×


“Ջուր - Ջուր”

“Ջուր - Ջուր”

Ջրային լուսանկարների մրցույթը հաղթող ունի : ) “Բյուրեղ” ընկերությունը խորհուրդ տվեց բոլորին գեղարվեստականացնել ջուրը, մասնակցել լուսանկարների մրցույթին ու հաղթել: Նախաձեռնությանը արձագանքեցին շատերը` ներկայացնելով 500-ից ավել պատկեր: Եզրափակիչ անցան 50 լուսանկարներ, որոնք էլ հունիսի 3-ին ներկայացվեցին “Ակադեմիա” պատկերասրահում: Ջրային լուսանկարների մրցույթը “Ակադեմիա” պատկերասրահում Ջրի հետ համագործակցությունն առավել հաջող ստացվել էր Լիաննա Թառլոյանի դեպքում: Նա էլ դարձավ մրցույթի հաղթողը: 37-ամյա լուսանկարչուհու առաջին հաղթանակն է այս ոլորտում, անչափ երջանիկ է: “Անցյալ տարի ընտանիքով Սեւ ծովի ափին հանգստանում էինք, մեծ տղաս մայրամուտին լողում էր, տեսա, որ լավ կադր է, ցանկացա անպայման ֆիքսել, ու իզուր չէր փաստորեն:)”,- Bravo.am-ին ասաց Լիաննա Թառլոյանը: “Ջուր-Ջուր” Լիաննան մի տարի է` լուրջ զբաղվում է լուսանկարչությամբ: “Սիրողական էի մոտենում այս ամենին, բայց լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը խումբ ստեղծեց, սիրով հաճախեցի ու սկսեցի խորացնել գիտելիքներս: Արվեստ է ինձ համար լուսանկարչությունը”,- նշեց հաղթողը: Լուսանկարները գնահատել էին ժյուրիի երկու անդամները` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն ու Արեւ Պետրոսյանը: Գեղանկարչուհին ասում է, որ ջրին շատ մոտեցումներ են տրված. այն բնություն է, կյանքի ուժ, ուրախություն ու ամեն ինչ է, այդ ամենն էլ կար ներկայացված նկարներում: Liana Tarloyan & Karen Sarkavagyan “Առաջին պահից հասկացա` ինձ համար որ նկարներն են ավելի կարեւոր: Շատ եմ կարեւորում նման միջոցառումները: Մյուս տարիների համար որակն ու մասնակիցների թիվը կավելանա: Ինձ համար կարեւորը գաղափարն էր ու գեղագիտական ճաշակը: Ֆոտոարվեստը մեր կյանքում ընդամենը մի փոքրիկ ապակու շղարշ է` կյանքից դեպի ֆոտոարվեստ եւ հակառակը”,- նշեց Արեւ Պետրոսյանը: “Ջուր-Ջուր” լուսանկարների մրցույթի հաղթող Լիաննա Թառլոյանին հայրը  երեք տարի առաջ է պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ նվիրել, ասում են ` լուսանկարչուհու աչքը լավն է:): Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 5-ը կամ մի երկու օր ավել : ), գնացեք համոզվելու կամ հակառակը: Bravo.am-ը եւս հավանել է հաղթող նկարը, շնորհավոր:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW