08 Հուլիս 10
Love, te amo, Հայաստան:)
Երեկ բրյուսովցիների տոնն էր
“Արամ Խաչատրյան” համերգասրահի երեկվա հյուրը Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն էր` իր պրոֆեսորադասախոսական կազմով, ուսանողներով, շրջանավարտներով, թանկագին հյուրերով:): Հուլիսի 7-ին կայացավ ԵՊԼՀ-ի 2009-2010 ուսումնական տարվա բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Երեկոն վարում էին բրյուսովցի Գոհար Գասպարյանն ու Արտավազդ Ամիրյանը: ԵՊԼՀ-ի այս տարվա կարմիր դիպլոմակիրները շատ են, առաջին 15 ուսանողին այն հանձնեց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Գոհարը մեծ սիրով խոսքը տրամադրեց “ԵՊԼՀ-ի հարգարժան եւ սիրելի ռեկտորին”:):
“Հարգելի բրյուսովականներ, հրաժեշտ ենք տալիս մեր շրջանավարտներին: Իհարկե, դա ցավով եմ ասում, որովհետեւ հրաժեշտը միշտ այդքան էլ հեշտ բան չէ: Մեր կյանքի մասնիկն են ուսանողները: Ուր էլ լինեք, դուք էլ մեզ կհիշեք. երդվել եք բրյուսովական լինել ամբողջ կյանքի ընթացքում: Ուրախ եմ, որ մագիստրատուրայի շրջանավարտների մի մասին ի վիճակի ենք աշխատանքի ընդունել”,- ասաց Սուրեն Զոլյանը:

ԵՊԼՀ ռեկտորը նշեց նաեւ, որ շրջանավարտները պետք է ամբողջ կյանքում սովորեն. “Իմաստունը ամբողջ կյանքի ընթացքում սովորում է, իսկ հիմարը սովորեցնում է ուրիշներին: Երբեք չմտածեք, որ ձեր գիտելիքը բավարար է”:
Շնորհավորական խոսք ասաց նաեւ ԵՊԼՀ Խորհրդի նախագահ Վիկտոր Սողոմոնյանը.“Բավական բարդ ճանապարհ եք անցել մինչ այս օրը հասնելը: Հաջողություն եմ ուզում մաղթել ձեզ: Առավելություն ունեք. որակյալ կրթություն, որ ստացել եք ամենաանվանի բուհերից մեկում, եւ այդ առավելությունը պետք է օգուտ տա ձեր աշխատանքային գործունեության ընթացքում”:

Բրյուսովական տոնին մասնակցում էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նա եւս շատ ուրախ էր բոլոր շրջանավարտների համար. “ԵՊԼՀ-ում իտալերենը ուսուցանվում է որպես առաջին, նաեւ որպես երկրորդ լեզու: Նոր լեզուների եւ մշակույթի իմացությունը նոր աշխարհայացքի իմացություն է: Հպարտ եմ, որ իտալերենը ուսուցանվում է համալսարանում. իտալերենը մշակույթների բանալի է”:
Երեկոյի գեղարվեստական մասը ապահովում էին ԵՊԼՀ-ի ուսանողները. պարեցին, երգեցին, ուրախների եւ հնարամիտների թիմը ելույթ ունեցավ… “Բրյուսով”-ում էլ է Եվա Ռիվասի “Apricote stone”-ը հիթ, այն կատարեց Անուշիկ Տեր-Ղուկասյանը: Պարային ողջույն էլ եղավ:

Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաեւ էստրադային երգիչ-երգչուհիներ: Վարդան Բադալյանը բոլորին նպատակների իրականացում մաղթեց, “Just for fun” երգեց Լուսինան, ռեփեր Դավոն ու R.P.-ին էլ ելույթ ունեցան:
Չմոռանանք նշել, որ բրյուսովականներին շնորհավորանքներ էին փոխանցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կայացավ ԵՊԼՀ-ի 2009-2010 ուսումնական տարվա բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
Երեկոն վարում էին բրյուսովցի Գոհար Գասպարյանն ու Արտավազդ Ամիրյանը: ԵՊԼՀ-ի այս տարվա կարմիր դիպլոմակիրները շատ են, առաջին 15 ուսանողին այն հանձնեց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Գոհարը մեծ սիրով խոսքը տրամադրեց “ԵՊԼՀ-ի հարգարժան եւ սիրելի ռեկտորին”:):
“Հարգելի բրյուսովականներ, հրաժեշտ ենք տալիս մեր շրջանավարտներին: Իհարկե, դա ցավով եմ ասում, որովհետեւ հրաժեշտը միշտ այդքան էլ հեշտ բան չէ: Մեր կյանքի մասնիկն են ուսանողները: Ուր էլ լինեք, դուք էլ մեզ կհիշեք. երդվել եք բրյուսովական լինել ամբողջ կյանքի ընթացքում: Ուրախ եմ, որ մագիստրատուրայի շրջանավարտների մի մասին ի վիճակի ենք աշխատանքի ընդունել”,- ասաց Սուրեն Զոլյանը:

Առաջին 15 ուսանողին կարմիր դիպլոմ հանձնեց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը
ԵՊԼՀ ռեկտորը նշեց նաեւ, որ շրջանավարտները պետք է ամբողջ կյանքում սովորեն. “Իմաստունը ամբողջ կյանքի ընթացքում սովորում է, իսկ հիմարը սովորեցնում է ուրիշներին: Երբեք չմտածեք, որ ձեր գիտելիքը բավարար է”:
Շնորհավորական խոսք ասաց նաեւ ԵՊԼՀ Խորհրդի նախագահ Վիկտոր Սողոմոնյանը.“Բավական բարդ ճանապարհ եք անցել մինչ այս օրը հասնելը: Հաջողություն եմ ուզում մաղթել ձեզ: Առավելություն ունեք. որակյալ կրթություն, որ ստացել եք ամենաանվանի բուհերից մեկում, եւ այդ առավելությունը պետք է օգուտ տա ձեր աշխատանքային գործունեության ընթացքում”:

Լուսինան կատարեց իր` “Just for fun” երգը
Բրյուսովական տոնին մասնակցում էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նա եւս շատ ուրախ էր բոլոր շրջանավարտների համար. “ԵՊԼՀ-ում իտալերենը ուսուցանվում է որպես առաջին, նաեւ որպես երկրորդ լեզու: Նոր լեզուների եւ մշակույթի իմացությունը նոր աշխարհայացքի իմացություն է: Հպարտ եմ, որ իտալերենը ուսուցանվում է համալսարանում. իտալերենը մշակույթների բանալի է”:
Երեկոյի գեղարվեստական մասը ապահովում էին ԵՊԼՀ-ի ուսանողները. պարեցին, երգեցին, ուրախների եւ հնարամիտների թիմը ելույթ ունեցավ… “Բրյուսով”-ում էլ է Եվա Ռիվասի “Apricote stone”-ը հիթ, այն կատարեց Անուշիկ Տեր-Ղուկասյանը: Պարային ողջույն էլ եղավ:

Երեկոն վարեցին բրյուսովցի Գոհար Գասպարյանն ու Արտավազդ Ամիրյանը
Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաեւ էստրադային երգիչ-երգչուհիներ: Վարդան Բադալյանը բոլորին նպատակների իրականացում մաղթեց, “Just for fun” երգեց Լուսինան, ռեփեր Դավոն ու R.P.-ին էլ ելույթ ունեցան:
Չմոռանանք նշել, որ բրյուսովականներին շնորհավորանքներ էին փոխանցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Գնահատեք նյութը
1471 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
1471 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: