05 Dec 2009
Տպել Տպել
 
Ժողարվեստի թանգարան

Վերափոխված ցուցադրություն

Դեկտեմբերի 4-ին Ժողովրդական արվեստի թանգարանում այցելուներին ներկայացվեցին նոր ցուցանմուշներ: Վերափոխված ցուցադրությանը ներկա էին մի շարք արվեստագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ եւ արվեստասեր մարդիկ:

Գորգագործներն աշխատելիս

Գորգագործներն աշխատելիս

Ցուցադրության բացմանը թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը նշեց. “Ճապոնիան ողջ աշխարհը հեղեղել է համակարգիչներով, բայց նաեւ պահպանում է ազգայինը: Ճապոնացիներն իրենց տարազը տեղափոխել են 21-րդ դար, որի վրա պատկերված են արագիլը, բալենու տերեւը, լոտոսը… Մենք էլ պարտավոր ենք օգտվել նորագույն տեխնոլոգիաներից` չմոռանալով մեր փայտի գեղարվեստական փորագրությունը, ժանյակը, գորգերը, ասեղնագործությունը”:

Թանգարանի ցուցանմուշները

Թանգարանի ցուցանմուշները

Տնօրենի խոսքերով` թանգարանի այցելուները հիմնականում ուսանողներն են, տարեցները, ինչպես նաև օտարերկրացիները: Թանգարանի պահոցներում կա շուրջ 11 000 ցուցանմուշ, որոնք համալրվում են նվիրատվությունների ու գնումների շնորհիվ: Թանգարանն ունի նաև իր մասնաճյուղը Դիլիջանում, որտեղ պահվում են մոտ 700 ցուցանմուշներ:

Թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը աշխատակիցների հետ

Թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը աշխատակիցների հետ

Ժողովրդական արվեստի թանգարանի փոխտնօրեն Սյուզաննա Փիլոսյանն ասաց, որ վերափոխված ցուցադրությունը կատարվել է ֆոնդերից հանված աշխատանքների շնորհիվ. “Մոտ 4 ամիս է` մեր տնօրենն է Հովիկ Հովեյանը, որի գլխավորությամբ եւ աշխատողների ջանքերով կազմակերպել ենք նոր ցուցադրությունը: Մեր ֆոնդերից հանել ենք ամենաարժեքավոր գործերը ու ներկայացրել ցուցասրահներում, չէ որ պահպանության լավագույն ձեւը ցուցադրությունն է”:

Ինձ ժողովրդական արվեստը շատ հոգեհարազատ է, որովհետև միայն արվեստ չէ, նաեւ հոգեկան կապ է մեր մեծ մայրիկների հետ: Գործերը նայելիս միշտ մտածում եմ նրանց կյանքի, հոգսերի, ուրախությունների մասին”,- ասաց “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Այցելու

Այցելու

Առաջին անգամ թանգարանում գործում է գորգերի մշտական ցուցադրություն, ուր բացման ժամանակ գորգարվեստի մասնագետները հյուրերի ներկայությամբ գորգ էին գործում: 21-ամյա գորգագործ Անի Ավետիսյանը մոտ 2 տարի տիրապետում է այս արվեստին. “Մասնագիտությամբ վարսահարդար-դիմահարդար եմ, բայց շատ սիրում եմ գորգ գործելը:  Ցուցասրահում է առաջին աշխատանքս` Վիշապագորգը, հիմա արդեն երկրորդն եմ գործում”,- ասաց գորգագործ Անին:

Թանգարանն ունի 6 ցուցասրահ, որոնցում ներկայացված են փայտարվեստի, խեցեգործության, ձեռագործ ասեղնագործության, քարարվեստի, արծաթյա ու մետաղյա նմուշներ:

Ասեղնագործ Անահիտ Իսունց

Ասեղնագործ Անահիտ Իսունց

Արվեստաբան Անահիտ Իսունցի ասեղնագործ մանրանկարները, ասեղի ժանյակները և հելյունագործ աշխատանքները ներկայացված են թանգարանի տարբեր ցուցասրահներում. “Ամենից շատ ասեղնագործությունն է ինձ դուր գալիս: Արծաթագործ զարդերը եւս  շատ սիրում եմ, ինքս էլ հաճոյքով կրում եմ: Ինձ համար կարևոր է հնի եւ ժամանակակիցի համադրումը”,- նշեց Անահիտ Իսունցը:

Ժողարվեստի թանգարանը ստեղծվել է 1978 թվին: Առաջին տնօրենն եղել է վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, որի անվամբ այսօր կոչվում է թանգարանը:

Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     879 Դիտումներ
Հաջորդ
THE TWILIGHT SAGA: NEW MOON

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by