05 Feb 2010
Տպել Տպել
 
Լիաննա Թեւոսյան

Երգչուհու երկրորդ տեսահոլովակը

Լիաննա Թեւոսյանն այսօր երեւանյան հյուրանոցներից մեկում իր երկրորդ տեսոհոլովակն է նկարահանում: “Հեյ նայ” երգի երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, հայերեն խոսքերը գրել է Դիանա Մարդանյանը, անգլերեն տարբերակի խոսքերը` “32 ատամ”-ցի Գարիկը: Երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Քոչարյանն է (Magnat productions ընկերություն), օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը:  “Հեյ նայ”-ի ռեմիքսն էլ DJ Սերժոն է կատարել:

Լիաննա Թեւոսյանն իր գործընկերների հետ իր նոր տեսահոլովակի նկարահանմանը

Լիաննա Թեւոսյանն իր գործընկերների հետ իր նոր տեսահոլովակի նկարահանմանը

Լիաննա Թեւոսյանն Bravo.am-ին ասաց, որ երգի թեման սերը չէ: “Այն մասին է, որ ոչ բոլոր տղաներն են կարողանում աղջիկներին բռի մեջ պահել: Յուրաքանչյուր տղայի կյանքում մի աղջիկ կա, որ կարող է իրեն շատ արագ ասպարեզից դուրս հանել:  Մտածեցի` կարելի է այս մասին երգել: Մեկը լսում է, ասում է` ուկրաինական ոճով է, մյուսը` հայկական: Քանի որ “հեյ նայ” կա երգի մեջ, ինձ թվում է` հայկական է, ու հայ հանդիսատեսը շատ կսիրի: Տեսահոլովակի սցենարից ընդհանուր տեղյակ չեմ. խաղում եմ եւ երգում, երաժշտության հեղինակը` Շուշանն էլ է նկարահանվելու”,- ասաց Լիաննա Թեւոսյանը:

Bravo.am-ի հարցին, թե երգչուհին սիրում է բռի մեջ պահել տղամարդկանց, Լիաննան ասաց. “Դա անձնական գաղտնիք է, եկեք չասեմ, որովհետեւ կարող է ընկերս հուզվի ու առիթից օգտվի:) : Բայց հնարավոր չէ հիմնականում, եթե ես ուզում եմ խելոք մնալ: Միշտ կյանքում եւ բեմում աշխատում եմ ինձ ճիշտ պահել, որպեսզի ոչ մի նկատողություն չստանամ”:

Լիաննա Թեւոսյան

Լիաննա Թեւոսյան

“Հեյ նայ”  երգի հիման վրա երեք տեսահոլովակ է նկարահանվելու: “Հայերեն եւ անգլերեն տարբերակներն իրարից համարյա չեն տարբերվելու, ամեն ինչ պարփակված է մի նկարի մեջ. ինչպես սկսվում է, այնպես էլ վերջանալու է տեսահոլովակը: Աղջիկը տեսնում է ընկերոջն ուրիշի հետ… Եվ իրենց բաժանումն է: Ռեմիքսն էլ նկարահանել ենք Մասիսի մայրուղու վրա, ամբողջ տեսահոլովակը նկարահանված է մի մեքենայի մեջ: Խնդիրը չորս տարբեր կերպարներում Լիաննային ներկայացնելն էր”,- ասաց ռեժիսոր Կարեն Քոչարյանը:

“Կլեոպատրայի դերում կուզեի հանդես գալ”. Լիաննա Թեւոսյան

Լիաննա Թեւոսյանն իր նոր տեսահոլովակի նկարահանմանը

Լիաննա Թեւոսյանն իր նոր տեսահոլովակի նկարահանմանը

Լիաննա Թեւոսյանն ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, այժմ սովորում է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի եւ դերասանական բաժնի 4-րդ կուրսում: 2003 թվականից երգում է “Գոհար” սիմֆոնիկ  համույթում, որի կազմում համերգներ է ունեցել Մոսկվայում, Միացյալ Նահանգներում: “Այսպես ասած` հավերժ բեմում եմ: Մի քիչ իրար խանգարում են: Եթե մարդը տաղանդավոր է, կարող է միաժամանակ եչգչուհի, դերասանուհի, ռեժիսոր, բալերինա լինել, բայց երբ ամեն ինչի մեջ շատ ես խորանում, ոչինչ չի ստացվում: Հիմա ես երգում եմ, չնայած երգելուց դերասանություն էլ եմ անում, իսկ թատրոնում, անհամեստ կթվամ, բայց իշխանուհու, դքսուհու, միլեդիի կամ Կլեոպատրայի դերում կուզեի հանդես գալ”,- ասաց Լիաննան: Ի դեպ, շուտով երգչուհին հանդես է գալու բեմական անվամբ:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     6,801 Դիտումներ
Հաջորդ
Արմենչիկ եւ Լուսինե

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by