×


Հայկո եւ Անահիտ

Խաչիկ Աբրահամյան

Հոբելյանական ցուցահանդես Հունվարի 15-ին Նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որին ներկայացված էր 57 աշխատանք: Bravo.am-ի հետ զրույցում Խաչիկ Աբրահամյանը նշեց, որ նկարները վերջին տարիներին կատարած գործերն են, որոնցից շատերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում` Շվեցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում եւ այլուր: Խաչիկ Աբրահամյան Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մի շարք հասարակական գործիչներ, արվեստագետներ, նկարիչներ եւ արվեստասերներ: Բացման խոսքով հանդես եկավ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով Խաչիկ Աբրահամյանի նկարներում տեսնում է լուսավոր, պայծառ եւ բարի կերպարներ. “Սա խոսում է նկարչի էության մասին”: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյան Կարեն Աղամյանը նկատեց եւս մեկ կարեւոր հատկանիշ. “Ստեղծագործությունների մեջ նկատում եմ փոփոխություն դեպի մեծ էքսպրեսիա”: Նա նշեց, որ հասարակությունը գնահատում է Խաչիկ Աբրահամյանի աշխատանքն ու արվեստը: Ելույթով հանդես եկավ նաեւ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սոնա Հարությունյանը, ով նախարար Հասմիկ Պողոսյանի անունից շնորհավորեց նկարչին եւ ասաց, որ Մշակույթի նախարարությունը նրան պարգեւատրել է ոսկե մեդալով: Սոնա Հարությունյանը նշեց, որ Հասմիկ Պողոսյանն անձամբ կհանձնի մեդալը: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից Արվեստաբան Համլետ Մխիթարայնը Խաչիկ Աաբրահամյանի ոճն յուրահատուկ համարեց` ասելով , որ նկարիչն իր ուսուցչի` Էդուարդ Իսաբեկյանի նման մեծ տեղ է տալիս պատմականությանը. “Դա ինքնանպատակ ոճ չէ: Պատմականությունն արդիական գաղափարների ու զգացմունքների արտահայտությունն է պատմական երեւույթների, կերպարների միջոցով”: Արվեստաբանը նշեց, որ Խաչիկ Աբրահամյանի մոտ հաջողված է կոմպոզիցիոն աշխատանքներին խորություն տալը. “Շատ նկարիչներին դա վիճակված չէ”: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից Նշենք, որ ՀՀ նկարիչների միությունից բացի Խաչիկ Աբրահամյանն անդամակցում է նաեւ ՌԴ նկարիչների միությանը, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Խաչիկ Աբրահամյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսներ կլինեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Արվեստագետի նկարների երեւանյան ցուցահանդեսը կտեւի մեկ շաբաթ: Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին