Music,
04 Մարտ 10
Ջասթին եւ Քեմերոն
 
 
0
Աստղերը վերամիավորվում են

Մարտի 3-ին հայտարարվեց, որ նախկինում սիրահար զույգ Ջասթին Թիմբրլեյքը եւ Քեմերոն Դիասը կվերամիավորվեն “Bad Teacher” (“Վատ ուսուցիչ”) կատակերգությունում նկարահանվելու համար:

Justin Timbarlake and Cameron Dias
Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը վերամիավորվում են


Ֆիլմում Ջասթինի կերտած ուսուցչին գայթակղում է Քեմերոն Դիասը, ով ֆիլմում խաղում է միջնակարգ դպրոցի ուսուցչի դերը:

Ջասթին Թիմբրլեյքը առաջին անգամ է հանդես գալիս գլխավոր դերում: Դրանից առաջ նա հանդես է եկել երկրորդական դերով մի շարք հայտնի ֆիլմերում: Դրանց շարքում են “Alpha Dog” եւ “The Love Guru” ֆիլմերը:

Justin Timbarlake and Cameron Dias
Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը


Նախկինում սիրահար զույգը ֆիլմի նկարահանումները կսկսի Լոս Անջելեսում` ապրիլին: Ջասթին Թիմբերլեյքի ներկայիս ընկերուհին` դերասանուհի Ջեսիկա Բիելը դժվար թե գոհ լինի այս նորությունից:

Հիշեցնենք, որ Ջասթինի  և Քեմերոնի սիրային հարաբերությունները տեւել են մոտ 4 տարի: Զույգը բաժանվել է 2007 թվին:

Աղբյուրը` OK Magazine
 
 
Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը

Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը

Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը վերամիավորվում են

Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը վերամիավորվում են

Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը

Ջասթին Թիմբրլեյքն ու Քեմերոն Դիասը

0
1211 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: