×


“Լավագույնը երեխաներին”

“Լավագույնը երեխաներին”

Պաղպաղակ կամ քաղցրավենիք հայտնիների ձեռքից:) Հունիսի 2-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում կարելի էր տեսնել բազմաթիվ հայտնի դեմքեր` երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, որոնք “Լավագույնը երեխաներին” վերտառությամբ գոգնոցներ կապած, զբոսայգում վաճառում էին պաղպաղակ, հյութեր, գրենական պիտույքներ, քաղցրավենիք, գնդակներ, ձեռագործ աշխատանքներ, նույնիսկ փրփրահեղուկ: : ) ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Բարեկամների խորհրդի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ անց է կացվում “Լավագույնը երեխաներին” խորագրով բարեգործական տոնավաճառ-ակցիան: Armine Poghosyan Միջոցառումը նվիրված էր Երեխաների պաշտպանության օրվան, բայց արդեն ավանդույթ է դարձել այն անցկացնել հունիսի 2-ին, համարելով, որ միայն հունիսի 1-ը չէ փոքրիկների օրը: Այս տարի ակցիային միացել էին 60-ից ավելի հայտնիներ: ՀՕՖ-ի բարեկամների խորհրդի նախագահ Բելլա Քոչարյանը, խորհրդի անդամ արվեստագետներն ու քաղաքական գործիչները թափանցիկ արկղերի մեջ էին գցում գնորդների տված գումարը: Այցելուներն էլ լուսանկարվելու առիթը բաց չէին թողնում, իսկ հայտնիները նկարվելու համար էլ էին գումար “պահանջում”:): Ակցիան 2 մասից էր. առաջին հատվածում տոնավաճառ-ակցիան էր, որից հետո Մայր Հայաստանի արձանի հարեւանությամբ երգիչները համերգ տվեցին: Bella Khocharyan & Arevik Petrosyan Զարուհի Բաբայանը Բարեկամների խորհրդի անդամ է, ժողովներից մեկի ժամանակ նրա առաջարկով են սկսել այս ակցիան. “Մտքովս անցավ այսպիսի ակցիա անել, վստահ էի, որ երգիչները կհամաձայնեն մասնակցել: Վարակիչ բան կա սրա մեջ. երբ տեսնում են, որ իրենց կոլեգաները մասնակցում են, իրենք էլ ոգեւորված ուզում են գալ ու իրենց լուման ներդնել”: Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ Բարեկամների խորհրդի անդամ է նաեւ երաժիշտ Արա Գեւորգյանը. “Անցած տարի պաղպաղակներ էի վաճառում, այս անգամ էլ` գնդակներ ու գլխարկներ: Հետաքրքիր է, երբ ստորագրում եմ դրանց վրա, ավելի շատ գումար են գցում արկղի մեջ::) Ինչքան էլ տան, երեխաներին է գնալու: Եթե մենք այսօր ժպտանք երեխաներին, ապագան էլ մեզ կժպտա”: Nadejda Sargsyan & Ara Gevorgyan Երգչուհի Սյուզան Մարգարյանն առաջին անգամ էր բարեգործական տոնավաճառին մասնակցում. “Քաղաքից բացակայել եմ անցած տարիներին, այս անգամ հաճույքով մասնակցում եմ: Երբ գիտես, որ լավ բանի համար է, ավելի հաճելի է: Էստեղ բոլորին բարի կամքն է միացրել: ՀՕՖ-ն իսկապես բարի գործ է անում` օգնելով հոգատարության կարիք ունեցող երեխաներին, մենք էլ սիրով փորձում ենք օգնել իրենց”: 32-ատամցիներն ամենատարբեր հումորներ անելով` այցելուներին վաճառում էին իրենց տաղավարի ապրանքը. “Հումորի մեջ ենք վաճառքն անում, որ գնողներին էլ հետաքրքիր լինի: Շատ են նկարվողները, եթե նկարվածի չափ վաճառած լինեինք, հիմա արդեն տանը կլինեինք:)”, - ասաց Արամ MP3-ն: Armush & Aram MP3 Երգիչ Մհերին դուր էր եկել նախաձեռնությունն ու վաճառողի կարգավիճակը. “Փոքր ժամանակ Մոսկվայում մեր հարեւան խանութի աշխատողին օգնում էի, պաղպաղակներ էի նրա հետ վաճառում: Ինձ լավ էի զգում, շատ հետաքրքիր էր: Քանի որ ժողովրդին հայտնի մարդիկ են վաճառում, նրանց համար էլ է հետաքրքիր հենց նրանցից գնել պաղպաղակ կամ ձողիկ”: Նազենի Հովհաննիսյանն էլ կարեւորեց բարեգործականի բուն իմաստը. “Միգուցե անցած տարվա համեմատ այս տարի ժողովուրդն այգում ավելի քիչ է, բայց ակտիվության տեսանկյունից շատ պատրաստված են, հստակ գիտեն` ինչի համար են եկել, նույնիսկ անցած տարվա արտիստների հետ նկարված լուսանկարներն են այսօր բերել: Երբ մարդը 100 կամ 100 000 դրամ է տալիս, թող չկարծի, որ գումարը կորչելու է կամ էլ աշխարհի ամենամեծ բանն է անում: Կարեւորը վերաբերմունքն է ու դրական էներգետիկան: Առաջինը մենք մեզ համար ենք այս գործն անում, հետո նոր հանուն ինչ-որ բանի”,- ասաց Նազենին ու հավելեց, որ չի մերժում բարեգործական միջոցառումներին մասնակցելու առաջարկները: Nazeni Hovhannisyan ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի տնօրենի օգնական Մանանե Պետրոսյանի խոսքերով, այս գաղափարն առաջարկել են կենտրոնի Բարեկամների խորհրդի անդամները` նույն երգիչները, դերասանները, հաղորդավարներն ու քաղաքական գործիչները. “Զարուհի Բաբայանն առաջարկեց համերգ կազմակերպել, որի հաջողությանը սկզբում այդքան էլ չէինք հավատում: Բայց ամեն տարի գնալով արտիստները շատանում են, հովանավորների թիվն էլ կրկնապատկվել է: Երեխայի պաշտպանության “Թեժ գծի” հեռախոսահամարը` 0800-61-111, ամեն օր մինչեւ 15 զանգ է ստանում, որոնց արձագանքել է պետք: Այս հավաքված գումարն էլ ստացված զանգերի ոչ ստանդարտ իրավիճակների համար է”: Համերգի ընթացքում ետնաբեմում բացեցին արկղերը, հաշվեցին հավաքված գումարը: Այս տարի նախորդների համեմատ ավելի շատ գումար էին կարողացել հավաքել ակցիայի մասնակիցները` մոտ 1 միլիոն 312 հազար դրամ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW