×


“Կատուներ”

“Կատուներ”

Կայացավ խմբի հերթական համերգը Փետրվարի 8-ին “Ակումբ 12”-ում կայացավ “Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի  համերգը: Երեք ամսվա ընդմիջումից հետո խումբը հանդես եկավ փոքր-ինչ թարմացված ծրագրով`կատարելով տասը ստեղծագործություն: “Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի համերգը “Ակումբ 12”-ում “Կատուներ”-ից Վահագն Հայրապետյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր երգերը հեղինակել են ինքը եւ խմբի շեփորահարը. “Լուսաբացը”- իմ հեղինակային երգն է, իսկ “Առանց նախապայմանների” երգը` Տիգրան Սուչյանինը: “Առանց նախապայմանների”, քանի որ երգը գրելուց հեղինակը որեւէ նախապայման չի ունեցել”: Վահագնը ասում է, որ  “Կատուներ”-ն այս տարի եւս կշարունակեն   ակտիվ գործունեություն, փառատոնների դեպքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն, բայց երրորդ ձայնասկավառակի մասին խոսելը դեռ շուտ է համարում, ասելով, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում: Ի դեպ, “Կատուներ”-ն իրենց երկրորդ` “Կարմիր արեւ” ձայնասկավառակը թողարկել են 2009-ի հոկտեմբերին: Vahagn Hayrapetyan Փոխարենը “Կատուներ”-ը հյուրախաղերով  հանդես կգան Ֆրանսիայում` Լիոնում եւ Մարսելում: Խումբը բանակցություններ է վարում նաեւ Թեհրանում համերգային ծրագիր կազմակերպելու ուղղությամբ: Նշենք, որ “Կատուներ” էթնո-ջազ նվագախումբը գործում է արդեն չորս տարի: Խումբն այսօր հանդես է գալիս հետեւյալ կազմով. Վահագն Հայրապետյան`ստեղնաշարային գործիքներ, վոկալ Տիգրան Սուչյան` շեփոր Արթուր Գրիգորյան` սաքսոֆոն Դավիթ Գրիգորյան` տրոմբոն Նորայր Քարտաշյան` ժող. փողային գործիքներ Արման Ջալալյան` հարվածային գործիքներ Արտյոմ Մանուկյան` բաս- կիթառ, թավջութակ Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW