Ֆուտբոլիստը այլեւս նաեւ մոմե արձան է
Ինչպե՞ս կարող էր Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը չնախապատրաստվել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այդ առիթով վարպետները պատրաստել են հայտնի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի մոմե արձանը:
“Մենք ապշած ենք. գիտե՞ք` որքան մարդ է ուզում այստեղ տեսնել Քրիշտիանու Ռոնալդուի մոմե արձանը: Այժմ ուրախ ենք հյուրընկալել նրան այստեղ:)”,- ասում են թանգարանի աշխատակիցները:
Արձանը պատրաստվել է 4 ամիսների ընթացքում եւ արժեցել է 220 հազար ԱՄՆ դոլար: Վարպետները նշում են, որ իրենց հաջողվել է դրական արդյունքի հասնել: Արձանը կարծես ավելի բնական տեսք ունի, քան հենց Քրիշտիանու Ռոնալդուն իրականում :) :
Այժմ Bravo.am-ի ընթերցողները եւս կարող են գնահատել վարպետների աշխատանքը:
Աղբյուրը` spletnik.ru
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
8,830






