×


Juice

Juice

“Կրքի” պրեմիերան կայացավ:) “Passion”` երգչուհու “Էնիգմայոտ” կիրքը Ջուսը կարող է կիրք գտնել անգամ երկաթի մեջ:). նոր տեսահոլովակ ունի` հինգերորդը: Երգչուհին ասում է` լրիվ այլմոլորակային է դարձել, տեսահոլովակում միայն:): “Passion”-ը էլեկտրիկ էթնո է, երգը գործիքավորել է Արսեն Բարսամյանը, մի քանի բառ կա, որ Անինան է գրել. “Էնիգմայոտ կիրք է, բայց թխած չի, այդպիսի ոճ կա: Անվանումը կիրք է թարգմանվում: Շշուկով ասածս մի քանի բառն էլ այն աղջիկն է գրել, ով իմ` “Պարիր ինձ հետ” երգի խոսքերի հեղինակն է: Ոճով զբաղվել են Արմեն Գալյանն ու Ֆաինա Հարությունյանը”: Juice “Passion”-ի տեսահոլովակը 3D ձեւաչափով է, նկարահանել է “Բնական Juice” հաղորդման ռեժիսոր Գրիգոր Գալստյանը, գրաֆիկան` Գրիգոր Մաշուրյանի: “Լրիվ այլմոլորակային եմ: Գաղափարն այնպիսին է, որ ես գնում եմ երկաթե մոլորակ, ամեն ինչ անշունչ է` ծառը, մորեխը: Բայց բոլորի մեջ կարելի է կիրք գտնել, անգամ երկաթի: Ես կյանք եմ տալիս, մոլորակը կանաչում է: Ռեժիսորն ասում է` 6 ամիս հետո տեսահոլովակը ավելի լավը կլիներ, ես չեմ կարող այդքան սպասել”,- նշեց Ջուսը: Ջուսը ուրիշ “Passion” էր սպասում, բայց այս արդյունքն էլ է հավանում:). “Դուրս շատ է եկել, նման չի ոչ մի տեսահոլովակի: Մեր երկիրն էլ բնական է, բայց երկաթ էլ կա ու ինձ չի նյարդայնացնում: Բոլորն ասում են` 2012 թվականին մոլորակը վերանալու է, հուսով եմ` չի լինի, չեմ հավատում: Բաjց մարդիկ ամեն ինչ վատ են անում, որ վերանա, դա հարյուր տոկոս է”: Erik & Nick “Passion”-ի ակումբային պրեմիերան հուլիսի 1-ին էր “Skarlet”-ում: “Բոլորն ուշանում են: Ասում ես` վեցին է, ութին են գալիս: Հինգ երգ եմ երգելու, բարմեն շոու կլինի… Տոն է, բայց ձայնասկավառակիս շնորհանդեսին, որ օգոստոսին կամ էլ սեպտեմբերին եմ նախատեսում, շատ մեծ փարթի է լինելու”: Երեկոն վարեց հաղորդավար Արչին. “Այսօր հանդիպելու ենք կարմիր մազերով իգական սեռի ներկայացուցչի, չեմ շեշտում` օրիորդ կամ կին, նրա ֆիզիոլոգիական վիճակը որեւէ մեկին հետաքրքիր չի, մանավանդ որ վերջին 8 տարիներին նա պարբերաբար դրա մասին շեշտում է: Նրան “նա” սարքեց մի նախագիծ, որ կոչվում է “Բնական Juice”: Մասնագետները յուրաքանչյուր բնական յuice-ի մեջ 25 տոկոս բնական հյութ են հայտնաբերում, թե քանի՞ տոկոս բնականություն կա Ջուսի մեջ, յուրաքանչյուրը կհասկանա, եթե, իհարկե, տեսողության հետ խնդիրներ չունի: Կարմիր մազերը վկայում են կրքոտ, լավ իմաստով տարօրինակ, տարբերվող մարդու մասին, ով այսօր կրկին կորսետով է, այն էլ սեւ…”: “Passion” Ռեժիսոր Գրիգոր Գալստյանը իր փորձարկումները Ջուսի հետ է անում:). “Առաջին անգամ եմ տեսահոլովակ նկարահանում, բոլոր փորձարկումները չէ, մասնագիտական փորձարկումները Juice-ի հետ եմ անում:):  Ինքը սպիտակ ֆոնի վրա մի հատ ծառ ու ծաղիկ էր սպասում, որ ասաց`ի մորեխ կա,  զարմացավ: Ես ուրիշ բան էի մտածել. կրքի հետ կապված տեսահոլովակ էի ուզում ստանալ, հետո բոլորով ճնշեցին ինձ, ասացին` երկաթային, այլմոլորակային բաներ են ուզում: Իմ գաղափարն էլ այն եղավ, որ վերջում կյանք տանք երկաթին”: Ջուսի “Passion”-ը դիտելու էին եկել երգիչներ Հայկ Կասպարովը, Էրիկը, Նիկ Էգիբյանը, “Դար 21” հեռուստաընկերության անձնակազմը: Archi “Շատ լավ ընկեր է, պոզիտիվ, ահավոր լավ հումոր ունի: Ես իրեն ահավոր չէի սիրում. վեց ամիս առաջ իր ծրագրով կպել էր ինձ… Հետո զգացի, որ շատ լավ ընկեր կարող է լինել: Հիմա այնպես է, որ ամեն օր տեսնվում, զանգվում ենք, շատ մոտ ընկերներ ենք: Տեսահոլովակն էլ… Ես ավելի շատ էի սպասում, բայց 80 տոկոսով գոհացրեց: Երաժշտությունը դեռ այն ժամանակվանից էի հավանել, ստանդարտից դուրս է, ես նման բաներ սիրում եմ”,- Ջուսի ու “Passion”-ի մասին իր կարծիքը հայտնեց Նիկ Էգիբյանը:  “Passion” Էրիկն ասում է` “Էլի լավ ա:). “Ջուսը մեր երգարվեստում տարբերվող տեսակ է, ինձ համար էլ յուրաքանչյուր տարբերվող բան` ողջունելի: Ես անձամբ հոգնում եմ միանման բաներից, Ջուսը տարբերվում է, ընդունում եմ նրան: Եթե տեսահոլովակը չար աչքով նայես, միշտ էլ կարող ես վատ բան գտնել, այսօրվա մեր վիճակը նայելով` կասեմ, որ տեսահոլովակը շատ լավն է, երգն էլ, այնպես որ լավ ա…”: Երեկոյի ընթացքում` “Passion”-ի դիտումներ, Ջուսի ելույթներ, ուրախ ժամանց:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին