×


Լիլու

Լիլու

“Երկրպագուներիս հաճելի երեկո կպարգեւեմ” Bravo.am-ի հարցազրույցը համերգի նախօրեին Հոկտեմբերի 17-ին Լիլուն մոտ երկու ժամ կենդանի կատարմամբ հանդես կգա “Սայաթ-Նովա” համալիրում: Երգչուհին “Քեզ եմ սպասում” խորագիրը կրող համերգը կբացի  իրեն հոգեհարազատ “Հոգիս” երգով: Երաժշտությունը` Վահրամ Պետրոսյանի, խոսքերի հեղինակն է Անիտա Հախվերդյանը: - Առաջի՞ն mini-մենահամերգդ է: - Երրորդն է: Առաջինը փոքր ակումբում էր, ընկերական շրջապատիս, հյուրերի համար էի երգում: Վանաձոր քաղաքում եմ ելույթ ունեցել, հրաշալի անցավ, դահլիճը լեփ-լեցուն էր: Մեծ լիցքերով վերադարձա: Այնքան բուռն անցավ երեկոն, որ տուն վերադառնալիս չէի կողմնորոշվում` ինչպես վարել մեքենան: Լիլուն նախապատրաստվում է համերգին - Ինչպիսի՞ երեկո սպասենք Լիլուից: - Կատարելու եմ ոչ միայն իմ երգերը, այլեւ Էռնա Յուզբաշյանի, Ուիթնի Հյուսթոնի, Ալիշա Քեյսի, Սոֆիա Ռոտարուի երգացանկից շատ յուրահատուկ եւ ինձ հոգեհարազատ երգեր: Գուցե մի փոքր հատված էլ Սայաթ-Նովայից երգեմ: Համերգին անակնկալներ են սպասվում: Երկու դուետ կլինի` կերգեմ Ռիչարդ Մադլենյանի եւ… Այ թե ում հետ, անակնկալներից մեկն է: Վերջին “Քեզ եմ սպասում” տեսահոլովակիս պրեմիերան է լինելու նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել դիտել: Շոու ծրագիրն էլ է գեղեցիկ, պարային կատարումներ կլինեն “Թեա Ջազ”-ի աղջիկների կողմից: Apricota-ն` Լիլուին հյուր - Մոտ կես ժամ ելույթ կունենա Apricota խումբը: Առաջին համագործակցությունս նրանց հետ է եղել: Իմ լավ ընկերներն են: Լիլուն նախապատրաստվում է համերգին - Տարբեր ոճերում ես հանդես գալիս, առավել հարմարավետը ո՞րն է :): - Լիլուի կերպարը R&B ոճում է: Այն ժամանակակից է, լսարանի կողմից պահանջված: - Քանի՞ տարի է շոու-բիզնեսում ես:  Ի՞նչ քայլերով ես առաջ գնում: - Արդեն 4 տարի կլինի: Դեռ մեծ մենահամերգի մասին մի քիչ վաղ է խոսելը: Շատ աշխատանք ունեմ անելու: Ինձ համար այս ամենը նոր է:  Երկրպագուներիս հաճելի երեկո կպարգեւեմ: Զրուցեց Լիլիթ Բաբայանը Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին