×


Կերպարվեստ եւ կինո

Կերպարվեստ եւ կինո

Նախագահի մրցանակի հավակնորդները Մարտի 30-ին Նկարիչների միության դահլիճում բացվեց Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Կերպարվեստ» եւ «Կինո» անվանակարգերի ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին 19 մասնակիցներ, որոնցից 3-ը կարժանանան Նախագահի կողմից սահմանված` «Լավագույն երիտասարդ ստեղծագործող» մրցանակին: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից «Կերպարվեստ» եւ «Կինո» անվանակարգերն ընդգրկում էին գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, դիզայն, լուսանկարչություն եւ կինո բնագավառները: Երիտասարդ նկարիչ Սիմոնն ասում է, որ ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Մինչ այս մասնակցել է խմբակային ցուցահանդեսների. «2009-ին հենց Նկարիչների միությունում մասնակցեցի Երիտասարդ նկարիչների խմբակային ցուցահանդեսին»: Նախագահի մրցանակին արժանանալու մասին Սիմոնն ոչինչ չի խոսում, փոխարենը պատմում է իր չորս գեղանկարների մասին, որտեղ անդրադարձել է տարբեր թեմաների. «Կոնկրետ ուղղության մեջ չեմ սահմանափակվում»: Nur Մասնակիցների փոքր թիվ էր գրանցվել կինոյի բնագավառում` ընդամենը մեկ հոգի` Մելինե Սաֆթալյանը: Նա ցուցահանդեսին մասնակցում էր երկրորդ անգամ. «Անցած տարի էլ մասնակցեցի, բայց մրցանակի չարժանացա»: Մելինե ներկայացել էր երկու փոքրիկ անիմացիոն ֆիլմերով` «Անակնկալ» եւ «Մի տխրեք»: Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը բացման խոսքում նշեց, որ 11 անձից բաղկացած ժյուրին ներկայացված հայտերից ընդունել է 19 մասնակցի աշխատանք: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից «Նրանք, ովքեր այսօր կարժանանան մրցանակի, այդ մասին չեն իմանա, այն կստանան Նախագահի վավերացումից հետո` մայիսի 10-ին` Հանրապետության Նախագահի մրցանակաբաշխության պաշտոնական օրը»: Ժյուրիի անդամներից նկարիչ-դիզայներ Նուռը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի մրցույթն ավելի հետաքրքիր է. «Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ ավելի լավ աշխատանքների ենք հանդիպում, ուստի մեզ համար էլ մի փոքր բարդ կլինի լավագույններին ընտրելը»: Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի երկու օր: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին