20 Հունվար 10
“Լ'ատելիե”
 
 
0
“Ուր հատվում են անցյալն ու ներկան”

Մաշտոցի 37 հասցեում է գտնվում նորաբաց “Լ'ատելիե” ռեստորան-սալոնը, որն իր այցելուներին խոստանում է հաճելի ժամանց յուրահատուկ միջավայրում:

Ռեստորանն ունի բարձրաճաշակ ինտերիեր. կարմիր եւ սպիտակ լուսավորություն, ճաշակով ընտրված կահույք եւ, որ ամենահետաքրքիրն է, ռեստորանում ցուցադրված են եվրոպական  տարբեր դարաշրջաններից պահպանված անտիկ իրեր, որոնք պատրաստվել են “ատելիեներ”-ում. այստեղից էլ գալիս է ռեստորան –սալոնի անվանումը:

“Լ
“Լ'ատելիե” ռեստորան-սալոն


Այցելուները կարող են ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլեւ տեղում ձեռք բերել համաշխարհային ճանաչում ունեցող անտիկ իրերի հավաքածուի իրերից, ինչպիսիք, օրնինակ, Խլեբնիկովի արխիվի հուշանվերներն են: Դրանք ցուցադրության է ներկայացրել “Լ'ատելիե” ռեստորան-սալոնի հիմնադիր տնօրեն Արթուր Ջառայանը:

“Լ
“Լ'ատելիե” ռեստորան-սալոնի հիմնադիր տնօրեն Արթուր Ջառայան


Ռեստորանի գործադիր տնօրեն Արման Ղազարյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ այցելուներից շատերին է հետաքրքրում անտիկ իրերի հավաքածուն. “Կան մարդիկ, ովքեր գալիս են ռեստորան ոչ թե սնվելու կամ ժամանակ անցկացնելու, այլեւ արվեստի յուրօրինակ նմուշները մոտիկից տեսնելու համար”:

Արման Ղազարյանը նշեց, որ հետագայում կստեղծվի անտիկ իրերով հետաքրքրվողների ակումբ, որտեղ մարդիկ կկարողանան զրուցել եւ քննարկել ցուցադրված իրերի հավաքածուն, որը մշտպես թարմացվում է:

“Լ
“Լ'ատելիե” ռեստորան-սալոն


“Լ'ատելիե” ռեստորան-սալոնում բարձր մակարդակի է հասցված նաեւ խոհանոցային արվեսը: Ռեստորանի շեֆ-խոհարար Ստեֆան Վալտերը  հրավիրվել է Գերմանիայից, նա մաքսիմալ արագ ու համեղ պատրաստում է հայկական եւ եվրոպական խոհանոցի ուտեստներ` թարմ եւ ախտահանված մթերքներից: Ռեստորանի ուտեստները հիմնականում համեմված են բանջարեղենով, կան նաեւ ծովամթերքից եւ մսից պատրաստված կերակուրներ, ապուրներ:

“Լ
“Լ'ատելիե” ռեստորան-սալոն


Ստեֆան Վալտերն ունի նաեւ հեղինակային ուտեստներ, որոնք ամեն անգամ ներկայացնում է յուրովի: Ռեստորանի աշխատակիցներն ասում են, որ յուրաքանչյուր հաճախորդի, անկախ նրա պատվերի քանակից, Ստեֆանն ուղարկում է “կոմպլիմենտ”: “Կոմպլիմենտ խոհարարից” պայմանական անվանում ստացած ափսեի մեջ կարող է լինել նախուտեստ, աղցան կամ աղանդեր: Ի դեպ, այս պահին ռեստորոնում արդեն պատրաստում են  “Մեծ պահքի” մենյուն:

Իսկ բարմեն Արշակ Բրուտյանը, ով մշտապես մասնակցում է բարմենների տարբեր մրցույթների, ասում է, որ ավանդականից բացի ռեստորանն ունի նաեւ էքսկլյուզիվ խմիչքներ, որոնք մատուցվում են միայն “Լ'ատելիե” ռեստորան-սալոնում: Բարմենը նշում է, որ հաճախորդները հիմնականում խնդրում են “կլասիկ” կոկտեյլներ:

“Լ
“Լ'ատելիեում” առաջարկվող ուտեստները


Այստեղ մշտապես հնչում է հաճելի եւ նրբաճաշակ երաժշտություն, որը համապատասխանում է “Լ'ատելիե”-ի ինտերիերին:

Ռեստորան-սալոնի հաճելի եւ մտերմիկ միջավայրում կարող են տեղավորվել 30-40 հոգի: Այն հարմար է ինչպես ընտանեկան, ընկերական երեկոեների, այնպել էլ գործնական հանդիպումների համար:

“Լ
“Լ'ատելիե” ռեստորանի շեֆ-խոհարար Ստեֆան Վալտեր


Ահա փոքրիկ հատված “Լ'ատելիե” ռեստորանի ճաշացանկից.

Տաք ուտեստներ
«Շտրինդբերգ»` սթեյք խոզի մսով, «Կաֆե դե Պարի» կարագով, լոլիկ, կարտոֆիլ
Տավարի սթեյք` «Կաֆե դե Պարի» կարագով, տապակած լոլիկ, կարտոֆիլ
Թարմ սաղմոն` տապակած բանջարեղենով, շաֆրան բրնձով
Գունավոր պաստա` սաղմոն ռոկֆորի սոուսի մեջ:

Աղցան
Վագրային ծովախեցգետին` համեմված թաիլանդական բանջարեղենով
Տապակած ոչխարի պանիր, լոլիկ, վարունգ, ցացիկի սոուս:

Գինի
Pauvillion Rouge de Ch. Margaux
/ Շատո Մարգո-Պավիլիոն Ռուժ, 2004թ.

Կոնյակ
Louis XIII de Rémy Martin
Pierre Ferrand, 1914


Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



 
 
“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

Գործնական հանդիպում “Լ

Գործնական հանդիպում “Լ

Գործնական հանդիպում “Լ

Գործնական հանդիպում “Լ

Գործնական հանդիպում “Լ

Գործնական հանդիպում “Լ

Գործնական հանդիպում “Լ

Գործնական հանդիպում “Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

“Լ

0
2551 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: