×


“Լ\'ատելիե”

“Լ\'ատելիե”

“Ուր հատվում են անցյալն ու ներկան” Մաշտոցի 37 հասցեում է գտնվում նորաբաց “Լ'ատելիե” ռեստորան-սալոնը, որն իր այցելուներին խոստանում է հաճելի ժամանց յուրահատուկ միջավայրում: Ռեստորանն ունի բարձրաճաշակ ինտերիեր. կարմիր եւ սպիտակ լուսավորություն, ճաշակով ընտրված կահույք եւ, որ ամենահետաքրքիրն է, ռեստորանում ցուցադրված են եվրոպական  տարբեր դարաշրջաններից պահպանված անտիկ իրեր, որոնք պատրաստվել են “ատելիեներ”-ում. այստեղից էլ գալիս է ռեստորան –սալոնի անվանումը: “Լ'ատելիե” ռեստորան-սալոն Այցելուները կարող են ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլեւ տեղում ձեռք բերել համաշխարհային ճանաչում ունեցող անտիկ իրերի հավաքածուի իրերից, ինչպիսիք, օրնինակ, Խլեբնիկովի արխիվի հուշանվերներն են: Դրանք ցուցադրության է ներկայացրել “Լ'ատելիե” ռեստորան-սալոնի հիմնադիր տնօրեն Արթուր Ջառայանը: “Լ'ատելիե” ռեստորան-սալոնի հիմնադիր տնօրեն Արթուր Ջառայան Ռեստորանի գործադիր տնօրեն Արման Ղազարյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ այցելուներից շատերին է հետաքրքրում անտիկ իրերի հավաքածուն. “Կան մարդիկ, ովքեր գալիս են ռեստորան ոչ թե սնվելու կամ ժամանակ անցկացնելու, այլեւ արվեստի յուրօրինակ նմուշները մոտիկից տեսնելու համար”: Արման Ղազարյանը նշեց, որ հետագայում կստեղծվի անտիկ իրերով հետաքրքրվողների ակումբ, որտեղ մարդիկ կկարողանան զրուցել եւ քննարկել ցուցադրված իրերի հավաքածուն, որը մշտպես թարմացվում է: “Լ'ատելիե” ռեստորան-սալոն “Լ'ատելիե” ռեստորան-սալոնում բարձր մակարդակի է հասցված նաեւ խոհանոցային արվեսը: Ռեստորանի շեֆ-խոհարար Ստեֆան Վալտերը  հրավիրվել է Գերմանիայից, նա մաքսիմալ արագ ու համեղ պատրաստում է հայկական եւ եվրոպական խոհանոցի ուտեստներ` թարմ եւ ախտահանված մթերքներից: Ռեստորանի ուտեստները հիմնականում համեմված են բանջարեղենով, կան նաեւ ծովամթերքից եւ մսից պատրաստված կերակուրներ, ապուրներ: “Լ'ատելիե” ռեստորան-սալոն Ստեֆան Վալտերն ունի նաեւ հեղինակային ուտեստներ, որոնք ամեն անգամ ներկայացնում է յուրովի: Ռեստորանի աշխատակիցներն ասում են, որ յուրաքանչյուր հաճախորդի, անկախ նրա պատվերի քանակից, Ստեֆանն ուղարկում է “կոմպլիմենտ”: “Կոմպլիմենտ խոհարարից” պայմանական անվանում ստացած ափսեի մեջ կարող է լինել նախուտեստ, աղցան կամ աղանդեր: Ի դեպ, այս պահին ռեստորոնում արդեն պատրաստում են  “Մեծ պահքի” մենյուն: Իսկ բարմեն Արշակ Բրուտյանը, ով մշտապես մասնակցում է բարմենների տարբեր մրցույթների, ասում է, որ ավանդականից բացի ռեստորանն ունի նաեւ էքսկլյուզիվ խմիչքներ, որոնք մատուցվում են միայն “Լ'ատելիե” ռեստորան-սալոնում: Բարմենը նշում է, որ հաճախորդները հիմնականում խնդրում են “կլասիկ” կոկտեյլներ: “Լ'ատելիեում” առաջարկվող ուտեստները Այստեղ մշտապես հնչում է հաճելի եւ նրբաճաշակ երաժշտություն, որը համապատասխանում է “Լ'ատելիե”-ի ինտերիերին: Ռեստորան-սալոնի հաճելի եւ մտերմիկ միջավայրում կարող են տեղավորվել 30-40 հոգի: Այն հարմար է ինչպես ընտանեկան, ընկերական երեկոեների, այնպել էլ գործնական հանդիպումների համար: “Լ'ատելիե” ռեստորանի շեֆ-խոհարար Ստեֆան Վալտեր Ահա փոքրիկ հատված “Լ'ատելիե” ռեստորանի ճաշացանկից. Տաք ուտեստներ «Շտրինդբերգ»` սթեյք խոզի մսով, «Կաֆե դե Պարի» կարագով, լոլիկ, կարտոֆիլ Տավարի սթեյք` «Կաֆե դե Պարի» կարագով, տապակած լոլիկ, կարտոֆիլ Թարմ սաղմոն` տապակած բանջարեղենով, շաֆրան բրնձով Գունավոր պաստա` սաղմոն ռոկֆորի սոուսի մեջ: Աղցան Վագրային ծովախեցգետին` համեմված թաիլանդական բանջարեղենով Տապակած ոչխարի պանիր, լոլիկ, վարունգ, ցացիկի սոուս: Գինի Pauvillion Rouge de Ch. Margaux / Շատո Մարգո-Պավիլիոն Ռուժ, 2004թ. Կոնյակ Louis XIII de Rémy Martin Pierre Ferrand, 1914 Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW