27 Նոյեմբեր 09
“Ոճրագործության բանակ”
 
 
0
Կկայանա Ռոբեր Գեդիկյանի ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Նոյեմբերի 29-ին “Մոսկվա” կինոթատրոնում տեղի կունենա “Ոճրագործության բանակ” ֆիլմի հայաստանյան պրեմիարան: Այդ առթիվ նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Հայաստանում է գտնվելու ֆիլմի ռեժիսոր, ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը:

Ռոբեր Գեդիկյան
Ռոբեր Գեդիկյան


“Ոճրագործության բանակը” Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի եւ իր պարտիզանական խմբի պատմությունն է:

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ֆիլմի մանրամասներով լրագրողների հետ կիսվեցին ֆիլմի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը, դերակատարներ Սերժ Ավեդիկյանը, Արիան Ասկարիդը եւ ֆիլմի տնօրեն Մալեկ Համզաուին:

Դերասան Սերժ Ավեդիկյան
Դերասան Սերժ Ավեդիկյան


“Ֆրանսիայի պատմության կարեւորագույն դրվագներից մեկն ենք ներկայացրել: Իտալացիներ, իսպանացիներ, հայեր, ռումինացիներ, լեհեր, որ եկել էին Ֆրանսիա` լույսի ու ազատության երկիրը գտնելու, հայտնվեցին ֆաշիստական Գերմանիայի լծի տակ: 17-19 տարեկան երիտասարդները, խմբավորվելով ջոկատների մեջ, սկսեցին պայքարել ֆաշիստների դեմ: Նրանք ձերբակալվեցին ֆրանսիական ոստիկանության կողմից, որովհետեւ կառավարության մի մասը համագործակցում էր ֆաշիստական Գերմանիայի հետ: Կարմիր աֆիշա տպագրեցին 23 հոգու լուսանկարներով` հայտարարելով, որ բոլորը արտասահմանցի ավազակներ են եւ պայքարում են Ֆրանսիայի դեմ: Աֆիշայի տակ գրված էր` “ոճրագործության բանակ”: Այս ֆիլմն էլ այդպես անվանեցի”,- ֆիլմի բովանդակությունը ներկայացրեց Ռոբեր Գեդիկյանը:

“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին
“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին


Ռեժիսորը նշեց, որ կինեմատոգրաֆը կապված չէ բարոյականության գաղափարը քարոզելու հետ, ֆիլմը պատմում է մարդկանց մասին, ինչպես են նրանք միասին ապրում տվյալ իրականության մեջ: Փարիզում Միսակ Մանուշյանի պարտիզանական խմբից ողջ մնացած երկու անդամներ իրականությունը ներկայացնելու հարցում շատ են օգնել ռեժիսորին:

Սերժ Ավեդիկյանը ֆիլմում Շառլ Ազնավուրի հոր` Միշա Ազնավուրյանի դերում է հանդես եկել: Միսակ Մանուշյանն ու Շառլ Ազնավուրի հայրը մտերիմներ են եղել: “Շառլին հանդիպեցի, որ հոր մասին պատմի, ասաց` ֆանտազիստ, հումորով մարդ էր: Նա երգել է: Ֆիլմում իսկապես ես եմ երգում, հրապուրիչ դեր էր ինձ համար”,- ասաց դերասան Սերժ Ավեդիկյանը:

Արիան Ասկարիդը ֆիլմում պարտիզաններից մեկի մոր դերում է հանդես եկել: “Հունգարացի հրեա կնոջ դերում եմ, ում 17-ամյա որդուն գնդակահարում են: Դժվար է տերորիստի մայր լինել: Բայց իմ կերպարը ամեն ինչով օգնել է որդուն”,- ասաց Արիան Ասկարիդը:

“Ֆիլմը նկարել եմ, որովհետեւ պետք է վերադառնալ պատմությանը: Այն պայքար է բռնապետության դեմ, ոչ թե ժողովրդի: Այդ երիտասարդները պայքարում են խաղաղության համար, նկարել եմ ոչ թե նրա համար, որ մարդիկ մտածեին` նրանց փոխարեն ինչպես կվարվեն, այլ եթե նրանք հիմա մեր տեղը լինեին, ինչ կանեին”,- ասաց Ռոբեր Գեդիկյանը:

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից
Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից


Ռեժիսորը խորհուրդ տվեց Միսակ Մանուշյանի` գնդակահարությունից մի քանի ժամ առաջ կնոջը գրած նամակը կարդալ: Մանուշյանը նամակի վերջում գրել է, որ ատելություն չունի գերմանացիների նկատմամբ: “Դա պայքար էր ֆաշիստների դեմ, ոչ թե գերմանացիների”,- ասաց ռեժիսորը:

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից
Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից


“Ոճրագործության բանակի” պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերին Կաննի փառատոնում: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է Եվրոպական երկրներում: Չինաստանն էլ է գնել ֆիլմը:

Նոյեմբերի 28-ին ֆիլմը կցուցադրվի Ուջան գյուղում, իսկ նոյեմբերի 30-ին` Գյումրիում:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
 
 
Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին

“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից

Դրվագ “Ոճրագործության բանակ” ֆիլմից

Ֆիլմի գլխավոր հերոսները

Ֆիլմի գլխավոր հերոսները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին

“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին

“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին

“Ոճրագործության բանակի” հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսին

Ռոբեր Գեդիկյան

Ռոբեր Գեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Դերասան Սերժ Ավեդիկյան

Ռոբեր Գեդիկյանը մամուլի ասուլիսին Երեւանում

Ռոբեր Գեդիկյանը մամուլի ասուլիսին Երեւանում

0
721 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: