×


“Կուբան շշի մեջ”

“Կուբան շշի մեջ”

Ռոմի մասին ֆիլմի պրեմիերան` “Kami”-ում Ռոմի եւ կրքոտ ռեգետոնի սիրահարները մայիսի 27-ին հյուրընկալվել էին “Kami”-ում: Ակումբում ներկայացվեց Կուբայի խորհրդանիշ հանդիսացող ռոմի մասին “Կուբան շշի մեջ” կարճամետրաժ ֆիլմը: Հավանայում մոտ մեկ շաբաթ ռոմով են ապրել ֆիլմի հեղինակ եւ պրոդյուսեր, Իսպանական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աշոտ Փարսյանն ու ռեժիսոր, “Zoom Production”-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը: Նախագծի հովանավորը “Պերնո Ռիկար Արմենիա” ընկերությունն է: Մանրամասներին ծանոթացիր այստեղ`  http://www.bravo.am/news/kuban-shshi-mej-astvatsneri-nektary/ : Կայացավ Ռոմի մասին ֆիլմի պրեմիերան ““Կուբան շշի մեջ” ենք անվանել, որովհետեւ “Havana Club” ռոմը հենց Կուբան է` իր ամեն ինչով, կոլորիտով, մայրաքաղաքի անունն էլ է մեջը կրում, ամեն ինչ ներդրված է շշի մեջ: Կարծում եմ` քլաբերներն այս ֆիլմը շատ հավանեցին. Կուբան խորհրդավոր ու ցանկալի է շատերին”,- ասաց Իսպանական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աշոտ Փարսյանը: Հայուհու ռեգետոնը շշմեցրել է կուբացիներին : ) Ֆիլմի պրեմիերայից հետո կրքերը թեժացան:): Afterparty-ի ժամանակ հինգ հայուհի մրցեց, թե ով ավելի կրքոտ ռեգետոն կպարի: Աղջիկներից մեկը լատինաամերիկյան ոճում պրոֆեսիոնալ պարուհի, 33-ամյա Էլենն էր, ով մաստեր-կլաս է անցել հենց Կուբայում ու հաղթել է Հավանայի ակումբներից մեկում տեղի ունեցած մրցույթի ժամանակ: Ashot Parasyan “2010-ի ամբողջ հունվարը Կուբայում եմ անցկացրել: Ի՞նչ լատինիստ առանց Կուբայի, գնացել էի տեսնել այն: Իրենց համ ու  հոտով ճիշտ սալսա եմ պարում: Նախքան մրցույթին մասնակցելս` կուբացիները Հայաստանի տեղն անգամ չգիտեին, բայց որ 30 երկրներից մասնակիցների` գերմանուհիների, իսպանուհիների, իտալուհիների հետ սալսա եւ ռեգետոն ոճերում մրցույթում հաղթեցի, փարթիի բոլոր հյուրերը անընդհատ Armenia էին գոռում: Երբ մրցավարն ինձ փորձեց սովորեցնել` հիմա պետք է սեքսուալ  շարժումներով պարել, ասացի` STOP, ես կպարեմ… Վերջին փուլ անցանք ես եւ կուբացին, ու ես հաղթեցի: Մրցանակը շատ մեծ շամպայն էր:)”,- Bravo.am-ին պատմեց Էլենը: Elen Գնա՞նք  “աշխարհի վերջը” տեսնելու : ) Ի դեպ, Իսպանական կենտրոնը պատրաստվում է ամռանը եւս մեկ նախագիծ իրականացնել: Մի քանի հայ այս տարի աշխարհի շուրջ 100 երկրից 2 մլն մարդու հետ գնալու է “աշխարհի վերջը” տեսնելու: ): Հին ժամանակներում մարդիկ քայլել են մինչեւ Իսպանական Գալիսիայի Ֆինեստեռե քաղաքը, որ տեսնեն` որտեղ է վերջանում աշխարհը: “Սանտիագոյի ուղին” ուխտագնացություն է դեպի Սանտիագո դե Կոմպոստելայի տաճար, որ գտնվում է Գալիսիայում: Համաձայն լեգենդի` այդտեղ է թաղված Քրիստոսի առաքյալներից մեկի` Սուրբ Հակոբի մասունքը: Այս ուխտագնացությունը իրականացրել են Նապոլեոնը, Անտոնիո Բանդերասը, Ջենիֆեր Լոպեսը, Փոլ ՄակՔարթնին: Ֆիլմի պրեմիերայից հետո կրքերը թեժացան 2010-ը հայտարարվել է “Սուրբ Կոմպոստելայի տարի”: Նրանք, ովքեր կհաղթահարեն ճանապարհի դժվարությունները ու կքայլեն առնվազն 100 կմ, կվաստակեն “Կոմպոստելա” փաստաթուղթը, որ հանդիսանում է ուխտագնացության ավարտի հավաստիքը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին