×


Հասմիկ, Անդրե, Զարուհի

“Կյանքն իմ ձերն է”

Տեսահոլովակի պրեմիերա Bravo.am-ում

Հասմիկ Կարապետյանը, Անդրեն եւ Զարուհի Բաբայանը միասին երգում են  “Կյանքն իմ ձերն է” երգը: Երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերը գրել է Լիլի-Հովերը: Երգի հիման վրա նկարահանվել է սոցիալական տեսահոլովակ: Երգիչները վարորդներին կոչ են անում կապել ամրագոտիները: Տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը: Նախագծի գաղափարը «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հ/կ-ինն է:

“Կյանքն իմ ձերն է”

Տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը հորդորում է ամրագոտի կապելը  սովորություն դարձնել: “Տեսահոլովակում երեխայի միջոցով եմ ցանկանում մեծերին համոզել, որ ամրագոտի կապեն: Ավտովթարի հետեւանքով փոքրիկ աղջիկը ծնողներին կորցնում է: Գուցե երեխաները ազդեն մեր մտածելակերպի վրա: Դա ձեւական երեւույթ չի, կարեւոր է”,- ասում է Սերժ Գաբյանը:

“Կյանքն իմ ձերն է”

Հետեւեք Հասմիկ Կարապետյանի, Անդրեի  եւ Զարուհի Բաբայանի օրինակին` կապեք ամրագոտիները եւ պահպանեք ձեր, երեխաների, ընկերների կյանքը: Ձեր անվտանգության մասին մտածող` Bravo.am :):

“Կյանքն իմ ձերն է”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին