25 Մայիս 10
Կինոկատալոգ
 
 
0
Ո՟վ է ասում` հայկական կինո չունենք

Տասը տարի առաջ լույս տեսած` Հայկական կինոյի առաջին կատալոգը վերահրատարակվել է: Այն ընդգրկում է 1924-1998 թթ. Հայաստանում ժապավենով նկարահանված, ինչպես նաեւ մինչ օրս տեսաժապավենով նկարահանված ֆիլմերը: Նոր հրատարակության մեջ ներառվել է նաեւ 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերի հավելվածը, ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տեւողությունը, մասնակիցների կազմը:

Կայացավ հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող կատալոգի շնորհանդեսը
Կայացավ հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող կատալոգի շնորհանդեսը


Հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող հայերեն եւ անգլերեն կատալոգի շնորհանդեսը կայացավ այսօր “Ակադեմիա” պատկերասրահում: Ցերեկույթին ներկա էին ռեժիսորներ, կինոգետներ, կինոմաններ, դերասաններ:

“Ամեն անգամ, երբ լսում եմ, որ մարդիկ ասում են` “Հայֆիլմը” չկա, հայկական կինոն ընդամենը երկու-երեք անուն է, խորը ցավ եմ զգում: Մտածում եմ` մարդիկ կամ չգիտեն, կամ էլ դիտավորյալ թյուրիմացության մեջ են գցում: Կարծում եմ` ծանրակշիռ անուններ ունենք: Այս կատալոգը բացել ու տեսնել է պետք` ինչ հարուստ ժառանգություն ունենք”,- ասաց “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, վերահրատարակված կատալոգի գլխավոր խմբագիր Միքայել Ստամբոլցյանը:

Davit Muradyan, Harutyun Khachatryan & Mikhayel Stambultsyan
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, “Ոսկե ծիրան” փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու վերահրատարակված կատալոգի գլխավոր խմբագիր Միքայել Ստամբոլցյանը


Հայկական կինոն հետաքրքրում  է

Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը կատալոգն անչափ օգտակար եւ կիրառելի է համարում: “Ինքս անցած կատալոգից օգտվել եմ` իմանալով այսօր գործող դերասանների, օպերատորների մասին: Կարող ենք գտնել երկրորդ ռեժիսորների, դիմահարդարների, կինոյի հետ կապված բոլոր անձանց”,- նշեց Միքայել Դովլաթյանը:

Michayel Dovlatyan
Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը


“Հայաստանի ազգային կինոկենտրոնի” տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ շնորհավորեց ներկաներին ձեռնարկի կապակցությամբ: “Իսկապես, սա շատ մեծ նվեր է կինոգործիչների, հատկապես` կինոյով զբաղվող մասնագետների համար: Հավատացեք, որ մեծ հետաքրքրություն կա հայկական կինոյի հանդեպ, եւ դա բավարարելու միակ միջոցն այսօր այս գրքերն են, սա է հայկական կինոն”,- ասաց նա:

Կատալոգի համար աղբյուր են ծառայել 60-ականներին Դանիել Բզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Կինոյի տան արխիվային նյութերը, Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող նյութերը:

Edgar Baghdasaryan
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը


Կատալոգի վերահրատարակմանը օժանդակել են ՀՀ մշակույթի նախարարությունը, “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը եւ “Մեկ ազգ, Մեկ մշակույթ” հիմնադրամը: Կազմակերպչական աշխատանքները կատարել է “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի աշխատակազմը, գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը: Աշխատանքներին մասնակցել են նաեւ կինոգետներ Վալերի Գասպարյանը, Զավեն Բոյաջյանը, Անահիտ Արփենը:

Ի դեպ, տասը տարի առաջ լույս տեսած` Հայկական կինոյի առաջին կատալոգը, որն ընդգրկում է 1924-1998 թթ. Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, միակն է եղել նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ` արժանանալով Ռուսաստանի կինոգիլդիայի “Սպիտակ փիղ” մրցանակին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Տասը տարի առաջ լույս տեսած` Հայկական կինոյի առաջին կատալոգը վերահրատարակվել է

Տասը տարի առաջ լույս տեսած` Հայկական կինոյի առաջին կատալոգը վերահրատարակվել է

Կինոգետ Զավեն Բոյաջյանը

Կինոգետ Զավեն Բոյաջյանը

“Հայաստանի ազգային կինոկենտրոնի” տնօրեն Գեւորգ Գեւորգյանը

“Հայաստանի ազգային կինոկենտրոնի” տնօրեն Գեւորգ Գեւորգյանը

Կայացավ հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող կատալոգի շնորհանդեսը

Կայացավ հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող կատալոգի շնորհանդեսը

Երեւանի միջազգային կինոփառատոնի ամսաթերթը

Երեւանի միջազգային կինոփառատոնի ամսաթերթը

Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը

Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը

Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոյի առաջին կատալոգի շնորհանդեսին

Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոյի առաջին կատալոգի շնորհանդեսին

Կայացավ հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող կատալոգի շնորհանդեսը

Կայացավ հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող կատալոգի շնորհանդեսը

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, “Ոսկե ծիրան” փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու վերահրատարակված կատալոգի գլխավոր խմբագիր Միքայել Ստամբոլցյանը

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, “Ոսկե ծիրան” փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու վերահրատարակված կատալոգի գլխավոր խմբագիր Միքայել Ստամբոլցյանը

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

0
594 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: