20 Հոկտեմբեր 09
“ԼՕԼՕ”-ն մեկ տարեկան է
“ԼՕԼՕ” մանկական ամսագրի ծննդյան առաջին տարեդարձի առթիվ Երեւանի տիկնիկային թատրոնում կազմակերվեց տոնական հանդիսություն, այդ թվում` նկարների ցուցահանդես եւ մրցանակաբաշխություն:

Տարեդարձի կապակցությամբ նախապես հայտարարվել էր նկարչական մրցույթ` “ԼՕԼՕ-ն ճամփորդում է”, “ԼՕԼՕ-ն երազում է” և “ԼՕԼՕ-ն կենդանիների աշխարհում” թեմաներով: Ներկայացված 600-ից ավելի աշխատանքներից եզրափակիչ փուլ անցան 208-ը, որոնք փակցված էին թատրոնի ճեմասրահում: Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատմամբ, 4 տարիքային խմբերում հաղթող ճանաչվեցին երեքական երեխաներ` “Լավագույն միտք”, “Լավագույն գույն” և “Լավագույն ձեռք” անվանակարգերում:

Մրցանակակիրները ստացան արժեքավոր մրցանակներ ինչպես “ԼՕԼՕ”-ից, այնպես էլ նրա բարեկամներից: Միջոցառման կազմակերպիչները խրախուսական նվերներ հանձնեցին եզրափակչի բոլոր 208 մասնակիցներին, որոնց մատուցվեց եւս մեկ անակնկալ` շքեղ ու համեղ “ԼՕԼՕ” տորթը:
Հեղինակ` Քրիստինե Վարդանյան
Լուսանկարները` PanarmenianPhoto

Գնահատեք նյութը
936 Դիտում
936 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: