25 Nov 2009
Տպել Տպել
 
“Կապտուկներ հոգուն”

Հոգեբանական դրամա տիկնիկային թատրոնում

Նոյեմբերի 25-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի մեծ բեմում տեղի կունենա “Կապտուկներ հոգուն” հոգեբանական դրամայի պրեմիերան:

Ներկայացումը նվիրված է  կնոջ հանդեպ  կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրվան: Այն բեմադրվել է “Կանանց իրավունքների կենտրոնի” եւ “Բաց հասարակության ինստիտուտի” հովանավորությամբ: Ներկայացման ռեժիսորը Ֆրունզե Գեւորգյանն է, դերասանները` թատերական ինստիտուտի ուսանողներ, թատերական խմբակների սաներ:

Ռեժիսոր Ֆրունզե Գեւորգյան եւ Նինայի դերակատարուհին`Արմինե Գաբրիելյանը

Ռեժիսոր Ֆրունզե Գեւորգյան եւ Նինայի դերակատարուհին`Արմինե Գաբրիելյանը

Նախքան պրեմիերան Bravo.am-ի հետ ունեցած զրույցում Ֆրունզե Գեւորգյանն ասաց, որ ներկայացումը հոգեբանական դրամա է` հիմնված ներկայի եւ անցյալի հիշողությունների վրա. “Գլխավոր հերոսուհին` Նինան ապրում է անցյալի ծանր հիշողությունները սրտում: Հերոսուհու հարբեցող հոր վարմունքը մոր նկատմամբ  “կապտուկներ է  թողել” նրա հոգում, ինչը հանդիսանում է Նինայի դժբախտության պատճառը”:

Գլխավոր հերոսուհու` Նինայի դերում հանդես եկող Արմինե Գաբրիելյանն իր կերպարի մասին խոսելիս ասաց, որ սիրելով ու շատ սիրված լինելով ամուսնու կողմից, այնուամենայնիվ, նա չի կարողանում հեռանալ անցյալի հիշողություններից. “Այն ապրումները , որն ունենում է Նինայի մայրը, փոխանցվում են հերոսուհուն: Սկեսուրի հեգնանքը, անտարբերությունը, վիրավորանքը Նինային հասցնում են խելագարության”:

Դրվագ ներկայացումից

Դրվագ ներկայացումից

Իսկ Նինայի ամուսնու` Ալեքի դերակատարը` Էդգար Սարգսյանը, իր կերպարի բացասական կողմը համարեց այն, որ նա ի զորու չէ հասկանալ ու տեսնել այն կապտուկները, որ մնացել են կնոջ հոգում. “Մոտ 24-25 տարեկան երիտասարդը` Ալեքը ներկայացված է որպես բացասական կերպար”: Արդյունքում միմյանց սիրող ամուսինները բաժանվում են…

Ռեժիսոր Ֆրունզե Գեւորգյանը նշում է, որ ներկայացումը բաղկացած է հատվածներից, որտեղ առաջարկվում են նման իրավիճակներից ելք գտնելու տարբերակներ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի


    կարծիքներ չկան     789 Դիտումներ
Հաջորդ
Քալիգրաֆիտի

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by