×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Նա սիրում է լահմաջո եւ երազում է գալ Հայաստան Բազմաթիվ փաստեր են հայտնի Քիմ Քարդաշյանի կյանքից, բայց կա մեկը, որը երկար ժամանակ անպատասխան էր մնում: Դա Քիմ Քարդաշյանի հայկական արմատներն են և դրանց ազդեցությունը` իր կյանքի վրա: Եվ ահա մի քանի օր առաջ Քիմը հարցազրույց է տվել ArmenianPulse.com կայքին եւ պատասխանել գլխավորապես “հայկական հարցերին”: Kim Kardashyan Քիմ Քարդաշյանը 4-րդ սերնդում հայ է, ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում: Հոր կողմից տատիկն ու պապիկը Ցեղասպանությունից առաջ եկել են Լոս Անջելես: Քիմի մայրիկը անգլիացի է: Միայն կիսով չափ հայ լինելով` նա դաստիարակվել է հայկական ավանդույթներով. միշտ լսել է պատմություններ Հայաստանի մասին, օգտագործել հայկական սնունդ և նշել հայկական տոները: Ի դեպ նշենք, Քիմ Քարդաշյանն ասել է, որ իր սիրելի հայկական ուտեստը թել պանրով լահմաջոն է: Kim Kardashyan Քիմը պատմում է, որ իր հայրը միշտ պնդել է, որ երեխաները երբեք չհանեն “յան” վերջավորությունը իրենց ազգանուններից շատ ու շատ հայերի նման, ովքեր գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգներ և նման կերպով վարվում: Հենց այն պահից ի վեր, երբ Քիմը հանրահայտ դարձավ, հայ երիտասարդությունը չի դադարում խոսել իր մասին: Քիմ Քարդաշյանի անունը անդադար հոլովվում է բազմաթիվ ֆորումներում և բլոգերում: Նա հայ երկրպագուների մեծ բանակ ունի, ովքեր հպարտանում և ուրախանում են իր նվաճումներով: Իսկ Քիմը չի դադարում ասել, որ հպարտ է` հայ լինելու համար: Kim Kardashyan Քիմ Քարդաշյանն ասել է, որ հայերեն չգիտի, սակայն խոստովանում է, որ շատ կուզենար սովորել: Նա երբեք չի եղել Հայաստանում, բայց երազում է տեսնել հայրենիքը: Նա նույնիսկ ուզում է այցելել Հայաստանը իր` “Քարդաշյանների հետ” շոու ծրագրի շրջանակներում, որպեսզի շատերը կարողանան տեսնել, ինչպիսին է Հայաստանը: Kim Kardashyan Քիմ Քարդաշյանը տիպիկ հայկական արտաքին ունի` մեծ մուգ աչքեր, երկար սև մազեր եւ շքեղ կառուցվածք: Քարդաշյանի խոսքերով, շատերն են պնդում, որ նա պլաստիկ վիրահատություն է կատարել` այսպիսի կառուցվածք ունենալու համար, իսկ Քիմը կատակում է  եւ ասում, որ նման խոսակցություններ տարածողները հայ կանանց երբեւէ չեն հանդիպել: Kim Kardashyan Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանը մոդելի, հաղորդավարուհու եւ փոփ աստղի գործունեությունները համալրել է ևս մեկով` ներկայացնելով իր անունը կրող օծանելիքների հավաքածու, որը գրավել է շուկան և շատ նորաձև է համարվում: Աղբյուրը` www.ArmenianPulse.com Լուսանկարները` Քիմ Քարդաշյանի պաշտոնական բլոգից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին