22 Նոյեմբեր 09
“Երջանիկ եմ. մեղավորը դուք եք :)”
 
0
Կայացավ երգչուհու երեւանյան առաջին մենահամերգը

Քրիստինե Պեպելյանը որոշեց սիրո երեկո կազմակերպել, երգել սիրո մասին ու մարդկանց սրտերում պահված սերը վերականգնել: Նոյեմբերի 21 -ին Արամ Խաչատրյանի անվան  մեծ համերգասրահում  հանդիսատեսը գտավ իր սերը Քրիստինե Պեպելյանի երգերի մեջ: Կայացավ երգչուհու երեւանյան առաջին սիրով լի մենահամերգը:

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին
Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Սիրառատ երեկոն ոչ պակաս սիրով լի վարող Արսեն Գրիգորյանը, հիացած երգչուհու գեղեցկությամբ, պատմեց, թե ինչպես Քրիստինե Պեպելյանը գրավեց երկրպագուների սրտերը:

1997թվականին մի կապուտաչյա աղջիկ ոտք դրեց հայկական շոու-բիզնես: Մինչ օրս  Քրիստինե Պեպելյանի  ձեռքբերումներն են` ձայնասկավառակներ, տեսահոլովակներ, բազում մրցանակներ, հանդիսատես, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենա եւ բնակարան Երեւանում:): Նպատակն է` ունենալ չորս երեխա:

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին
Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

“Այսօր անչափ երջանիկ եմ, որ իմ կողքին եք: Սիրո երեկո կլինի: Դուք եք մեղավոր, որ երջանիկ եմ:  Եկել եք, ու ես երջանիկ եմ: Բեմ դուրս գալուց առաջ սովորություն ունեմ հարցնել` գեղեցի՞կ եմ:)”,- ասաց Քրիստինե Պեպելյանը եւ շոյվեց հանդիսատեսի դրական արձագանքից:

Մենահամերգին երգչուհին նոր երգեր չէր խոստացել: Երգեց իր բոլոր հին ու սիրված երգերը:  “Կլինեն մարդիկ, ովքեր կարոտով կլսեն դրանք: Ես էլ, երբ հանդիսատեսի կարգավիճակում եմ լինում, սիրում եմ  իմ սիրած երգերը լսել: Համերգների ժամանակ պրեմիերաները քիչ են տպավորվում”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին
Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Հաղորդավար Արսեն Գրիգորյանը երգչուհուն հարցրեց ` “Թույլ տուր հեռանամ”  ես երգում, թույլ տվե՞ց, որ հեռանաս:): “Ես ընդամենը տեղյակ էի պահում:): Իմ երգերը հիմնականում կյանքիս պատմությունն են”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:

Համերգին մի քանի 6/8 հնչեց: “Օյ, օյ”-ը, որ երգչուհին առաջին անգամ Արմենչիկի հոր կատարմամբ էր լսել: “Չէ, չէ, չէ” երգն էլ կատարեց: “Ամեն ընտանիքում տանջված երեխա է լինում:):  Այս երգս էլ է այդպիսին: Ով գնաց, եկավ, մի բան ասաց խեղճ երգիս, բայց ես հուսով եմ, որ դուք սիրում եք այն”,- ասաց երգչուհին:

Սամվել Սեւադան հանձնում է իր նվերը Քրիստինե Պեպելյանին
Սամվել Սեւադան հանձնում է իր նվերը Քրիստինե Պեպելյանին

Անակնկալ մատուցեց նկարիչ Սամվել Սեւադան, համերգի ժամանակ  երգչուհու նկարը նվիրեց. “Ամենագեղեցիկ, ամենաքնքուշ երգչուհին եմ քեզ համարում, իմ կարծիքով դու ջրահարս կամ  ձյունանուշիկ ես”:

“Կյանքում առաջին անգամ նկարս տեսա ցուցահանդեսում, շնորհակալ եմ ձեզանից”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:

“Ամարաս” պարային համույթը հանդես եկավ երգչուհու հետ:  Ֆլորա Մարտիրոսյանը հիվանդացել էր եւ չկարողացավ ներկա գտնվել համերգին: Քրիստինեն նախատեսված դուետը մենակ երգեց:

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին
Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Երեկոյի ընթացքում երգչուհին մի զավեշտալի պատմություն պատմեց: “Բենզալցակայանում աշխատողը մոտեցավ`  վայ, Քրիստինե ջան, ինչքա՞ն բենզին լցնեմ…Ասում է` մի բան հարցնեմ: “Դուք երեք տարի առաջ ուրիշ սպիտակ մեքենա էիք քշում”:  Ասացի` “ոչ”, մտածեց, մտածեց, ու ասաց. “Հաաա, ճիշտ եք ասում, Դուք չէիք, Սիրուշոյի պապան էր :):”,- կատակում էր Քրիստինե Պեպելյանը:

I belive, I can fly երգեն էլ հնչեց Քրիստինեի կատարմամբ. “Լուսավոր երգեր, լուսավոր տրամադրություն եմ ուզում ապահովել”:

Արսեն Գրիգորյանը եւ Քրիստինե Պեպելյանը
Արսեն Գրիգորյանը եւ Քրիստինե Պեպելյանը

Դե իհարկե, համերգի վերջում սիրո  խոստովանություն եղավ  մայրերին: “Մայրիկ” երգը հնչեց:  “Արեւիկ” համույթի երեխաները երգեցին Քրիստինե Պեպելյանի հետ: Նրանց շապիկներին գրված էին “ես սիրում եմ քեզ, մայրիկ” խոսքերը: Հանդիսատեսը հոտնկայս միացավ սիրո խոստովանությանը:

Bravo.am-ը շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին մենահամերգի կապակցությամբ:) :

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Համերգը վարեց Արսեն Գրիգորյանը

Համերգը վարեց Արսեն Գրիգորյանը

Քրիստինե Պեպելյանը եւ Արսեն Գրիգորյանը

Քրիստինե Պեպելյանը եւ Արսեն Գրիգորյանը

Քրիստինե Պեպելյանը ետնաբեմում

Քրիստինե Պեպելյանը ետնաբեմում

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

“Ամարաս” պարային համույթը

“Ամարաս” պարային համույթը

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Արսեն Գրիգորյանը եւ Քրիստինե Պեպելյանը

Արսեն Գրիգորյանը եւ Քրիստինե Պեպելյանը

Քրիստինե Պեպելյանը եւ Սամվել Սեւադան

Քրիստինե Պեպելյանը եւ Սամվել Սեւադան

Սամվել Սեւադան հանձնում է իր նվերը Քրիստինե Պեպելյանին

Սամվել Սեւադան հանձնում է իր նվերը Քրիստինե Պեպելյանին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանն իր առաջին երեւանյան մենահամերգին

Քրիստինե Պեպելյանը եւ “Արեւիկ” համույթի երեխաները

Քրիստինե Պեպելյանը եւ “Արեւիկ” համույթի երեխաները

0
3438 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: