×


Կապեք ամրագոտիները

Կապեք ամրագոտիները

Կոչ են անում Հասմիկը, Անդրեն ու Զարուհին Հասմիկ Կարապետյանը, Անդրեն եւ Զարուհի Բաբայանը վարորդներին կոչ են անում կապել ամրագոտիները: “Կյանքն իմ ձերն է” երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: Երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերը գրել է Լիլի-Հովերը: Ամրագոտիներ կապելու ուղերձով տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Իսկ նախագծի գաղափարը «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հ/կ-ինն է: Հասմիկ Կարապետյանը, Անդրեն եւ Զարուհի Բաբայանը մամուլի ասուլիսի ժամանակ “Յուրաքանչյուրիս կյանքը շատ կարեւոր է, երկու երեխա ունեմ, որոնք առանց ամրագոտի կապելու երբեք մեքանա չեն նստում, պատուհանից իրեր չեն շպրտում: Պետք է հարգենք դիմացինի ապրելու իրավունքը, փողոցում վտանգները չնչին դարձնենք, անցումներով անցնենք: Հետիոտնն էլ պետք է զգույշ լինի: Բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, դժբախտություններից հեռու մնանք”,- ասաց Զարուհի Բաբայանը: Տեսահոլովակի ցուցադրումը մամուլի ասուլիսի ժամանակ Երգչուհի Հասմիկ Կարապետյանը օրինապահ քաղաքում է ուզում ապրել: “Առաջին անգամ եմ նկարահանվում մի տեսահոլովակում, որ ուղերձ է: Այն 100 տոկոս ազդեցություն կունենա: Ես ինքս օրենքի մարդ եմ, իմ երազած քաղաքում էլ բոլորը ենթարկվում են օրենքներին: Մեր երթեւեկությունն անտանելի է, ամրագոտին շատերի կյանքը կփրկի, մենք կներշնչենք վարորդներին կապել այն: Պետք է քաղաքակիրթ երկիր դառնանք”,- ասաց Հասմիկ Կարապետյանը: Հասմիկ Կարապետյան “Երեքս ենք երգում, բայց կարեւորը դա չէ, այլ ուղերձը: Հայերը արտասահմանում օրենքին ենթարկվում են, եկեք մեր երկրում էլ այդպես վարվենք, զգույշ լինենք: Սպիտակ շապիկ են հագնում, որի վրա սեւ ամրագոտի է նկարված. ինքներդ ձեզ եք խաբում”,- ասաց Անդրեն: Զարուհի Բաբայանը 6 տարի է` մեքենա է վարում: Երեխաներից է սովորել ամրագոտի կապել: “Կարեւոր չի` վարում ես, թե վարորդի կողքն ես նստած: Մեր երեխաներին ստիպելով ամրագոտիներ կապել` ինքներս պարտավորվեցինք նման կերպ վարվել: Արդեն մեխանիկորեն կապում եմ”,- նշեց երգչուհին: Զարուհի Բաբայան Տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը հորդորում է ամրագոտի կապելը սովորություն դարձնել: “Տեսահոլովակում երեխայի միջոցով եմ ցանկանում մեծերին համոզել, որ ամրագոտի կապեն: Ավտովթարի հետեւանքով փոքրիկ աղջիկը ծնողներին կորցնում է: Գուցե երեխաները ազդեն մեր մտածելակերպի վրա: Դա ձեւական երեւույթ չի, կարեւոր է”,- ասաց Սերժ Գաբյանը: Սոցիալական տեսահոլովակի նպատակն է, որ մարդիկ սկսեն գնահատել իրենց կյանքը: “Պահպանեք ձեր, երխաների, ընկերների կյանքը, ամրագոտի կապելու դեպքում 1 200 000 մարդ քիչ կմահանա”,- ասացին երգիչները: Անդրե Ի դեպ, Անդրեն շուտով նոր տեսահոլովակ էլ կներկայացնի, որում անդրադառնում է քաղցկեղով հիվանդների խնդրին: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը մահացել է նույն հիվանդությունից: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին