05 Oct 2009
Տպել Տպել
 
Լողա, իմ նավակ

“Jazzel”-ի տեսահոլովակի պրեմիերան

Հոկտեմբերի 1-ին Aftershockrepublic ակումբում տեղի ունեցավ Jazzel  վոկալ խմբի տեսահոլովակի պրեմիերան, որ նկարահանվել է “Լողա, իմ նավակ” երգի հիման վրա:  Տեսահոլովակի ռեժիսորն է Աննա Արեւշատյանը: Օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, համակարգչային գրաֆիկան` Սուրեն Սարգսյանի, իսկ կերպարների ստեղծման վրա աշխատել է Անահիտ Աղաջանյանը:

Jazzell խումբ

Jazzell խումբ

Տեսահոլովակը պատրաստված է նորագույն համակարգչային գրաֆիկայի էլեմենտներով:  “Անիրականության մթնոլորտ էի ցանկանում ստանալ: 6 սցենար եմ ունեցել, խմդիր կար տեսահոլովակում 6 աղջկա այնպես ցույց տալ, որ կերպարները հիշվեն: 6 կերպար ունենք, որ սիրո, արդարության, ժամանակի, ուժի, բնության եւ խաղաղության սիմվոլներն են: Ֆիլմ տեսահոլովակներ եմ նախընտրում: Երգը շատ տպավորիչ է: Աղջիկներն երգում են խորը փիլիսոփայական երեւույթների մասին: Տեսահոլովակում ամեն ինչ համահունչ է ”,- ասաց տեսահոլովակի ռեժիսոր Աննա Արեւշատյանը:

“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակն է  Գեւորգ Գրիգորյանը, երաժշտությունը գրել է  Jazzel  վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գուրջինյանը: Միահյուսել են խորը փիլիսոփայական տեքստն ու երաժշտական դրամատուրգիան:

Աննա եւ Շուշանիկ Արեւշատյանններ, Նաիրա Գյուրջինյան

Աննա եւ Շուշանիկ Արեւշատյանններ, Նաիրա Գյուրջինյան

Երգի վրա աշխատել են նաեւ երաժիշտներ Արման Ջալալյանը (Մանչ)` հարվածային գործիքներ, Վարդան Առաքելյանը` բաս կիթառ եւ Հովակ Ալավերդյանը` սոլո կիթառ:

“Այստեղ ներկա են այնպիսի տաղանդավոր ու հարգարժան  մարդիկ, որ եթե մենք հնարավորություն ունենայինք կարմիր գորգ  փռելու, ապա անպայման դա կանեինք”,- ասաց Jazzel  վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գուրջինյանը:

“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակ Գեւորգ Գրիգորյան

“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակ Գեւորգ Գրիգորյան

Հյուրերը` դերասան Միքայել Պողոսյանը, Նուռը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, մաէստրո Երվանդ Երզնկյանը, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը,  կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը, պրոդյուսեր Արվին Քոչարյանը,  երաժիշտ Արմեն Հյուսնունցը, Գիսանե Պալյանը, “The Beautified Project”-ի մեներգիչ Անդրե Սիմոնյանը , “Ռադիո Վանի” ողջ անձնակազմը` Ժակը, Գլումովը եւ շատ ուրիշներ Jazzel-ին շնորհավորեցին ճաշակով երաժշտության եւ տեսահոլովակի համար: “Ինձ համար հայտնագործություն էր թե երգը, թե տեսահոլովակը: Տեսահոլովակի մեջ կա այն, ինչն այսօր բացակայում է: Կեցցե սերը եւ մենք: Շնորհակալ եմ օպտիմիզմի համար: Դա բոլորիս պակասում է”,- ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

“Էսթետիկական հաճույք ստացա: Տաղանդավոր եմ հորս շնորհիվ: Դպրոց չէի ուզում գնալ, ստիպում էր, լեզուներ չէի ցանկանում սովորել, ասում էր, չէ պետք է: Մենակ բանակ գնալն ու ամուսնանալն եմ սեփական կամքով արել: Շնորհավորում եմ, հրաշալի նախաձեռնություն է ”,- ասաց Եգոր Գլումովը:

Միջոցառման ընթացքում Jazzel-ի աղջիկները հյուրերին ներկայացան 30 րոպեանոց կենդանի համերգային ծրագրով:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Ասատուր Եսայանց

    կարծիքներ չկան     1,189 Դիտումներ
Հաջորդ
Armenia Grateful to Rock. օրագիր

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Անի Քրիստի
Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:)
կարդալ...
Միշա Գալուստյան
Դերասանը դուստր է ունեցել
կարդալ...
Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է
կարդալ...
«Մանկական Եվրատեսիլ 2010»
Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում
կարդալ...
“Խաչագողի հիշատակարանը”
Րաֆֆու հանրահայտ վեպն արդեն էկրանավորված է
կարդալ...
 
More news
 
Աստղերի «Առաջին քայլերը»
Ներկայացանում է «Ե՞ս Yes » ամսագիրը
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը
կարդալ...
Մկրտիչ Արզումանյան
«Կարգին սերիալ»-ը թարմություն կբերի
կարդալ...
Salsa Մեգա Master
Կուբացին պարել կսովորեցնի հենց փարթիի ժամանակ:)
կարդալ...
“ArtaSax”
Կայացավ քառյակի թանգարանային համերգը
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
karne
 
AnJeL
 
astghik92
 
17
 
ARKADI055
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by