×


Ոճրագործության բանակ

“Ոճրագործության բանակը” գնում է տուն

Հրաժեշտի երեկո Ֆրանսիայի դեսպանատանը Նոյեմբերի 29-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Ոճրագործության բանակ” ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Այդ առթիվ նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Հայաստանում էին գտնվում ֆիլմի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանն ընտանիքով, դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավեդիկյանը, Արիան Ասկարիդը, ֆիլմի տնօրեն Մալեկ Համզաուին եւ ուրիշներ: Ֆիլմի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյան Դեկտեմբերի 2-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրաժեշտի երեկո էր կազմակերպվել հյուրերի պատվին: “Ոճրագործության բանակ” ֆիլմի “մեղավորներին” բարի ճանապարհ եւ բարի վերադարձ մաղթեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, քաղաքական եւ մշակութային գործիչներ: Ֆիլմի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը եւ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Սիմոն Աբգարյանը “Ինձ եւ դեսպանատան համար մեծ հաճույք է այս երեկոյան ընդունել Ռոբեր Գեդիկյանին, նրա ընտանիքին եւ հարազատներին: Մշակութային եւ կինոաշխարհի ճանաչված, կարկառուն ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը, ըստ իս, առանձնահատուկ բարձր է գնահատվում Հայաստանում, մանավանդ Երեւանում եւ Հայաստանի այլ վայրերում “Ոճրագործության բանակ” ֆիլմի ցուցադրումից հետո: Այդ առիթով ռեժիսորի համար մամուլի տեսություն ենք պատրաստել, որտեղ ֆիլմին նվիրված բոլոր հրապարակումներն են”,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Հրաժեշտի երեկո Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլորին, ում ջանքերով միջոցառումները կայացան: “Շարունակելու ենք Հայաստանում տարբեր ֆիլմեր ներկայացնելու ավանդույթը: Երջանիկ եւ ուրախ եմ այստեղ գտնվել ոչ միայն նրա համար, որ ֆիլմեր ենք բերում ցուցադրելու: Կարծում եմ, շփումներից կփորձենք հաստատել փոխադարձ ավելի մեծարմատ փոխանակումներ”,- ասաց Ռոբեր Գեդիկյանը: “Զգայուն տղա եմ, տխրություն կա”. Սիմոն Աբգարյան “Ոճրագործության բանակ”-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի եւ իր պարտիզանական խմբի պատմությունն է: Միսակ Մանուշյանի դերում հանդես է գալիս դերասան Սիմոն Աբգարյանը: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Սիմոն Աբգարյանը Սիրված դերասան Աբգարյանը հայաստանյան այս ուղեւորության տպավորություններով կիսվեց Bravo.am-ի հետ: Bravo.am-ը անկեղծ մարդկանց շատ է համակրում: :) “Ես միշտ անկեղծ եմ: :) Միշտ ամառը հոս եղած եմ, այս անգամ կարծես թե ծանրություն, տխրություն կա ժողովրդի վրա: Ես զգայուն տղա եմ, հայերը զգայուն են: Տպավորվել եմ: Հավանաբար, տնտեսական ճգնաժամն էլ է պատճառը եւ քաղաքական որոշ անորոշ վիճակներ”,- ասաց Սիմոն Աբգարյանը: Սիմոն Աբգարյան Սիմոն Աբգարյանին հաճելի ու հետաքրքիր է եղել Միսակ Մանուշյանի դերում լինել: “Ոչ միայն, որ Մանուշյանը հայ էր, քիչ մը պետք է դուրս գալ այդ փաներեն: Ուրախ կդառնանք, բայց Մանուշյանի կերպարը օրինակ է մեզ համար, այդ մարդը իր գաղափարների համար պայքարել է: Այսօր էլ արձագանք կտա այդ պահվածքը, քանի որ դժվարություններ կան գլոբալ աշխարհի մեջ: Պետք է խելացի ձեւով պայքարել, առանց բարկության, պայքարը կրնա ըլլալ ուրախ, բայց խիստ ու վերջնական: Միսակը ասպետ էր”,- ասաց Սիմոն Աբգարյանը: Սիմոն Աբգարյանը նշեց, որ 2 ամիս կհանգստանա, այնուհետեւ մյուզիքլում պետք է հանդես գա ԱՄՆ-ում եւ Անգլիայում: Արիան Ասկարիդը եւ Սիմոն Աբգարյանը “Տպավորված եմ, ֆիլմում երկրոդ պլանի դերասան կարծես թե չկար: Սիմոնը Միսակ Մանուշյանի դերը փայլուն կատարեց, ոչ միայն հայի, այլ միջազգային կերպար կերտեց”,- ասաց ֆրանսերեն լեզվի մասնագետ Նաիրա Մանուկյանը: AGBU-ի ներկայացուցիչ Հերմինե Դուզյանն էլ Կաննի փառատոնի ժամանակ է առաջին անգամ դիտել ֆիլմը: “Բոլորը հուզվել էին, հիանալի ֆիլմ է”,-ասաց Հերմինե Դուզյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին