼաֆլինի


Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքի ՇԱՀԻՐ բաժնում, որի միջոցով մենք պարբերաբար անց ենք կացնում զանազան մրցույթներ եւ ակցիաներ:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել Bravo.am կայքում, մուտք գործել ՇԱՀԻՐ բաժին, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, ճիշտ պատասխանել հարցերին եւ այդ պատասխանները ուղարկել մեզ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ս.թ. ապրիլի 12-ին: Մի քանի ճիշտ պատասխաններ ստանալու դեպքում նախապատվությունը կտրվի առաջինը պատասխանողին:

Ահա այդ հարցերը.


Հարց 1. Ովքե ՞ ր էին այն երկու վիրտուոզ կիթառահարները, ովքեր նվագել են Ջոն ՄքԼաֆլինի հետ Սուպերեռյակում:

Հարց 2. Ե՞րբ է Ջոն ՄքԼաֆլինը արժանացել “Գրեմի” մրցանակի տարվա լավագույն գործիքային ալբոմի համար: Հարց 3. Ու՞մ են անվանում “Անգլիական Ջիմի Հենդրիքս”:

Հարց 4. Ջոնը ուզում էր կիթառ նվագել իր սիրելի սաքսոֆոնահարի նման. ի՞նչ է Ջոնի սիրած սաքսոֆոնահարի անունը:

Հարց 5. Ովքե՞ր էին ջազ-ռոք ոճի երկու հիմնադիրները: Լրացուցիչ բոնուսային հարց (այս հարցին պատասխանողը կստանա երկու լրացուցիչ տոմս):

Ինչու՞ է Ջոնը իր հարցազրույցներից մեկում ասել. “Երաժշտությունը Աստծո դեմքն է”:





Ուշադրություն!!!

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`

1. Գրանցվել կայքում (եթե գրանցված չեք): Սա անհրաժեշտ է մրցույթի մասնակիցների հետ կապը պաշտպանելու համար:
2. Սեղմել «Դարձիր Paparazzi» կոճակը, որտեղ կա տեքստային ֆայլ կցելու կոճակ:
3. Ուղարկել պատասխանները Word ֆորմատով: Կցեք ձեր տեքստային ֆայլը եւ ներքեւում սեղմեք “Ուղարկել” կոճակը:
4. Մրցույթի մասնակցության վերջնաժամկետը ապրիլի 10-ն է:
 
 
Ջոն ՄքԼաֆլինի

Ջոն ՄքԼաֆլինի

Ջոն ՄքԼաֆլինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակը

Ջոն ՄքԼաֆլինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակը

0
1017 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: