09 Փետրվար 10
Լիլու
 
0
“Այս տարի գիժ եմ…” :)

Երգչուհու երեկոն “Կոլիզեյում”

Փետրվարի 8-ին “Սայաթ-Նովա” համալիրում Լիլույի երեկոն էր: Երգչուհին կատարեց իր սիրված երգերը, ինչպես նաեւ “Սիրո գիշերը” Էռնա Յուզբաշյանի երգացանկից, հնչեցին նաեւ Ալիսա Քեյսի երգերը:

Lilu
Երգչուհի Լիլուն “Սայաթ-Նովա” համալիրում

Լիլույի անունը վերջերս շատ չէր հնչում. երգչուհին գնացել էր Եգիպտոս հանգստանալու. “Անցյալ տարին բուռն էր, դրա համար ինձ մի քիչ տվեցի հանգստին: Հետո ընթացքում այնպիսի բաներ եղան, որ պարզապես չէի կարող աշխատել: Հոգեկան աշխարհի հետ կապված չէր, ուղղակի ինչ-որ փոփոխություններ կային, բայց հիմա նորից սկսել եմ իմ գործով զբաղվել”,- ասաց Լիլուն:

Երգչուհին սկսել է նոր երգեր ձայնագրել, տարվա վերջ պատրաստվում է իր երկրորդ  ձայնասկավառակը թողարկել: “Տեսահոլովակ էլ կլինի անպայման: Դուետով եմ հանդես գալու Ներեկ A Chilla-ի հետ, այնպես որ իմ երկրպագուների համար հետաքրքիր նորություններ կլինեն: Ռիչարդ Մադլենյանն է նորից երգ գրել ինձ համար, շուտով դա էլ կներկայացնեմ. ուրախ, տխուր, խառը երգ է, թեման սերն է, բայց այս անգամ  երեւի ավելի շատ սերը սուտ է”,- նշեց նա:

Lilu
Երգչուհի Լիլույի երեկոն “Կոլիզեյում”

Լիլույի երեկոյի ընթացքում նորաձեւության ցուցադրություն էլ եղավ: “Elite fashion”-ն այս տարվա չորրորդ ցուցադրությունն էր ունենում: “Երեկոյան զգեստներ են հունական ոճով, թեման դիցաբանությունն է: Սպիտակ, ոսկեգույն եւ արծաթագույնն եմ օգտագործում, որովհետեւ աստվածային են”,- ասաց դիզայներ Ալիսա Հարությունյանը:

“Elite fashion”-ի նորաձեւության ցուցադրությունը Լիլույի երեկոյի ընթացքում

Լիլուն 2010-ին փոքր համերգներ արդեն ունեցել էր. “Բայց հատուկ իմ երեկոն այսօր էր: Այս տարի լավ է լինելու: Ուզում եմ, որ բոլորը մի քիչ ուրիշ դառնան. ավելի մեղմ ու հանգիստ: Մարդկանց մոտենան նորմալ, քան քննադատական: Լիլուն էլ էս տարի գիժ է, գժվել է :):  Չէ,  Լիլուն այս տարի  զբաղվելու է միայն իր ձայնասկավառակով: CD-ի անունը դեռ չեմ որոշել, կարծում եմ “Վերջացավ”-ի շարունակությունը կլինի երեւի: Լիլուն եղել է, կա, եւ միշտ մնում է ձեզ հետ, իմ երկրպագուներ…”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Երգչուհի Լիլուն “Սայաթ-Նովա” համալիրում

Երգչուհի Լիլուն “Սայաթ-Նովա” համալիրում

Լիլու

Լիլու

Երգչուհի Լիլուն “Սայաթ-Նովա” համալիրում

Երգչուհի Լիլուն “Սայաթ-Նովա” համալիրում

Երգչուհի Լիլուն “Elite fashion”-ի մանեքենուհիների հետ

3083 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: