Հայտնի դերասանն ավտովթարի է ենթարկվել
Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Կիեւյան-Օրբելի փողոցների խաչմերուկում ավտովթարի է ենթարկվել դերասան Խորեն Լեւոնյանը:
Նրա Suzuki Grand Vitara ավտոմեքենային բախվել է ՎԱԶ 21723 մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել է Գուրգեն Ա.-ն: Մեքենայում է եղել նաեւ դերասանի կինը` Մերին, որը ավելի ուշ վնասվածքներով դիմել է Միքայելյանի վիրաբուժական ինստիտուտ: Մանրամասները ճշտվում են:
Աղբյուրը` ՀՀ Ոստիկանության հասարակության եւ լրատվության վարչություն


×
12,100






