19 Մարտ 10
Ջիվան Գասպարյան
 
 
0
Վարպետի առաջին ձայնասկավառակը հայրենիքում

Մարտի 18-ին Երեւանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի` Հայաստանում թողարկված առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Մինչ այս Վարպետի ձայնասկավառակները թողարկվել են արտասահմանում:

Jivan Gasparyan
Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը


“Տարիների միջից…” կոչվող ձայնասկավառակում զետեղված է ինը երգ, որոնց մեծամասնությունը մաեստրոյի` տարբեր երաժիշտների հետ համատեղ իրականացված կատարումներ են: CD-ի առաջին երգը ժողովրդական “Դլե Յամանն” է, “Բոնինդ”-ը Մայքլ Բրուկի մասնակցությամբ է, երաժշտության հեղինակներն են Մայքլ Բրուկը, Ջիվան Գասպարյանը, Ռիչարդ Էվանսը, “Օտար ամայի ճամփեքով” ստեղծագործությունը եւս ժողովրդական է, “Իմպրովիզացիան” Վ³րպետի եւ թոռան` Ջիվան Գասպարյան կրտսերի դուետն է: “Տարիների միջից…” հնչում են նաեւ “Վերցրու իմ սիրտը”, “Խոստովանանք”, “Կապույտ մանուշակ”, “Գիշերվա պես” գործերը:

Jivan Gasparyan
Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում


“Բոլորը կզարմանան` էդ ոնց է, որ Ջիվանի դիսկը հայրենիքում առաջին անգամ է լույս տեսնում: Պետք է վերջ տալ իմ անունով տպվող անորակ, անօրինական ձայնասկավառակներին: Դուդուկ նվագելու համար սիրտ ու հոգի է պետք դնել, որ փայտի կտորը հնչի, մտնի մարդկանց սրտերը: Ջիգյարով նվագելն է կարեւոր: Կոնյակի գործարանի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ. փոքր հասակից այստեղ շատ եմ եկել”,- ասաց Ջիվան Գասպարյանը:

Jivan Gasparyan
Վարպետի առաջին ձայնասկավառակը հայրենիքում


“Տարիների միջից…” ձայնասկավառակը թողարկվել է «ԱրԱրԱտ» կոնյակների աջակցությամբ: “Մեզ համար ու հայկական երաժշտության մեջ շատ կարեւոր իրադարձություն է: Բոլորդ գիտեք, որ ձյաձ Ջիվանը մեզ համար հարազատ, անբաժան մաս է: «ԱրԱրԱտ»-ի հետ կապված ամեն ինչին Վարպետն իր փոքր մասնակցությունն ունի. “Ախթամար” կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարում էլ հնչող դուդուկը կատարում է Ջիվան Գասպարյանը”,- ասաց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Երեւանի կոնյակի գործարանի հնեցման մառանում անվանական տակառների շարքում գտնվում է նաեւ Ջիվան Գասպարյանի տակառը, որը ընկերությունը նվիրել է 2008 թվականին` Վարպետի 80-ամյակին: “Տարիների միջից…”-ի կապակցությամբ երեկույթն էլ հնեցման մառանում տեղի ունեցավ: Վարպետը մի քանի ստեղծագործություն նվագեց, կոնյակ խմեց, իրեն շնորհավորելու եկած հյուրերի համար ձայնասկավառակը մակագրեց:

Miqayel Poghosyan
Միքայել Պողոսյանը (ձախից) Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսին


Դերասան Միքայել Պողոսյանի ձայնադարանում “Տարիների միջից…”-ը  պատվավոր տեղ է զբաղեցնելու: “Մեր բոլորիս ուրախությունն է: Պետք է իմանաս` ում հետ, երբ, ինչ տրամադրությամբ եւ ինչ խմիչքի հետ դուդուկ լսել”:

Հայկոն եւս եկել էր Ջիվան Գասպարյանին շնորհավորելու: Նա սիրում է ջազային երաժշտության հետ միքսված դուդուկի կատարումներ լսել: “Իսկապես, տաղանդավոր մարդիկ շատ համեստ են: Դիսկը շատ-շատ ուշացել է, հարյուրավոր նման դիսկեր պետք է ունենար: Աստված նրան առողջություն տա: Դուդուկը տխուր գործիք է, ես  ուրախ մարդ եմ, թեեւ միշտ ռոմանսներ եմ երգում: Բայց միքսված տարբերակով դուդուկը շատ հետաքրքիր է լսվում”,- ասաց Հայկոն:

Երգչի նշանածն էլ` Անահիտ Սիմոնյանը, առաջին անգամ էր Կոնյակի գործարանի հնեցման մառանում: Անահիտը մանկուց դուդուկ շատ է սիրում. “Միշտ լսել եմ, ու հենց դուդուկի ձայնի ներքո է մեջս արթնանում հայրենասիրական զգացողությունը: Եթե տրամադրություն չունենամ, կարող է նաեւ արտասվեմ”,- ասաց երգչուհին:

Գագա Ամատունին (ձախից) տիկնոջ հետ,Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը
Գագա Ամատունին (ձախից) տիկնոջ հետ,Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը


“Հուսով եմ` Վարպետը կհամաձայնի իրեն պապիկ անվանեմ”. Եվա Ռիվաս

Վարպետին ձայնասկավառակի կապակցությամբ շնորհավորելու էր եկել նաեւ “Եվրատեսիլ-2010”-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը: Երգչուհին Ջիվան Գասպարյանի հետ հինգ տարի առաջ է ծանոթացել ու սիրահարվել է: “Ինձ համար պապիկի նման է, այն ժամանակ համերգից հետո հետնաբեմում նստած էինք, խորհուրդներ էր տալիս եւ հաջողություն մաղթեց ինձ: Պապիկ չունեմ ու հույս ունեմ, որ կհամաձայնի իրեն այդպես կոչեմ”,- ասաց Եվա Ռիվասը: Շուտով երգչուհու պրոմո-տուրն է սկսվելու:

Eva Rivas
Եվա Ռիվաս. “Հուսով եմ` Վարպետը կհամաձայնի իրեն պապիկ անվանեմ”


“Եվրատեսիլին միայն պատվի խնդրի համար կնվագեմ”. Ջիվան Գասպարյան

Ջիվան Գասպարյանը Եվա Ռիվասի “Apricote stone” երգի մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ դեռ չի լսել: “Խոսակցություն կա, որ նվագեմ ելույթի ժամանակ: Մի տարի առաջ Մոսկվայում խոսք եմ տվել, բայց մինչեւ չլսեմ, ոչինչ չեմ կարող ասել, կմտածեմ: Այդպիսի մրցույթները ինձ համար խաղալիք են, միջազգային մեծ մասշտաբի 14 հաղթանակ ունեմ: Մի մրցույթ, ուր հաղթողին պետք է հեռախոսով կաչագարը կամ կանաչի վաճառողը որոշի, թույլ մրցույթ է: Երիտասարդներին է պետք դա, եթե ես գնամ, ուրեմն միայն պատվի խնդրի համար, երկիրը ներկայացնելու մասին է խոսքը”,- ասաց նա:

Jivan Gasparyan
Ջիվան Գասպարյան. “Եվրատեսիլին միայն պատվի խնդրի համար կնվագեմ”


Մաեստրոն նաեւ իր պլանները ներկայացրեց: Ասաց, որ Երեւանում իր դպրոցը շուտով կբացվի: “Նպատակ ունեմ որբ երեխաներին հավաքել եւ առանց վարձատրության սովորեցնել: Նույնիսկ վերջին անգամ Լոնդոնում տեղի ունեցած համերգի ժամանակ թագուհին ասաց, որ իրենք էլ կօգնեն, որ իմ դպրոցը կառուցվի Հայաստանում: Ոչ միայն դուդուկ նվագել ենք սովորեցնելու, այլեւ երգելու են, դաշնամուր նվագելու, կզարգանան:  Կատարյալ արտիստներ են դառնալու, որովհետեւ նրանք մեղք են, շատ մեղք”,- ասաց Ջիվան Գասպարյանը:

“Ջիվանը թող գա Հայաստան ու շարունակի պապի գործը”

Վարպետը շատ հրավերներ ունի. Իտալիայում սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ  է տալու: Ապրիլի 7-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների կողմից դափնեկրի կոչում է ստանալու: “Գիտեմ, որ ՌԴ նախագահն է հանձնելու մեդալը, դափնեկրի կոչումը եւ կարծեմ ֆինանսական պարգեւատրում էլ կա: Շատ մեծ պատիվ է ինձ համար: Մայիսին էլ Հոլանդիայում եմ համերգներ տալու”,- ասաց Վարպետը:

Jivan Gasparyan
Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը


Հետո Ջիվան Գասպարյանը վերադառնալու է Երեւան: “Անկեղծ ասած, մի քանի ամիս ուզում եմ մնալ այստեղ, հարցեր ունեմ լուծելու: Ուզում եմ թոռնիկս գա Երեւանում ապրի: Ջիվանը շատ լավ է նվագում, սիրում էլ է, դրա համար թող շարունակի: Եթե լավ չնվագեր, չէի թողնի, կասեի` ուրիշ բիզնեսով զբաղվի, հիմա Ամերիկայում է ապրում: Էլի Ջիվան Գասպարյան է, թող գա Հայաստան ու շարունակի պապի գործը”,- ասաց Վարպետը:

Ի դեպ, Երեւանի կոնյակի գործարանը աստղային երկնքում “ԱրԱրԱտ 5 աստղ” անվանմամբ գրանցված համաստեղության առաջին աստղի հավաստագիրը հանձնել է Ջիվան Գասպարյանին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Ջիվան Գասպարյանը, Հայկոն, ջազմեն Լեւոն Մալխասյանը

Ջիվան Գասպարյանը, Հայկոն, ջազմեն Լեւոն Մալխասյանը

Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում

Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում

Եվա Ռիվաս. “Հուսով եմ` Վարպետը կհամաձայնի իրեն պապիկ անվանեմ”

Եվա Ռիվաս. “Հուսով եմ` Վարպետը կհամաձայնի իրեն պապիկ անվանեմ”

Գագա Ամատունին (ձախից) տիկնոջ հետ,Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը

Գագա Ամատունին (ձախից) տիկնոջ հետ,Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը

Ջազմեն Լեւոն Մալխասյանը Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսին

Ջազմեն Լեւոն Մալխասյանը Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսին

El Style ամսագրի տնօրեն Ավետիս Խախամյանը կնոջ` Մայա Պողոսյանի հետ

El Style ամսագրի տնօրեն Ավետիս Խախամյանը կնոջ` Մայա Պողոսյանի հետ

Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսի հյուրերը

Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսի հյուրերը

Ջիվան Գասպարյան. “Եվրատեսիլին միայն պատվի խնդրի համար կնվագեմ”

Ջիվան Գասպարյան. “Եվրատեսիլին միայն պատվի խնդրի համար կնվագեմ”

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

Ջիվան Գասպարյանի ելույթն իր ձայնասկավառակի շնորհանդեսին

Ջիվան Գասպարյանի ելույթն իր ձայնասկավառակի շնորհանդեսին

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում

Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

Եվա Ռիվասն ու Վալերի Սահարյանը Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսին

Եվա Ռիվասն ու Վալերի Սահարյանը Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսին

Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսի հյուրերը

Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսի հյուրերը

Միքայել Պողոսյանը (ձախից) Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսին

Միքայել Պողոսյանը (ձախից) Վարպետի ձայնասկավառակի շնորհանդեսին

Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում

Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում

Վարպետի առաջին ձայնասկավառակը հայրենիքում

Վարպետի առաջին ձայնասկավառակը հայրենիքում

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

Դուդուկի մեծ Վարպետ Ջիվան Գասպարյանը

0
1627 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: