09 Փետրվար 10
“Կատուներ”
 
 
0
Կայացավ խմբի հերթական համերգը

Փետրվարի 8-ին “Ակումբ 12”-ում կայացավ “Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի  համերգը: Երեք ամսվա ընդմիջումից հետո խումբը հանդես եկավ փոքր-ինչ թարմացված ծրագրով`կատարելով տասը ստեղծագործություն:

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի համերգը “Ակումբ 12”-ում
“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի համերգը “Ակումբ 12”-ում


“Կատուներ”-ից Վահագն Հայրապետյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր երգերը հեղինակել են ինքը եւ խմբի շեփորահարը. “Լուսաբացը”- իմ հեղինակային երգն է, իսկ “Առանց նախապայմանների” երգը` Տիգրան Սուչյանինը: “Առանց նախապայմանների”, քանի որ երգը գրելուց հեղինակը որեւէ նախապայման չի ունեցել”:

Վահագնը ասում է, որ  “Կատուներ”-ն այս տարի եւս կշարունակեն   ակտիվ գործունեություն, փառատոնների դեպքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն, բայց երրորդ ձայնասկավառակի մասին խոսելը դեռ շուտ է համարում, ասելով, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում: Ի դեպ, “Կատուներ”-ն իրենց երկրորդ` “Կարմիր արեւ” ձայնասկավառակը թողարկել են 2009-ի հոկտեմբերին:

Vahagn Hayrapetyan
“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբից Վահագն Հայրապետյան


Փոխարենը “Կատուներ”-ը հյուրախաղերով  հանդես կգան Ֆրանսիայում` Լիոնում եւ Մարսելում: Խումբը բանակցություններ է վարում նաեւ Թեհրանում համերգային ծրագիր կազմակերպելու ուղղությամբ:

Նշենք, որ “Կատուներ” էթնո-ջազ նվագախումբը գործում է արդեն չորս տարի:

Խումբն այսօր հանդես է գալիս հետեւյալ կազմով.

Վահագն Հայրապետյան`ստեղնաշարային գործիքներ, վոկալ
Տիգրան Սուչյան` շեփոր
Արթուր Գրիգորյան` սաքսոֆոն
Դավիթ Գրիգորյան` տրոմբոն
Նորայր Քարտաշյան` ժող. փողային գործիքներ
Արման Ջալալյան` հարվածային գործիքներ
Արտյոմ Մանուկյան` բաս- կիթառ, թավջութակ

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի համերգը “Ակումբ 12”-ում

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի համերգը “Ակումբ 12”-ում

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Արթուր Գրիգորյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Արթուր Գրիգորյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Տիգրան Սուչյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Տիգրան Սուչյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Արման Ջալալյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Արման Ջալալյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Դավիթ Մինասյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Դավիթ Մինասյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Նորայր Քարտաշյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Նորայր Քարտաշյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Դավիթ Մինասյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Դավիթ Մինասյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Արտյոմ Մանուկյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբի անդամ Արտյոմ Մանուկյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբից Վահագն Հայրապետյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խմբից Վահագն Հայրապետյան

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խումբ

“Կատուներ” հայկական էթնո-ջազ խումբ

0
1152 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: